ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լավություն Պուտինի՞ն

Լավություն Պուտինի՞ն
09.06.2020 | 10:32

Բազում սպառնալիքներից հետո նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես, լուրջ է տրամադրված՝ 9,5 հազար զինվոր պետք է հեռանա Գերմանիայից: Առավելագույն օգուտը դրանից կքաղի Ռուսաստանը, նաև՝ արևելաեվրոպական երկրները՝ գրում է Պաուլ-Անտոն Կրյուգերը Süddeutsche Zeitung-ում: The Wall Street Journal-ը տեղեկացրել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ О'Բրայենը հրահանգ է ստորագրել, որի համաձայն մինչև սեպտեմբեր Գերմանիայից պետք է հեռանան 9,5 հազար ամերիկացի զինվորներ: Նրանք տեղակայվելու են ՆՍՏՕ-ի այլ երկրներում կամ վերադառնալու են ԱՄՆ: Գերմանիայում միաժամանակ գտնվող առավելագույն զինվորների թիվը 52000-ից կրճատվում է մինչև 25000-ի: Փորձագետների, օրինակ, Եվրոպայում ամերիկյան բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսի կամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Իվո Դալդերի կարծիքով՝ հրահանգի երկրորդ մասը կհարուցի ավելի մեծ հետևանքներ: Այս պահին Գերմանիայում 35,5 հազար ամերիկացի զինվոր է տեղակայված, զինված ուժերում աշխատում են 17 000 ամերիկացի և 12000 գերմանացի քաղծառայողներ: Եթե ծրագրված մասնակի դուրսբերումը կայանա, նոր լիմիտը կլրացնեն մնացած զինվորները: Այդ դեպքում ԱՄՆ զինված ուժերը չեն կարողանա սովորականի պես ռոտացիոն հիմքով մեծ զորամիավորումներ ուղարկել Գերմանիա զորավարժությունների: Եթե նրանք պահպանեն այդ պրակտիկան, կփակվեն հաստատություններ, որ կարևոր դեր են խաղում Եվրոպայում, Աֆրիկայում, Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության հարցում, այդ թվում՝ շտաբ-բնակարաններն ու լոգիստիկ կետերը:


Մասնավորապես՝ Ռամշտայնի ավիաբազան ԱՄՆ-ից դուրս ամենամեծ ռազմաբազան է, որտեղ տեղակայված է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբ-բնակարանը: ԱՄՆ-ի տարածքից դուրս ամենամեծ զինվորական հոսպիտալը Լանդշտուլում, Միզաուի ռազմական պահեստը, որ Ռամշտայնից 15 կիլոմետր է հեռու, ԱՄՆ-ից դուրս ռազմամթերքի ամենամեծ պահեստն է: Վիզբադեն-Էրբենհայմ ռազմաբազայում հատուկ ծառայությունների կարևորագույն հաստատություներն են: Ո՞ր զորամիավորումները դուրս կբերվեն, դեռ պարզ չէ: Թրամփի ծրագրերը ԱՄՆ-ում քննադատվել են: Նրանք «մանրախնդիր ու աբսուրդ են»՝ ասել է դեմոկրատ սենատոր, զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Ջեկ Ռիդը: Նրա որակմամբ՝ կատարվում է «լավություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը հայտարարել է, որ կաշխատի Կոնգրեսի հանրապետականների հետ՝ փոխելու այդ որոշումը: Կառավարության պաշտոնյաները ծրագրերը արդարացնում են նրանով, որ Թրամփի ճնշման տակ եվրոպացիները բարելավել են իրենց պաշտպանությունը, ուստի ԱՄՆ-ը կարող է կրճատել իր ներկայությունը, կարծիք, որ հազիվ թե կիսեն ՆԱՏՕ-ի անդամ արևելաեվրոպական երկրները: Մինչդեռ նրանք կարող են այդ իրավիճակից օգուտ քաղել: Լեհաստանը հույս ունի իր տարածքում լրացուցիչ ուժերի տեղակայման: Վարչապետ Մաթեուշ Մորավեցկին ասել է. «Դա կամրապնդի ՆԱՏՕ-ի արևելյան թևը»: Լեհաստանում կամ Մերձբալթյան պետություններում զինվորների երկարաժամկետ տեղակայումը հեշտ չէ համաձայնեցնել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի հետ:
Պաուլ-Անտոն Կրյուգեր, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Դա, իհարկե, նախ վատություն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ ի սկզբանե Մերկելի ու Թրամփի հարաբերությունները չստացվեցին, ինչպես չէին ստացվում Թրամփի ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի փոխհարաբերությունները: Միաժամանակ՝ լավություն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ պնդում էր ԵՄ անվտանգությունը պիտի ապահովի ԵՄ-ն, իսկ Անգելա Մերկելը նրա հետ համաձայն չէր: Վատություն կլինի նաև Բելառուսին, որ ստիպված կլինի իր տարածքում ռուսական ռազմաբազա ընդունել, եթե ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ, լրացուցիչ ուժեր որոշի տեղակայել Լեհաստանում կամ Մերձբալթիկայում՝ հակառակ ՌԴ-ՆԱՏՕ հիմնարար ակտի: Եվ, իհարկե, վատություն է ՌԴ նախագահին, որովհետև խանգարելու է միջուկային սպառազինության վերահսկողության կամ կրճատման նոր համաձայնագրի բանակցություններին: Ռուսաստանի սահմանների շրջագծով ուժերի հավասարակշռության որևէ խախտում բերելու է հարաբերությունների նոր լարումի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ