ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հի­վան­դա­սե­ն­յակ թիվ 6

Հի­վան­դա­սե­ն­յակ թիվ 6
05.06.2020 | 00:10
Կամ, մեղմ ա­սած, գժա­նոց: Հա­մա­տա­րած: Մեծ Բրի­տա­նիա­յի 94-ա­մյա թա­գու­հի Ե­ղի­սա­բեթ 2-րդն ա­ռա­ջին ան­գամ է դուրս է ե­կել կա­րան­տի­նից… ձիով, շր­ջել է Վին­ձոր դղյա­կի բա­կում ու լու­սան­կա­րը տա­րա­ծել հպա­տակ­նե­րի հա­մար: Ջորջ Ֆլոյ­դի մա­հից հե­տո խե­լա­գար­վել է ԱՄՆ-ը: Վա­շինգ­տո­նում ցու­ցա­րար­ներն այ­րել են Սուրբ Հով­հան­նես ե­պիս­կո­պո­սա­կան ե­կե­ղե­ցին: «ԱՄՆ-ում ան­կար­գու­թյուն­նե­րը խա­ղաղ ցույ­ցեր չեն, այլ ներ­քին ա­հա­բեկ­չու­թյան գոր­ծո­ղու­թյուն­ներ»՝ հայ­տա­րա­րել է նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը, երբ ցու­ցա­րար­նե­րը հար­ձակ­վել են Լին­քոլ­նի և Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի հու­շա­կո­թող­նե­րի վրա: «Ամ­բողջ Ա­մե­րի­կան ցավ է ապ­րում և վր­դով­ված է Ջորջ Ֆլոյ­դի դա­ժան մահ­վան փաս­տով: Վար­չա­կազմն ամ­բող­ջու­թյամբ հանձ­նա­ռու է, որ ար­դա­րու­թյու­նը հաղ­թա­նա­կի: Բայց մենք թույլ չենք տա, որ կա­տա­ղած ամ­բո­խը խլաց­նի խա­ղաղ ցույ­ցե­րը»,- ա­սել է Թրամ­փը: Իսկ ա­մե­րի­կա­ցի­նե­րը նրա հրա­ժա­րա­կանն են պա­հան­ջում: Պեն­տա­գո­նը 1600 զին­ծա­ռա­յող է ու­ղար­կել Վա­շինգ­տո­նի ար­վար­ձան­ներ: Մի­նեա­պո­լի­սում սևա­մորթ Ջորջ Ֆլոյ­դի մա­հից հե­տո ԱՄՆ-ի շատ նա­հանգ­նե­րում բո­ղո­քի զանգ­վա­ծա­յին ցույ­ցեր, ան­կար­գու­թյուն­ներ են, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին միա­նում է ազ­գա­յին գվար­դիան, 40 քա­ղաք­նե­րում, նե­րա­ռյալ Վա­շինգ­տո­նում և Նյու Յոր­քում, պա­րե­տա­յին ժամ է սահ­ման­վել: Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գում 2,7 հա­զար մարդ է ձեր­բա­կալ­վել՝ ոս­տի­կա­նու­թյա­նը չեն­թարկ­վե­լու, պա­րե­տա­յին ժա­մը խախ­տե­լու, գո­ղու­թյան, ի­րա­վա­պահ­նե­րի վրա հար­ձակ­վե­լու և դիա­կապ­տու­թյան հա­մար: Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ այս ա­մե­նի պատ­ճա­ռը Ֆլոյ­դի մա­հը չէ՝ հա­սա­րա­կու­թյան մի հատ­վա­ծը ար­տա­նե­տում է կո­րո­նա­վա­րա­կի ժա­մա­նակ կու­տա­կած բա­ցա­սա­կան լից­քե­րը՝ ա­վե­րով, կո­ղո­պու­տով, հր­կի­զու­մով: Ինչ­պես ու ինչ­քան կա­րո­ղա­նում է: Եվ նույ­նիսկ, երբ ԱՄՆ նա­խա­գա­հը Սուրբ Հով­հան­նե­սի ե­կե­ղե­ցու մոտ լու­սան­կար­վում է Աստ­վա­ծա­շուն­չը ձեռ­քին ու ա­սում է «Աստ­ված­ սեր է», նրան մե­ղադ­րում են, որ ի­րա­վունք չու­նի Աստ­վա­ծա­շունչ ձեռքն առ­նել: Ին­չու՞:
Բո­լո­րը խե­լա­գար­վել են: Լու­կա­շեն­կոն ցրում է կա­ռա­վա­րու­թյու­նը: Լե­հաս­տա­նը հու­նի­սի 28-ին Սեյմ է ընտ­րում: ՌԴ նա­խա­գա­հը, կո­րո­նա­վի­րու­սը չհաղ­թա­հա­րած՝ հու­նի­սի 24-ին ո­րո­շել է Կար­միր հրա­պա­րա­կում հաղ­թա­նա­կի շքերթ ա­նել՝ ժա­մու­կես, 14000 մար­դու մաս­նակ­ցու­թյամբ: Դո­նալդ Թրամ­փը դուրս է գա­լիս Բաց եր­կն­քի հա­մա­ձայ­նագ­րից, Պեն­տա­գո­նը մե­ղադ­րում է Ռու­սաս­տա­նին հա­մա­ձայ­նա­գի­րը բազ­միցս խախ­տե­լու մեջ, ՌԴ ՊՆ նա­խա­րա­րը ԱՄՆ ՊՆ նա­խա­րա­րին հրա­վի­րում է հաղ­թա­նա­կի շքեր­թին։ ՈՒ չի բա­ցառ­վում՝ Մարկ Էս­պե­րը Սեր­գեյ Շոյ­գուին չմեր­ժի:
Մենք էլ պա­կաս չենք՝ հայ­կա­կան բա­նա­կի 75 զին­ծա­ռա­յող­ներ կմեկ­նեն Մոսկ­վա՝ մաս­նակ­ցե­լու շքեր­թին: Շա­րա­սյու­նը կծա­ծա­նի ե­ռա­կի շքան­շա­նա­կիր Թա­մա­նյան դի­վի­զիա­յի դրոշն ու ՀՀ ե­ռա­գույ­նը։ Պնա­խա­րա­րին էլ են հրա­վի­րել, հաս­տատ կգ­նա: 76-ից քա­նիսն ա­ռողջ կվե­րա­դառ­նան, հու­լի­սին կերևա: Նույ­նիսկ կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ Նի­կոլ Փա­շի­նյանն է խոս­տա­ցել շքեր­թին ներ­կա լի­նել, ե­թե ա­պա­քին­վի մինչ այդ: Պատ­կե­րաց­նու՞մ եք եր­կու ա­միս բուն­կե­րից դուրս չե­կող Պու­տի­նի ու նրա մյուս հյու­րե­րի վի­ճա­կը, ե­թե չվա­խե­նան՝ գնան՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­քին կանգ­նած: ՌԴ նա­խա­գա­հը նույ­նիսկ հու­լի­սի 1-ին ապ­րի­լի 22-ից հե­տաձգ­ված սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն է նշա­նա­կել՝ ԿԸՀ-ին ի­րա­վունք տա­լով քվեար­կու­թյունն ա­նել 1 շա­բա­թում ու հոր­դո­րել ընտ­րա­տե­ղա­մա­սե­րը հնա­րա­վո­րինս բա­ցօ­թյա տե­ղա­կա­յել: Այ­սինքն՝ կո­րո­նա­վի­րուսն ան­տե­սե­լը սլա­վո­նա­կան սինդ­րոմ է՝ Լու­կա­շեն­կոն մե­նակ չէ:
Բայց մե­րոնք, հար­կավ, ա­վե­լի կա­տա­րյալ են, օ­րի­նակ, Էդ­մոն Մա­րու­քյա­նը ֆեյս­բու­քյան ու­ղիղ ե­թե­րում գույ­քա­հար­կի դրույ­քա­չա­փի փո­փո­խու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով քա­ղա­քա­ցի­նե­րին ա­ռա­ջար­կում է …օն­լայն ցույց ա­նել: Իսկ Գևորգ Գոր­գի­սյա­նը պա­հան­ջում է Տաթևիկ Ռևա­զյա­նի հրա­ժա­րա­կա­նը, թե­պետ նրա «շնոր­հիվ» ի­մա­ցանք, որ հա­մա­րյա թե ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րող ենք ու­նե­ցել, ու նրանք այլևս Եվ­րո­պա չեն թռ­չի: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը իր գոր­ծով զբաղ­վե­լու փո­խա­րեն՝ ԼՀԿ-ին ան­վա­նում է «ի­րենց իսկ քա­ղա­քա­կան գե­րեզ­մա­նը փո­րող մի կու­սակ­ցու­թյուն»: Բայց ոչ ոք չի գե­րա­զան­ցի նախ­կին վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյա­նին, որ ան­կեղ­ծու­թյան պոռթ­կու­մի պա­հին ի­րեն դրել էր Իլ­համ Ա­լիևի տե­ղը ու ինքն ի­րեն կոչ էր ա­նում հար­ձակ­վել Հա­յաս­տա­նի վրա:
ԳԺԱ­ՆՈՑ:
Հա­յաս­տա­նում գրանց­ված 6 ա­վիա­փո­խադ­րող­ներ նե­րառ­վել են ԵՄ օ­դա­յին անվ­տան­գու­թյան ցան­կում, ի­մա՝ նրանց ար­գել­վում է թռ­չել ԵՄ տա­րած­քում. չեն հա­մա­պա­տաս­խա­նում անվ­տան­գու­թյան մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին։ ԵՄ-ն պա­հանջ­նե­րը ներ­կա­յաց­րել է, խոր­հր­դատ­վու­թյու­նը ու ֆի­նանս­նե­րը՝ նույն­պես: Մենք չենք ա­րել պա­հանջ­վա­ծը: Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի Տրանս­պոր­տի հանձ­նա­կա­տար Ա­դի­նա Վա­լեան ա­սել է. «ԵՄ օ­դա­յին անվ­տան­գու­թյան ցան­կը պետք է գոր­ծիք ծա­ռա­յի, ո­րը կօգ­նի ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րին ու եր­կր­նե­րին վե­րագ­նա­հա­տել և բա­րե­լա­վել ի­րենց չա­փա­նիշ­նե­րը։ Հա­յաս­տա­նի վե­րա­բե­րյալ ո­րո­շու­մը կա­յաց­վել է Օ­դա­յին անվ­տան­գու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի միա­ձայն կար­ծի­քի հի­ման վրա։ Հանձ­նա­ժո­ղո­վը ԵՄ ա­վիա­ցիոն անվ­տան­գու­թյան գոր­ծա­կա­լու­թյան հետ միա­սին պատ­րաստ է հա­մա­գոր­ծակ­ցել Հա­յաս­տա­նի հետ՝ ա­վիա­ցիա­յի ո­լոր­տում անվ­տան­գու­թյու­նը բա­րե­լա­վե­լու հա­մար»։ ՈՒ հի­մա ԼՀԿ-ն «սի­րուն աղջ­կա» պաշ­տո­նան­կու­թյունն է պա­հան­ջում, և հա­մազ­գա­յին հայ­բու­դուր է՝ մեզ Եվ­րո­պա չեն թող­նում: Լավ են ա­նում, լու­ծա­րեք Հայ­կա­կան ա­վիա­ցիոն կո­մի­տեն, բո­լո­րին ա­զա­տեք աշ­խա­տան­քից, նո­րը ստեղ­ծեք, օ­րեն­սդ­րու­թյուն փո­խեք: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում՝ Տաթևիկ Ռևա­զյա­նի փո­խա­րեն Էդ­մոն Մա­րու­քյա­նը լի­ներ, է­լի վի­ճա­կը նույնն էր մնա­լու: ՈՒ սա բնավ նո­րու­թյուն չէ:
Նո­րու­թյուն է, որ Թուր­քիա­յի գա­զի մա­տա­կա­րար­ման մեջ 4 եր­կիր շր­ջան­ցել է ՌԴ-ին՝ 2019-ի մար­տին Ռու­սաս­տա­նի մաս­նա­բա­ժի­նը թուր­քա­կան շու­կա­յում 33 % (1,4 մի­լիարդ խո­րա­նարդ մետր), 2020-ի մար­տին 9,9 % (389,7 մլն խո­րա­նարդ մետր): Ռու­սաս­տա­նին շր­ջան­ցել են Ադր­բե­ջա­նը` 23,5 %, Ի­րա­նը` 14,2 %, Կա­տա­րը` 20 %, Ալ­ժի­րը`13,7 %: Մար­տին ԱՄՆ-ից Թուր­քիա մա­տա­կա­րար­վող հե­ղուկ գա­զի ծա­վալն ա­ճել է 300 %-ով: Իսկ «Գազ­պրոմ»-ի դուստր ձեռ­նար­կու­թյուն «Գազ­պրոմ Էքս­պոր­տը» Հու­նաս­տա­նի հետ կն­քել է բնա­կան գա­զի մա­տա­կա­րար­ման պայ­մա­նա­գիր՝ 2020- 2030-ի հա­մար, գինն ու ծա­վալ­նե­րը գաղտ­նիք են: Գաղտ­նիք չէ, որ Ռու­սաս­տա­նը Եվ­րո­պա­յին 60 դո­լա­րով է գազ վա­ճա­ռում, Վրաս­տա­նի գա­զի գի­նը ի­ջեց­րել է 30 տո­կո­սով: Այ­սօր, երբ գա­զի սա­կա­գին եք բա­նակ­ցում, վեր­հի­շեք Աժ նա­խա­գահ Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նին ու ձեռ­քով քվեար­կու­թյու­նը ԱԺ-ում 2013-ին, ո­րով խոր­հր­դա­րա­նը իբր վա­վե­րաց­րեց ռուս-հայ­կա­կան խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նա­գի­րը, որ վա­ղուց պի­տի ան­վա­վեր հայ­տա­րար­վեր ու նոր հա­մա­ձայ­նա­գիր կնք­վեր, ոչ թե այն պատ­ճա­ռով, որ Հա­յաս­տա­նում հե­ղա­փո­խու­թյուն է ե­ղել, այլ այն պատ­ճա­ռով, որ հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գե­տիկ շու­կա­յում Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿ է փոխ­վել: ԱՐ­ՄԱ­ՏԱ­ԿԱՆ: Մինչ այդ բնա­կան գա­զի սա­կագ­նե­րի վե­րա­բե­րյալ ՀԾԿՀ-ն ինչ ա­ռա­ջարկ էլ ներ­կա­յաց­նի, Գազպ­րո­մը չի ըն­դու­նե­լու: Գա­զի հար­ցում և ընդ­հան­րա­պես Հա­յաս­տա­նի է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյան խն­դի­րը մի լու­ծում ու­նի՝ դի­վեր­սի­ֆի­կա­ցիա, ի­մա՝ 2013-ի հա­մա­ձայ­նագ­րի լու­ծա­րում ու նոր հա­մա­ձայ­նա­գիր՝ հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում է­ներ­գա­կիր­նե­րի գնին հա­մար­ժեք, վե­րաց­նե­լով Գազպ­րո­մի մե­նաշ­նոր­հա­յին դիր­քը հայ­կա­կան շու­կա­յում: Եվ այն­պես չէ, որ Ի­րա­նը միակ եր­կիրն է, որ կա­րող է Հա­յաս­տա­նին բնա­կան գա­զով ա­պա­հո­վել: Խն­դի­րը ոչ միայն տն­տե­սա­կան, այլև քա­ղա­քա­կան է, իսկ քա­ղա­քա­կան դարձ­րել է ոչ թե Հա­յաս­տա­նը, այլ Մոսկ­վան: Եվ՝ շա­րու­նա­կում է գա­զի դի­մաց ան­կա­խու­թյան մնա­ցորդ­նե­րը գնե­լու փոր­ձե­րը: Որ պե­տու­թյու­նը դի­մադ­րում է, գա­զի գի­նը բարձ­րա­նում է: Բրեժնևի ժա­մա­նակ­նե­րի ա­նեկ­դո­տի պես՝ Չին­գա­չու­գի հա­մը դուրդ չի գա­լիս, մի կեր:
ՈՒ այս գժա­նո­ցում միակ ու իս­կա­կան ԽԵ­ԼԱ­ԳԱՐ­ՆԵ­ՐԸ բժիշկ­ներն են, միայն Վե­հա­փառն է ա­ղո­թում նրանց հա­մար, բժիշկ­նե­րը, որ հա­կա­ռակ վար­չա­պե­տի, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի, Մեյ­ման­դա­րի շու­կա­յում կլուբ­նիկ վա­ճա­ռող­նե­րի, հու­նի­սի 1-ին ե­րե­խա­նե­րի հա­մար իբր տոն սար­քող­նե­րի, հա­կա­ռակ բո­լո­րիս ու ի հե­ճուկս կո­րո­նա­վի­րու­սի՝ փր­կում են հի­վանդ­նե­րին ինչ­քան ու ինչ­պես կա­րո­ղա­նում են՝ սկ­սած 101 տա­րե­կան Նա­զա­նի տա­տի­կից, մինչև Կա­վա­սա­կիի սինդ­րո­մով 4-ա­մյա ե­րե­խա: ՈՒմ չեն կա­րո­ղա­նում, մե­ղա­վո­րը ի­րենք չեն՝ չա­փա­զանց «կա­տա­րյալ է» կո­րո­նաս­րի­կան, որ հասց­րել է մի քա­նի ան­գամ մու­տաց­վել ու չի գտն­վում ոչ մի դեղ, որ ամ­բող­ջու­թյամբ բու­ժում դառ­նա: Ա­մե­նից շատ խե­լա­գար­վել ենք մենք բո­լորս, որ մինչև հի­մա բա­նա­վի­ճում ենք՝ դի­մակ պետք է-պետք չէ, ով, երբ, ինչ ա­սաց՝ թե­պետ վա­րակ­վում, տա­ռա­պում ու մեռ­նում են մեր հա­րա­զատ­նե­րը: Բայց ինչ­պես չի ձևա­վոր­վում ընդ­հան­րա­կան ի­մու­նի­տետ, այն­պես էլ չի ձևա­վոր­վում ընդ­հան­րա­կան գի­տակ­ցու­թյուն, որ կո­րո­նա­վի­րու­սը ՄԱ­ՀԱ­ՑՈՒ ՎՏԱՆԳ է, կա­րան­տի­նը ոչ թե Նի­կո­լի, այլ մեզ հա­մար է, նույ­նիսկ իր սխալ­նե­րը ըն­դու­նող ու հի­վանդ Նի­կո­լի՝ ի­մա վար­չա­պե­տի, ում թվում է, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ ա­մե­նա­բու­ժիչ մի­ջո­ցը իր խոսքն է, ու թես­տի դրա­կան պա­տաս­խա­նից հե­տո ան­գամ դուրս է գա­լիս հրա­պա­րա­կա­յին ճե­պազ­րույ­ցի, թե­պետ նույ­նը կա­րող էր ա­սել լայ­վով: Դա դու­խի ցու­ցադ­րու­թյուն չէ, դա շր­ջա­պա­տին վտան­գե­լու ան­շր­ջա­հա­յա­ցու­թյուն է, որ կա­րող է գրանց­վել Գի­նե­սի գր­քում՝ իբրև վար­չա­պե­տին ան­հա­րիր պո­պու­լիզմ: Վար­չա­պետ, որ վեր­ջա­պես հաս­կա­ցավ՝ ին­քը պար­տա­վոր է ոչ միայն խո­սել-խո­սել-խո­սել, այլև քայ­լեր ա­նել: Կոնկ­րետ քայ­լեր կո­րո­նա­վի­րու­սի դեմ: ՈՒ դա Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը չէ: Սահ­մա­նադ­րու­թյան հան­րաք­վեն չե­ղար­կե­լը չէ: ԱԱԾ-ին հու­նի­սի 1 նշած­նե­րի հետևից ու­ղար­կե­լը չէ: Կա­ռա­վա­րելն է: «Ոչ մի սեն­տի­մենտ ու փաս­տարկ»։ Գի­տա­կից, թե ան­գի­տա­կից մարդ­կանց կյան­քը զո­հա­բե­րե­լով տն­տե­սու­թյուն փր­կե­լու փորձն էլ ար­դեն չի աշ­խա­տում: Ան­փորձ­նե­րի ոչ մի փորձ ար­դեն չի աշ­խա­տում, ու դա փաստ է: Բժիշկ­նե­րին պետք է հա­վա­քել ու նրանց հետ խոր­հր­դակ­ցել, պա­րե­տա­տան ներ­կա կազ­մը միֆ է, ֆիկ­ցիա, աբ­ստ­րակ­ցիա՝ մաս­նա­գետ­ներ են պետք՝ բու­ժող բժիշկ­ներ ու ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պիչ­ներ: Պայ­մա­նով՝ Ար­սեն Թո­րո­սյա­նը չխան­գա­րի: Միայն այդ դեպ­քում վար­չա­պե­տի ե­րա­զան­քը՝ օ­րա­կան ոչ թե 500, այլ՝ 5 վա­րա­կա­կիր ու­նե­նալ, գու­ցե ի­րա­կա­նա­նա: Աբ­սուրդ է, որ միայն հի­մա է վար­չա­պե­տը բա­ցա­հայ­տում «հրե­շա­վոր ի­րա­կա­նու­թյու­նը» Հա­յաս­տա­նում գործ ու­նենք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը չպա­հե­լու ահ­ռե­լի ու հա­մա­տա­րած ծա­վալ­նե­րի հետ», նույ­նիսկ իր բա­ցա­հայ­տու­մից հե­տո, ի­մա՝ կամ կա­ռա­վա­րու­թյու­նը ի­րա­վի­ճա­կին չի տի­րա­պե­տում, կամ ի­րեն ստում են, վար­չա­պե­տը հույ­սը ֆլեշ­մո­բե­րի ու մի­նի-հե­ղա­փո­խու­թյան վրա է դնում: Աբ­սուրդ է, որ միայն հի­մա է վար­չա­պե­տը հաս­կա­նում, «Ե­թե այս տեմ­պը շա­րու­նակ­վի, մա­հե­րի վի­ճա­կագ­րու­թյու­նը կա­րող է դիս­բա­լանս ա­ռա­ջաց­նել», բայց չի հաս­կա­նում, որ պետք է թես­տա­վոր­ման սկզ­բունք փո­խել՝ հի­վանդ­նե­րին ա­ռողջ­նե­րից զա­տել: Աբ­սուրդ է, որ միայն հու­նի­սի 3-ին է պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը հայ­տա­րա­րում, որ բո­լոր հան­րա­յին բաց տա­րածք­նե­րում դի­մակ կրե­լը պար­տա­դիր է, երբ 10 օ­րից ա­վե­լի վի­րու­սա­կիր­նե­րին ու­ղար­կել են տնե­րը՝ պո­լիկ­լի­նի­կա­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ, ու ա­մեն ին­չի հա­մար կան­չում են՝ ռենտ­գե­նի, ա­նա­լի­զի, տո­մոգ­րա­ֆիա­յի, դե­ղե­րի, նրանք, որ հի­վանդ-հի­վանդ հար­կադր­ված են գնալ-գալ, օ­դով չեն գնում՝ ճա­նա­պար­հին կա­րող են ա­կա­մա վա­րա­կել՝ պա­տա­հա­կան ան­ցոր­դից տաք­սիստ ու բժիշկ… Ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի կո­լապ­սը սա է: Հի­մա ենք վճա­րում չպահ­պան­ված կա­րան­տի­նի դի­մաց: Մեկ ա­միս տա­նը նս­տեց­րած՝ սո­ված ու ան­փող մար­դուն այլևս հնա­րա­վոր չէ տա­նը պա­հել: Կա­րան­տինն ա­նի­մաստ է: Նույ­նիսկ հի­մա կա­րե­լի է ի­րա­վի­ճա­կը փր­կել՝ ևս մեկ հի­վան­դա­նոց տրա­մադ­րել վա­րակ­ված­նե­րին ու բժիշկ­ներ հրա­վի­րել ար­տա­սահ­մա­նից՝ Վրաս­տա­նից, Չի­նաս­տա­նից, Ի­տա­լիա­յից, ով կգա: ՈՒ վեր­ջա­պես՝ թո­քե­րի օ­դա­փոխ­ման 16-րդ սար­քը միաց­նել, թե չէ ա­նընդ­հատ 15 հի­վանդ կա…Աշ­խա­տա­սե­նյա­կում նս­տած հաշ­վա­պա­հու­թյուն ա­նելն ա­մե­նա­հեշտն է: Իսկ մար­դիկ մեռ­նում են:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Հաշ­վե՞լ եք՝ պետ­բյու­ջեում ինչ­քան գու­մար մնաց, երբ կա­ռա­վա­րու­թյունն ու պատ­գա­մա­վոր­նե­րը հար­կադր­ված գոր­ծու­ղում չեն գնում: Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է: 1000 կո­րո­նա­վի­րուս այդ գու­մա­րով կա­րե­լի է սատ­կաց­նել: Տե­ղում: Մի խնա­յեք: Մի խե­լա­գար­վեք: Զգույշ ե­ղեք: Ոչ ոք չգի­տի՝ ով է ա­ռողջ, ով վա­րակ­ված: Ձեզ­նից բա­ցի ձեր կյան­քի հա­մար ոչ ոք պա­տաս­խա­նա­տու չէ: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 7284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ