ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մեծ կարանտինը՝ ԱՄՀ-ը կանխատեսել է Եվրոպայի ՀՆԱ-ի 7,5% անկում

Մեծ կարանտինը՝ ԱՄՀ-ը կանխատեսել է Եվրոպայի ՀՆԱ-ի 7,5% անկում
15.04.2020 | 08:49

Արժույթի միջազգային հիմնադրամը ավելի է իջեցրել 2020-ի իր տնտեսական կանխատեսումների ցուցանիշները՝ ապրիլի 14-ին հրապարակելով նոր թվեր: Կորոնավարակի պանդեմիայի ու ի հետևանս կարանտինի՝ եվրագոտում սպասվում է ՀՆԱ-ի նվազում 7,5% ՝ դա վատագույն ցուցանիշն է աշխարհում: Միջազգային արժութային հիմնադրամը 2020-ին կանխատեսում է համաշխարհային տնտեսության անկում 3%՝ շատ ավելի, քան 2009-ի համաշխարհային ճգնաժամի շրջանում: ԱՄՀ-ի կանխատեսումով՝ 2020-ին ռեցեսիա է արձանագրվելու աշխարհի 194 երկրներից 157-ում: ԱՄՆ-ի տնտեսական անկումը՝ 5,9%, եվրագոտունը՝ 7,5%, Չինաստանում տնտեսական աճը կլինի 1,2%: Ռուսաստանի տնտեսական անկումը՝ 5,5%: ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատը զեկույցի նախաբանում գրել է. «Հավանական է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը ամենախոր ռեցեսիան ապրի Մեծ դեպրեսիայի տարիներից»՝ անվանելով ներկա ճգնաժամը «Մեծ ինքնամեկուսացում» կամ «Մեծ կարանտին»: Մյուս երկրների ու շրջանների համեմատությամբ՝ եվրագոտու 19 երկրներում սպասվում է ամենաուժեղ ռեցեսիան: Անցյալ տարի եվրոպական տնտեսության աճը եղել է 1,2%: 1999-ին միասնական տարադրամի անցնելու պահից՝ դա եղել է Եվրոպայի տնտեսության ամենաանբարենպաստ շրջանը: Ամենաուժեղ հարվածը տնտեսությանը սպասվում է Իտալիայում, որտեղ ՀՆԱ-ն կիջնի 9,1%-ով: Եվրագոտու ամենահզոր տնտեսության՝ Գերմանիայի՝ 7%, Մեծ Բրիտանիայի՝ 6,5%: ԱՄՀ-ի կանխատեսումով տնտեսական անկումը Ֆրանսիայում, 2019-ի 1,3% աճից հետո, 2020-ին անկում կապրի 7,1%: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը կանխատեսել է ՀՆԱ-ի անկում 8%, երբ կարանտինը երկարացվեց մինչև մայիսի 11-ը:


ԱՄՀ-ի տվյալներով՝ եվրոպական տնտեսության աճը կսկսվի 2020-ի երկրորդ կեսին: 2021-ին ԱՄՀ-ը հույս ունի, որ եվրոպական ՀՆԱ-ն կաճի 4,7%: Համաշխարհային տնտեսությունը 2021-ին կաճի 5,8%՝ արագ վերականգնվելով պանդեմիայից հետո: Դա կլինի ռեկորդային տնտեսական աճ 1980-ից հետո: Հրապարակելով նոր զեկույց, ԱՄՀ-ը նախազգուշացնում է, որ ներկա պայմաններում շատ դժվար է կանխատեսումներ անել՝ հաշվի առնելով համաճարակի անկանխատեսելի զարգացումները:
RFI


Հ.Գ. Ահա թե ինչ է լինում, երբ ԱՄՀ-ի տնօրենը կին է: Միայն կինը կարող է այսքան զգուշավոր լավատես ու այսքան պրագմատիկ իրատես լինել: Այս պայմաններում իրապես դժվար է որևէ կանխատեսում՝ ոչ մի երկիր հստակ չգիտի՝ երբ և ինչ ծավալներով կարող է վերականգնել տնտեսությունը: Համենայն դեպս՝ Ավստրիան, Իսպանիան ու Իտալիան զգուշությամբ փորձում են վերաբացել տնտեսության որոշ ճյուղեր: Ֆրանսիայում ու Բրիտանիայում սահմանափակումներ երկարացվում են՝ ելնելով համաճարակային իրավիճակից, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփը ևս պատրաստվում է մայիսից ամերիկացիներին վերադարձնել աշխատանքի: ՌԴ-ում Պուտինը վճարովի արձակուրդ է տվել մինչև մայիսի 1-ը: Եվ միայն նորին անկանխատեսելիություն կորոնավարակը գիտի, թե ո՞ր երկիրը ե՞րբ ու ինչպե՞ս դուրս կգա կարանտինից: Այդ թվում՝ Հայաստանը: Հուսանք, որ մայիսից կսկսվի Երևանին բնորոշ ամառային շոգը, ու մենք գոնե հունիսից ազատ կլինենք կորոնավիրուսից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ