ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աշխարհում տարածվում է կորոնավարակի 3 տարբեր շտամ

Աշխարհում տարածվում է կորոնավարակի 3 տարբեր շտամ
12.04.2020 | 11:21

Աշխարհում տարածվում է մահաբեր կորոնավարակի 3 տեսակ: Քեմբրիջի համալսարանի գիտնականները կազմել են 2019-ի դեկտեմբերից 2020-ի մարտ վարակի գենետիկ պատմության քարտեզը և գտել են սերտ կապված, բայց տարբեր 3 տարբերակներ՝ գրում է Ջո Պինկստոուն Daily Mail-ում: Շտամերի վերլուծությունը ցույց է տվել, որ ելակետային А տեսակը մարդկանց փոխանցվել է չղջիկներից՝ օձերի միջոցով, ամենատարածվածը չէր Չինաստանում: Պանդեմիայի էպիկենտրոնը Չինաստանում հիմնականում վարակված էր В տեսակով, որ տարածվեց տարեմուտի նախօրեին: A տեսակն առավել տարածված է Ավստրալիայում ու ԱՄՆ-ում, որտեղ 400000 վարակի դեպք է արձանագրվել: Ամերիկյան տեսակի 2/3-ը А տեսակին են պատկանում, բայց վարակվածները հիմնականում եղել են Արևմտյան ափից, ոչ թե Նյու Յորքից: Դոկտոր Պիտեր Ֆորստերն ու նրա թիմը պարզել են, որ Մեծ Բրիտանիայում տարածված է հիմնականում B տեսակը՝ 3/4 նմուշներում հիմնականում այդ շտամն է: Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում նույնպես գերակայում է В տեսակը: C տեսակը առաջացել է B տեսակից և Եվրոպա է թափանցել Սինգապուրից: Գիտնականները գտնում են, որ վարակը, որ պաշտոնապես կոչվում է SARS-CoV-2, մշտապես մուտացվում է, որ հաղթահարի տարբեր պոպուլյացիաների կայուն իմունային համակարգերը: Գիտնականները տարօրինակ իրավիճակ են պարզել, որ օրիգինալ А շտամը տարածվել է ԱՄՆ Արևմտյան ափում, չնայած ամենատարածված տեսակը չէր Չինաստանում, В շտամով: Սակայն, քանի որ 2 շտամերն էլ արդեն հունվարին կային, երբ ԱՄՆ-ում գրանցվեց առաջին դեպքը, չի նշանակում, որ ավելի վաղ է եկել ու չի բացահայտվել:

Գիտնականների կարծիքով՝ ուսումնասիրությունների մասշտաբները չափազանց փոքր են, որ վերջնական եզրակացություններ արվեն: Գիտական աշխատանքում աշխարհի տարբեր հատվածների 160 պացիենտների տվյալներ են, այդ թվում՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում վարակվածների առաջին դեպքերը: Վարակի տարածմանը հետևելու համար ադապտացվել են մեթոդներ, որ օգտագործվել են հինավուրց մարդկանց միգրացիային հետևելու համար: Այս պահին խումբը շարունակում է վերլուծությունը՝ ներառելով COVID-19-ի 1000 դեպք՝ մինչև մարտ, ավելի հստակ պատկեր ունենալու համար: Նորությունները դեռ այլ մասնագետների գնահատականները չեն ստացել: PNAS ամսագրում տպագրված հետազոտության մեջ նախապես ենթադրվում էր, որ Եվրոպայում առավել տարածված տեսակը C էր, բայց հիմա տվյալները ցույց են տալիս, որ B տեսակը ավելի շատ է տարածվել, բոլորը, բացի SARS-CoV-2-ի 31 տեսակներից մեկից, որ վերցվել է Շվեյցարիայի պացիենտներից, եղել են B տեսակի: Մինչ այդ երկու առանձին գենետիկ հետազոտություններ ցույց են տվել, որ Նյու Յորքի վարակի դեպքերի մեծ մասը Եվրոպայից է եկել, իսկ վարակը տարածվել է փետրվարի կեսի շաբաթներին՝ մինչև քաղաքում առաջին դեպքի բացահայտումը: Կորոնավիրուսակիր պացիենտների ԴՆԹ-ի 1000 նմուշ ուսումնասիրած գիտնականները եզրակացրել են, որ «Մեծ խնձոր» վարակը բերել են Եվրոպայում ճանապարհորդածները: Նրանք նաև պարզել են, որ Վաշինգտոնի նահանգ վարակը եկել է Չինաստանից, որ հաստատում է դոկտոր Ֆորստերի ու նրա թիմի եզրակացությունները: Քեմբրիջի գիտնականները պարզել են, որ ԱՄՆ-ում գտնված 310 նմուշների 2/3-ը А տեսակի են: Զբոսանավերի հետ կապված ամերիկյան բոլոր դեպքերը В շտամն ունեն: Հասկանալի չէ՝ ո՞ր նավերում են նրանք վարակվել, Diamond Princess զբոսանավում, որ մի քանի շաբաթ կարանտինում էր Ճապոնիայի ափերի մոտ, վարակի 700 դեպք է գրանցվել: Առաջին երկու դեպքերը, ենթադրվում է, որ եղել են Յորքի համալսարանի ուսանողն ու նրա մայրը հունվարի վերջին, ունեցել են A տեսակը, ստիպում է ենթադրել՝ նրանք վարակվել են Չինաստանում: Այլևս ոչ մի նմուշ Անգլիայից, Շոտլանդիայից կամ Ուելսից, A տեսակին չեն պատկանում, մինչդեռ 40 վարակից 30-ը B տեսակի են: Դոկտոր Ֆորստերը գտնում է, որ բրիտանական բռնկմանը կարելի է հետևել մինչև Իտալիա, բայց տվյալները շատ սահմանափակ են՝ որևէ եզրակացություն անելու համար: Բրիտանիայում գրանցված մյուս դեպքերը պատկանում են C տեսակին, որ կա Արևելյան Ասիայում: Բրիտանացի առաջին «ուպերտարածողը» երկու երեխաների հայր Սթիվ Ուոլշն է, որ գործարար համաժողովի է եղել Սինգապուրում, և վարակել տասնյակ պացիենտների Սասեքսում: Դոկտոր Ֆորստերի կածիքով՝ A տեսակը սկզբում մուտացվել է B տեսակի Չինաստանում, բայց C տեսակը B-ի «դուստր» շտամը, ծագել է Չինաստանի սահմաններից դուրս: Գիտնականները չգիտեն՝ ինչպես է B տեսակը «վտարել» իր նախորդին ու առավել տարածվել Չինաստանում, բայց նաև այդ հարցի պատասխանը կտրվի: Պարզվել է, որ B տեսակը իրեն շատ լավ է զգում Ուհանի բնակիչների իմունային համակարգում ու մուտացիայի կարիք չունի, բայց Ուհանից դուրս մարդկանց մարմիններում ու այլ տեղերում այս տեսակը շատ արագ է մուտացվել: Դա նշանակում է, որ շտամը հարմարվում է, փորձելով վերապրել ու հաղթահարել դիմադրությունը Արևմուտքի բնակչության այլ խմբերում: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի օրիգինալ շտամը Չինաստանում կարող էր տարածվել դեռ սեպտեմբերին: Իսկ B շտամը, դոկտոր Ֆորստերի խոսքով, գոյություն է ունեցել տարեմուտի նախօրեին: Դա նշանակում է՝ վարակն արդեն մուտացվել է, երբ Չինաստանում գրանցվել են COVID-19 –վ հիվանդության առաջին դեպքերը: Ուհանը խորհրդավոր վարակի բռնկումը գրանցեց դեկտեմբերի 31-ին: Ուհանի դեպքերի մեծ մասը B տեսակի են, իսկ ածանցյալ C տեսակը ծագել է ավելի ուշ ու սկզբում տարածվել է Սինգապուրից: Դոկտոր Ֆորստերի կարծիքով՝ С տեսակը չի մուտացվում, սակայն, նա կոչ է անում զգույշ վերաբերվել եզրակացություններին, որովհետև ուսումնասիրվածների թիվը շատ փոքր է եղել:
Ջո Պինկստոուն, Daily Mail


Հ.Գ. Իսկ ո՞ր տեսակն է Հայաստանում տարածված և մուտացվում է, թե ոչ: Այս հարցին պիտի պատասխաներ ՀՀ գլխավոր վարակաբանը, բայց նա գոյություն չունի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նման «մանր» հարցերի ժամանակ չունի, մինչդեռ պարզաբանումը օգնում է բուժմանը: Ընդամենը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ