ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո նրա ստեղ­ծող­ներն ինչ աշ­խարհ կպատ­րաս­տեն մեզ հա­մար

Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո նրա ստեղ­ծող­ներն ինչ աշ­խարհ կպատ­րաս­տեն մեզ հա­մար
10.04.2020 | 13:04
Աշ­խար­հում ա­ճում են աղ­մուկն ու խու­ճա­պը։ Կար­ծում ենք` ի­րա­վի­ճա­կը հեշ­տաց­րել են բազ­մա­թիվ խնդ­րա­հա­րույց հար­ցեր, ո­րոնք ան­խախ­տե­լիո­րեն ծա­ռա­ցած էին ինչ­պես աշ­խար­հի գեր­տե­րու­թյուն­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի, այն­պես էլ զա­նա­զան «հան­րա­պե­տու­թյուն­նե­րի» և «Է­մի­րու­թյուն­նե­րի» մանր իշ­խա­նիկ­նե­րի աչ­քե­րի առջև։ Հա­մայ­նա­ճա­րա­կը դեռ չի վեր­ջա­ցել` դա­տե­լով ըստ Իս­պա­նիա­յից, Ֆրան­սիա­յից, Ի­տա­լիա­յից, ԱՄՆ-ից ե­կող հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի։ Իսկ աշ­խար­հին, այն էլ` Անգ­լիա­յից, նոր «թե­մա» են նե­տել. մար­դիկ, «կո­րո­նա­վի­րու­սի նկատ­մամբ հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հա­մար» ձեզ հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյուն է պետք։ Զու­գա­հե­ռա­բար ևս մեկ թե­մա է նետ­վում` ինչ­պի­սին է լի­նե­լու մեր աշ­խար­հը «կո­րո­նա­­վի­րու­սից հե­տո»։ Տար­բեր եր­կր­նե­րից ե­կող նո­րու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը վկա­յում է, որ մարդ­կանց մտա­ծո­ղու­թյան վրա այդ սադ­րիչ քա­րոզ­չա­կան հար­ձա­կու­մը կա­տար­վում է տար­բեր պե­տու­թյուն­նե­րի և նույ­նիսկ այս կամ այն երկ­րի ո­րո­շա­կի շր­ջա­նակ­նե­րի կող­մից։ Եր­բեմն էլ հա­սա­րա­կու­թյանն են ուղ­ղում իբր հա­սա­րակ, բայց սադ­րիչ հար­ցեր. իսկ ե՞րբ այն (կո­րո­նա­վի­րու­սը) կհե­ռա­նա։ Բա որ հան­կարծ հե՞տ գա։
Չենք թաքց­նում, որ մենք էլ ենք փոր­ձում հա­մա­տե­ղել ու վեր­լու­ծել կո­րո­նա­­վի­րու­սի վե­րա­բե­րյալ տար­բեր եր­կր­նե­րից ե­կող ա­մե­նա­տար­բեր տե­ղե­կու­թյուն­նե­րը։ Նույ­նիսկ հի­շեց­րել ենք ըն­թեր­ցող­նե­րին, որ կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման պատ­կե­րը զար­մա­նա­լիո­րեն հա­մընկ­նում է ա­մե­րի­կա-գեր­մա­նա­կան «V-ն նշա­նա­կում է վեն­դե­տա» կի­նոն­կա­րի (2006 թ.) սյու­ժեի կարևոր մա­սին։ Ճիշտ է, այն եր­ջա­նիկ ա­վարտ ու­նի. հա­սա­րա­կու­թյու­նը ոչն­չաց­նում է այն, ինչն ըն­դուն­ված է ան­վա­նել «հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյուն»։ Իսկ 2020 թ. այդ հան­ցա­վոր գա­ղա­փարն ու­զում են պար­տադ­րել մո­լո­րա­կին։ Ա­վե­լին, մար­տի 28-ին Հա­յաս­տա­նի հան­րու­թյա­նը բա­ցա­հայտ­վեց, որ կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կը, չգի­տես ին­չու, ժամ­կետ­նե­րով հա­մընկ­նում է Ի­րա­նի և Ռու­սա­ս­տա­նի դեմ ԱՄՆ-ի սկ­սած «նավ­թա­յին պա­տե­րազ­մին», ընդ ո­րում` կր­կին Սաու­դյան Ա­րա­բիա­յի ձեռ­քով։ Ըստ ո­րում, թեր­թա­քա­րա­յին նավ­թի կողմ­նա­կից­ներն ԱՄՆ-ում պար­տու­թյուն են կրում։ Ի­հար­կե, թվարկ­ված բա­նե­րը պա­տա­հա­կան հա­մընկ­նում­ներ չեն։ Ինչ­պես և պա­տա­հա­կան չեն Ա­սիա­յի ու Եվ­րո­պա­յի տար­բեր եր­կր­նե­րից ե­կող այն հի­շե­ցում­նե­րը, թե կո­րո­նա­­վի­րուսն ար­հես­տա­կա­նո­րեն է ստեղծ­վել... ան­հայտ է, թե որ թվա­կա­նին, բայց ԱՄՆ-ի ԿՀՎ-ն 2009 թ. նա­խազ­գու­շաց­րել է «ծանր վա­րա­կի» հա­մա­ճա­րա­կի «հա­վա­նա­կա­նու­թյան» մա­սին, իսկ ա­մե­րի­կա­ցի մի­լիար­դա­տեր Բիլ Գեյթսն այդ մա­սին «մար­գա­րեացել է» 2017-ին։ ՈՒ հան­կարծ 2020-ի փետր­վա­րին սկ­սեց կո­րո­նա­­վի­րու­սի դեմ ինչ-որ պատ­վաս­տա­նյութ ա­ռա­ջար­կել։ Մենք մի եր­կու ա­միս ա­ռաջ, երբ հա­մա­ճա­րա­կը դեռ Չի­նաս­տա­նում էր տա­րած­վում, բա­ցա­հայտ հարց­րինք. ի՞նչ է, Գեյթ­սի ձեռ­քին ե­ղե՞լ է վի­րու­սը, որ հի­մա նա ու­նի հա­կա­վի­րու­սը։
Փոր­ձենք հաս­կա­նալ։ Կո­րու­նա­վի­րու­սի շուրջ հե­տաքր­քիր բա­նա­վոր «պա­տե­րազմ» է ըն­թա­նում Ի­րա­նի և ԱՄՆ-ի միջև։ Ի­րա­նա­կան նոր տար­վա` Նով­րու­զի տո­նի նա­խօ­րյա­կին Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆը մի քա­նի ան­գամ հայ­տա­րա­րել է, որ հա­մայ­նա­ճա­րա­կի ժա­մա­նակ Վա­շինգ­տոնն իր մի­ջոց­նե­րով սպա­նում է ի­րան­ցի­նե­րին։ Իս­կա­պես, Ի­րա­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման ֆո­նին ԱՄՆ-ը մի քա­նի ան­գամ պատ­ժա­մի­ջոց­ներ է մտց­րել` հայ­տա­րա­րե­լով, թե դրա­նով ու­զում է ա­ռա­վե­լա­գույնս սահ­մա­նա­փա­կել Ի­րա­նի նավ­թա­յին առևտուրն ու ե­կա­մուտ­նե­րը, քա­նի որ Թեհ­րա­նը պաշտ­պա­նում է ա­հա­բեկ­չու­թյու­նը։ Ի­րանն իր հեր­թին ԱՄՆ-ին մե­ղադ­րում է Ի­րա­նի ժո­ղովր­դի դեմ «տն­տե­սա­կան ա­հա­բեկ­չու­թյան» մեջ, նաև` որ Վա­շինգ­տո­նը խան­գա­րում է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քարին անհրաժեշտ բուժ­սար­քե­րի ու դե­ղո­րայ­քի ձեռք­բեր­մա­նը։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է Մեր­ձա­վոր Արևել­քում իս­կա­կան ա­հա­բե­կիչ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, հի­շեց­նենք, որ 2014 թ. ա­մառ­վա­նից Ի­րանն ա­պա­ցույց­նե­րով ԱՄՆ-ին և Իս­րա­յե­լին մե­ղադ­րում է «Իս­լա­մա­կան պե­տու­թյուն» (ԻՊ) ա­հա­բեկ­չա­կան խումբն ստեղ­ծե­լու և Ի­րա­քի, Սի­րիա­յի և Ի­րա­նի դեմ ա­հա­բե­կչա­կան պա­տե­րազմ մղե­լու մեջ։ Գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի ստոր սպա­նու­թյու­նից հե­տո Ի­րա­նը քրեա­կան գործ բա­ցեց ԱՄՆ-ի դեմ ու փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­րեց Մի­ջազ­գա­յին դա­տա­րան։ Որևէ մե­կը կար­ծում է, որ դա կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ չու­նե­ցող թե­մա՞ է։ Ի­զուր, ե­թե այդ­պես է...
Եվ ա­հա պետ­քար­տու­ղար Մայք Փոմ­փեոն, հաս­կա­նա­լով, որ Ի­րա­նի մե­ղադ­րանք­նե­րը չա­փա­զանց վտան­գա­վոր են Վա­շինգ­տո­նի հա­մար, մար­տի 20-ին հայ­տա­րա­րեց, որ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով Ի­րա­նի հա­մար մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյու­նը պատ­ժա­մի­ջո­ցի օ­բյեկտ չէ, և ԱՄՆ-ը պատ­րաստ է այն ցույց տա­լու։ Հա­վա­նա­բար Թեհ­րա­նում այդ ա­ռի­թով շատ են զար­մա­ցել։ Չէ՞ որ Ի­րա­նում վա­րա­կի տա­րած­ման մա­սին հա­ղոր­դում­նե­րը ե­ղել են դեռ փետր­վա­րին, և Ի­րա­նը բազ­միցս է հաս­կա­ցրել, որ պատ­րաստ է ըն­դու­նե­լու ցան­կա­ցած երկ­րի օգ­նու­թյու­նը, բա­ցի ԱՄՆ-ից և Իս­րա­յե­լից։ ՈՒ­զում եմ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին ներ­կա­յաց­նել Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ Խա­մե­նեիի պա­տաս­խա­նը, ո­րը տր­վել է ԱՄՆ-ին մար­տի 22-ին. «ԱՄՆ-ի ղե­կա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րել է, որ պատ­րաստ է մեզ բժշ­կա­կան օգ­նու­թյուն ցույց տա­լու և դե­ղո­րայ­քով օգ­նե­լու։ Դա շատ տա­րօ­րի­նակ է։ Նախ, ձեզ մոտ պա­կա­սուրդ է, ին­չը հետևում է ԱՄՆ-ից ե­կող հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից,- հայ­տա­րա­րել է Խա­մե­նեին ի­րա­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ իր ե­լույ­թում։- Երկ­րորդ, ձեզ մե­ղադ­րում են վի­րուսն ստեղ­ծե­լու մեջ։ Ես չգի­տեմ, թե այդ մե­ղադ­րանք­նե­րը որ­քան են ճիշտ, բայց երբ այդ­պի­սի մե­ղադ­րանք­ներ կան, ո՞ր խե­լա­ցի մար­դը ձեզ­նից դե­ղո­րայք կըն­դու­նի։ Գու­ցե ձեր պատ­րաս­տուկ­նե­րը հի­վան­դու­թյունն ա­վե­լի շատ տա­րա­ծե­լու գոր­ծի՞ք են։ Ձեզ չի կա­րե­լի վս­տա­հել»։
Ի­րա­նի ա­ռաջ­նորդն ԱՄՆ-ն ան­վա­նել է Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր թշ­նա­մի և խա­բե­բա։ «Մեր ա­մե­նա­վատ թշ­նա­մին ԱՄՆ-ն է։ Ի­հար­կե, շատ թշ­նա­մի­ներ ու­նենք, բայց ա­մե­նա­նող­կա­լին ԱՄՆ-ն է։ Ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­նե­րը ստա­խոս­ներ են, նա­յեք նրանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, լսեք նրանց ա­սած­նե­րը. խա­բե­բա­ներ են»,- ա­սել է նա հե­ռուս­տաե­լույ­թում։ Մենք պետք է հաս­կա­նանք, որ Ի­րա­նից ա­վե­լի կոշտ գնա­հա­տա­կան­ներ չեն հն­չի, ո­րով­հետև երկ­րի Գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի ա­սա­ծը հրա­ման է Ի­րա­նի բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար։ Ա­վե­լին, դա նաև ազ­դան­շան է այլ պե­տու­թյուն­նե­րի, այդ թվում` Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րին։ Որևէ «ի­րա­նա-ա­մե­րի­կյան բա­րե­լա­վում» չի նա­խա­տես­վում, մինչև ԱՄՆ-ը չըն­դու­նի իր պար­տու­թյու­նը։ Եվ նույ­նիսկ Թրամ­փի ապ­րի­լի 4-ի խնդ­րան­քը, թե` թող ինձ զան­գի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին, և «մենք կպայ­մա­նա­վոր­վենք», նույն­պես ա­պար­դյուն կանց­նի։ Գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի հրա­մանն է` ոչ մի բա­նակ­ցու­թյուն Ա­մե­րի­կա­յի հետ, իսկ Ռո­հա­նին ըն­դա­մե­նը կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վարն է, ոչ թե պե­տու­թյան։ Թրամփն իր նա­խա­գա­հու­թյան տա­րի­նե­րին այդ բա­նը չի հաս­կա­ցել և հե­ռա­խո­սա­զանգ է սպա­սում ոչ այն մար­դուց...
Իսկ հե­տո Իս­րա­յե­լը և հա­մաշ­խար­հա­յին սիո­նիզ­մը վեր­ջա­պես ա­նուղ­ղա­կիո­րեն խոս­տո­վա­նե­ցին, որ ուղ­ղա­կի առն­չու­թյուն ու­նեն Ի­րա­նի վրա վի­րու­սա­յին հար­ձակ­մա­նը, ին­չը և սպաս­վում էր։ ՄԱԿ-ում Իս­րա­յե­լի դես­պան Դեն­նի Դա­նո­նը հայ­տա­րա­րել է. «Ի­րա­նը պետք է հաս­կա­նա` կո­րո­նա­վի­րու­սի զո­հե­րին պատ­շաճ կեր­պով բու­ժե­լու նրա ըն­դու­նա­կու­թյու­նը վտան­գի տակ է պատ­ժա­մի­ջոց­նե­րի պատ­ճա­ռով, ո­րոնք խեղ­դում են նրա տն­տե­սու­թյու­նը»։ Մար­տի 26-ին այդ սիո­նիս­տն Ի­րա­նին մի­ջու­կա­յին ծրա­գի­րը դա­դա­րեց­նե­լու կոչ ա­րեց, որ­պես­զի նա «ստա­նա Արևմուտ­քի օգ­նու­թյու­նը` կապ­ված կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կի հետ»։ Ար­ժե հի­շեց­նել պա­րոն Դա­նո­նին, ԱՄՆ-ին և Իս­րա­յե­լի ղե­կա­վա­րու­թյա­նը, որ Ի­րանն իր բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը գնա­հա­տում է որ­պես ա­մե­նա­սո­վո­րա­կան ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն ա­մե­րի­կա­ցի­նե­րի և սիո­նիստ­նե­րի ար­տա­քին մի­ջամ­տու­թյու­նից։ Եվ որ հենց Ի­րանն է տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ են­թարկ­վում ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյու­նը վա­յե­լող զա­նա­զան ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ձա­կում­նե­րին։
Բանն այն է, որ Դա­նո­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից տա­ռա­ցիո­րեն մի քա­նի օր ա­ռաջ Վա­շինգ­տո­նը հայ­տա­րա­րեց հա­կաի­րա­նա­կան նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին։ Դրան ի պա­տաս­խան Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Զա­րի­ֆը մար­տի 25-ին քն­նա­դա­տեց ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Փոմ­փեո­յին նրա եր­րորդ կար­գի քա­րոզ­չու­թյան հա­մար և հե­տաքր­քր­վեց, թե նա պետ­քար­տու­ղա՞ր է, թե՞ ա­տե­լու­թյան քար­տու­ղար. «Նույ­նիսկ հա­մայ­նա­ճա­րա­կը չի կանգ­նե­ցնի Փոմ­փեո­յի եր­րոր­դա­կան կար­գի քա­րոզ­չու­թյու­նը։ Նա պետ­քար­տու­ղա՞ր է, թե՞ ա­տե­լու­թյան նա­խա­րար։ Ոչ մի շա­տա­խո­սու­թյուն չի զար­դա­րի նրա տխ­րահռ­չակ սադ­րանքն ու տն­տե­սա­կան ա­հա­բեկ­չու­թյու­նը, ան­մեղ մարդ­կանց սպա­նու­թյունն ու կո­րո­նա­վի­րու­սի դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րին խո­չըն­դո­տե­լը»։ Հենց Զա­րի­ֆի խոս­քե­րից հե­տո աշ­խար­հով մեկ կո­չեր հն­չե­ցին «պատ­ժա­մի­ջո­ցա­յին գոր­ծե­լա­կեր­պին» ընդ­հան­րա­պես վերջ տա­լու մա­սին, բայց ԱՄՆ-ն ար­դեն կանգ չի առ­նում։ Եվ ԱՄՆ-ի փո­խա­րեն պա­տաս­խա­նեց ՄԱԿ-ում Իս­րա­յե­լի դես­պան Դա­նո­նը։ Նույ­նիսկ ԱՄՆ-ի ա­մե­նա­հա­վա­տա­րիմ դաշ­նա­կից Անգ­լիան դի­մեց Վա­շինգ­տո­նին` ա­ռա­ջար­կե­լով ե­թե չվե­րաց­նել, ա­պա գո­նե թու­լաց­նել հա­կաի­րա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րը։ Ար­դեն ԱՄՆ-ի ներ­սում էլ է ու­ժե­ղա­նում բո­ղո­քը Սպի­տակ տան սիո­նիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ։ Ա­մե­րի­կյան եր­կու հիմ­նա­կան թեր­թե­րը` «Նյու Յորք թայմ­սը» և «Վա­շինգ­տոն փոս­տը», ա­ռան­ձին խմ­բագ­րա­կան հոդ­ված­նե­րում, մար­տի 26-ին, Թրամ­փի վար­չա­կազ­մին «պատ­ժա­մի­ջոց­նե­րը թու­լաց­նե­լու» և «մար­դա­սի­րա­կան զի­նա­դա­դա­րի» կոչ են ա­րել։ Եվ պա­տաս­խա­նի փո­խա­րեն Թրամփն աշ­խար­հին է ներ­կա­յաց­նում իս­րա­յել­ցի Դա­նո­նին` ա­սես հաս­կաց­նե­լով` ինչ եք ու­զում ինձ­նից, այդ ա­մենն Իս­րա­յելն է ա­նում...
Ի ցավ նրա, Դա­նոնն ու ողջ Իս­րա­յե­լը վատ են պատ­կե­րաց­նում, թե ին­չի է ըն­դու­նակ Ի­րա­նը կեն­սա­բա­նա­կան ագ­րե­սիա­յի դեմ պայ­քա­րում։ Մար­տի 15-ին ի­րա­նա­կան բա­նա­կը հա­մազ­գա­յին ծա­վա­լուն զո­րա­վար­ժու­թյուն­ներ է անց­կաց­րել կեն­սա­բա­նա­կան վտան­գի դեմ երկ­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով։ Իսկ մար­տի 24-ին Ի­րա­նի ԻՀՊԿ-ի ցա­մա­քա­յին ու­ժե­րը կեն­սա­բա­նա­կան պաշտ­պա­նու­թյան գծով ան­նա­խա­դեպ զո­րա­վար­ժու­թյուն­ներ են սկ­սել ողջ երկ­րով մեկ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ազ­գա­յին կենտ­րո­նի հետ հա­մա­տեղ, ըստ Ի­րա­նի ԶՈՒ ԳՇ-ի քա­ղա­քա­կա­նու­թյան։ Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն երկ­րի 3000 վայ­րե­րում և Թեհ­րան 100 կե­տում ԻՊՀԿ ցա­մա­քա­յին զոր­քե­րի և «Բա­սիջ» աշ­խար­հա­զո­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հետ։ Կազ­մա­վոր­ված է ԻՀՊԿ-ի 100 ստո­րա­բա­ժա­նում ողջ երկ­րում վա­րա­կա­զեր­ծում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, լրա­ցու­ցիչ կազ­մա­կերպ­ված է ԻՀՊԿ-ի 6 դաշ­տա­յին հոս­պի­տալ։ Կեն­սա­բա­նա­կան պաշտ­պա­նու­թյան գծով զո­րա­վար­ժու­թյան պլա­նը հրա­տա­րա­կել է բա­նա­կի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Աբ­դոլ­ռա­հիմ Մու­սա­վին։ Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ա­յա­թո­լա Խա­մե­նեիի հրա­մա­նագ­րին, ո­րում նա նա­խազ­գու­շաց­րել է, որ վա­րա­կի բռն­կու­մը կա­րող է լի­նել Ի­րա­նի դեմ «կեն­սա­բա­նա­կան հար­ձակ­ման հետևանք։
ԻՀՊԿ-ն, իր հեր­թին, Ի­րա­նի հյու­սի­սա­յին ու հա­րա­վա­յին նա­հանգ­նե­րում ե­րեք դաշ­տա­յին հի­վան­դա­նոց է բա­ցել. եր­կու­սը Բո­րազ­ջան քա­ղա­քում` 30-40-մահ­ճա­կա­լա­նոց, և մե­կը Բան­դար Աբ­բաս նա­վա­հան­գս­տում` 54-մահ­ճա­կա­լա­նոց։ Հյու­սի­սա­յին Ռաշտ քա­ղա­քում բաց­վել է ևս մեկ շար­ժա­կան հի­վան­դա­նոց 74 մահ­ճա­կա­լով, ո­րոնց քա­նա­կը կա­րող է ա­վե­լաց­վել մինչև 120 մահ­ճա­կալ` ա­վե­լի մեծ թվով կո­րո­նա­վի­րու­սա­կիր­նե­րի սպա­սար­կե­լու հա­մար։
ՈՒ­զում ենք Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին ներ­կա­յաց­նել ա­յա­թո­լա Խա­մե­նեիի ա­սած ևս մեկ ար­տա­հայ­տու­թյուն. «Ա­սում են, որ այդ վի­րու­սի մի մասն ստեղծ­վել է Ի­րա­նի հա­մար` օգ­տա­գոր­ծե­լով այն գե­նե­տիկ նյու­թը, որ նրանք վերց­րել են ի­րան­ցի­նե­րից, և դա նրանց թշ­նա­մու­թյան մի մասն է։ Մեր 40-ա­մյա փոր­ձը ցույց է տա­լիս, որ Ի­րանն ըն­դու­նակ է դի­մա­կա­յե­լու ցան­կա­ցած մա­կար­դա­կի ցան­կա­ցած մար­տահ­րա­վե­րի ու խնդ­րի»։ Այս­պի­սով ա­յա­թո­լա Խա­մե­նեին շատ դան­դաղ և զգու­շո­րեն, բայց մո­տե­ցավ մի թե­մա­յի, ո­րի մա­սին շա­տե­րը մո­ռա­ցել են, բայց որն ու­ղիղ տա­նում է ԱՄՆ-ի ա­պօ­րի­նի գոր­ծո­ղու­թյա­նը մի ամ­բողջ շարք եր­կր­նե­րի տա­րածք­նե­րում, ե­թե չա­սենք` ողջ մո­լո­րա­կում։ Հի­շեց­նենք, թե դեռ 2015-16 թթ. ՌԴ նա­խա­գահ Պու­տինն ինչ­պես էր բա­ցատ­րում ա­մե­րի­կա­ցի «գիտ­նա­կան­նե­րի» մի քա­նի խմ­բի ար­տաքս­ման և այս­պես կոչ­ված «ոչ­կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում» (ՈԿԿ) նրանց ռու­սաս­տան­ցի «օգ­նա­կան­նե­րի» գոր­ծու­նեու­թյան և ի­րա­վուն­քի սահ­մա­նա­փակ­ման մա­սին ո­րո­շու­մը։ Պու­տի­նի մե­ղադ­րանք­նե­րից հե­տո ՈԿԿ-ի զգա­լի մասն ստիպ­ված ե­ղավ ի­րեն «օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ» ճա­նա­չե­լու։ Պու­տի­նի մե­ղադ­րանք­նե­րի էու­թյու­նը հետևյալն է. շր­ջա­գա­յում են երկ­րով մեկ, մարդ­կա­յին` գե­նե­տիկ նյութ են հա­վա­քում... «Ին­չի՞ հա­մար, ո՞րն է ձեր նպա­տա­կը» - ԱՄՆ-ին ամ­բողջ 2 տա­րի հարց­նում էր ՌԴ նա­խա­գա­հը։ Ինչ­պես գի­տենք, ա­մե­րի­կա­ցի­ներն այդ­պես էլ ճշ­մար­տան­ման պա­տաս­խան չտ­վե­ցին, թեև ար­դեն 2020 թիվն է։ Փո­խա­րե­նը կա կո­րո­նա­վի­րու­սը, իսկ Ի­րա­նը խո­սում է ի­րան­ցի­նե­րից վերց­րած «գե­նե­տիկ նյու­թի օգ­տա­գործ­ման» մա­սին։ Տեղն ըն­կա՞վ ա­մեն ինչ։ Ի դեպ, ա­յա­թո­լա Խա­մե­նեիի մե­ղադ­րանք­նե­րը հաս­տա­տեց Կա­լի­ֆոռ­նիա­յի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Դևիդ Յա­ղու­բյա­նը` ի­րա­նա­կան IRNA գոր­ծա­կա­լու­թյան թղ­թակ­ցի հետ հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րե­լով, որ ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փը բժշ­կա­կան ա­հա­բեկ­չու­թյուն է վա­րում Ի­րա­նի ժո­ղովր­դի դեմ. «Թրամ­փի հա­կաի­րա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ար­դեն հա­սել է բժշ­կա­կան ա­հա­բեկ­չու­թյան փու­լին, ո­րը խո­չըն­դո­տում է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում երկ­րի ջան­քե­րին»։ Ըստ նրա, Սպի­տակ տունն ու­ժե­ղաց­րել է Ի­րա­նի նկատ­մամբ կո­լեկ­տիվ պա­տիժ­նե­րի իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սի վա­րա­կի տա­րած­ման ժա­մա­նակ։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 10779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ