ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հենրի Քիսինջեր. Կորոնավարակի պանդեմիան ընդմիշտ կփոխի աշխարհակարգը

Հենրի Քիսինջեր. Կորոնավարակի պանդեմիան ընդմիշտ կփոխի աշխարհակարգը
08.04.2020 | 11:46

Երկրները համախմբվում ու բարգավաճում են շնորհիվ վստահության, որ իրենց ինստիտուտները կարող են կանխատեսել աղետները, վերացնել հետևանքները և վերականգնել կայունությունը: Երբ ավարտվի COVID-19 պանդեմիան, շատ երկրների ինստիտուտներ կընկալվեն իբրև ձախողված: Այդ եզրակացությունը օբյեկտիվորեն արդար կլինի, թե ոչ, նշանակություն չունի: Իրականություն է, որ կորոնավարակից հետո աշխարհը երբեք նախկինը չի լինի՝ գրում է Հենրի Քիսինջերը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը և նախագահների Նիքսոնի ու Ֆորդի օրոք ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, The Wall Street Journal-ում: Կորոնավարակը հարվածեց աննախադեպ մասշտաբներով ու կատաղի: Նրա տարածումը էքսպոնեցիալ է՝ դեպքերի թիվն ԱՄՆ-ում կրկնապատկվում է 5 օրը մեկ: Այս հոդվածը գրելու պահին ոչ մի բուժում չկա: Բժշկական պաշարները չեն հերիքում՝ դեպքերի աճող ալիքներին: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնվածության սահմանին ու սահմանից անդին: Տեստավորումը համարժեք չէ վարակվածությունը որոշելու խնդրին, առավելևս՝ տարածվածությունը կանխելու խնդրին: Արդյունավետ պատվաստանյութը կարող է հայտնվել 12-18 ամիսներից հետո: ԱՄՆ վարչակազմի համար վերջնական տեստը կլինի՝ հնարավո՞ր է կանգնեցնել վարակի տարածումը, իսկ հետո ապահովել բուժումն այնպես ու այն մասշտաբներով, որ պահպանվի ամերիկացիների վստահությունը իրենք իրենց կառավարելու ունակության նկատմամբ: Ճգնաժամային ջանքերը, ինչքան մասսշտաբային և անհրաժեշտ լինեն, չպետք է դուրս մղեն զուգահեռ հետկորոնավարակային կարգին անցնելու հրատապ խնդիրը: Թեպետ հարձակումը մարդու առողջության վրա, հուսանք, որ ժամանակավոր է, նրա հարուցած քաղաքական ու տնտեսական ցնցումները կարող են շարունակվել մի քանի սերունդ: Ոչ մի երկիր, նույնիսկ ԱՄՆ-ը, չի կարող հաղթել վարակը բացառապես ազգային ջանքերով: Այս պահին անհրաժեշտ խնդիրների լուծումը պետք է ի վերջո համընկնի գլոբալ համատեղ տեսլականով ու ծրագրով:

Եթե մենք չկարողանանք մշակել մեկն ու մյուսը տանդեմով, կբախվենք վատագույն տարբերակին ամեն մի կետում: ԱՄՆ-ը պետք է ջանքեր գործադրի 3 ոլորտներում: Առաջին՝ ամրապնդել գլոբալ կայունությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Երկրորդ՝ ձգտել համաշխարհային տնտեսության վերքերը բուժել: Կորոնավարակի հարուցած կրճատումները իրենց արագությամբ ու գլոբալ մասշտաբով ոչնչի նման չեն, որ երբևէ եղել է պատմության մեջ: Հասարակական առողջապահության անհրաժեշտ միջոցառումները՝ սոցիալական տարածք պահելը, դպրոցների ու ձեռնարկությունների փակումը խորացնում են տնտեսական ցավը: Ծրագրերը պետք է ուղղված լինեն մոտեցող քաոսի հետևանքների վերացմանը աշխարհի բնակչության առավել խոցելի խմբերի համար: Երրորդ՝ պաշտպանել լիբերալ աշխարհակարգի սկզբունքները: Աշխարհի ժողովրդավարությունները պետք է պաշտպանեն ու աջակցեն Լուսավորության իրենց արժեքները՝ Իշխանության հավասարակշռության գլոբալ նահանջը լեգիտիմությունից կհանգեցնի հասարակական պայմանագրի խզմանը և երկրի ներսում, և միջազգային մակարդակում: Լեգիտիմության ու իշխանության այս հազարամյա հարցը չի կարող լուծվել միաժամանակ COVID-19-ի ժանտախտի հաղթահարման ջանքերի հետ: Զսպվածությունն անհրաժեշտ է բոլոր կողմերից՝ թե ներքին քաղաքականության, թե միջազգային դիվանագիտության: Գերակայությունները պետք է հաստատվեն: Մենք դարակազմիկ ժամանակներ ենք ապրում: Ղեկավարների պատմական խնդիրն է՝ ճգնաժամը հաղթահարել՝ միևնույն ժամանակ ապագան կառուցե: Դա անելու անկարողությունը կրակի կմատնի աշխարհը:
Հենրի Քիսինջեր, The Wall Street Journal


Հ.Գ. Փաստացի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ձևակերպել է 3 խնդիր՝ պահպանել 1՝ մարդկանց, 2՝ տնտեսությունը, 3՝ միաժամանակ՝ իշխանությունը: Այս հավասարումը շատերն են սկսել գիտակցել, կարևորը լուծումներն են, որոնց մեջ միասնություն դեռ չի երևում: Գուցե չլինի էլ: Հենրի Քիսինջերը ավելի շատ նախազգուշացնում է, քան՝ նկարագրում: Նրա փորձն ու իմացությունը նրան այդ իրավունքը տվել են, ցավոք, նա այլևս իշխանություն չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ