Թուրքիայի Օրդու քաղաքում մայրը, տեսնելով՝ ինչպես է 2 տարեկան տղան ընկնում 4-րդ հարկի պատուհանից, թռել է նրա հետևից՝ գրում է «Հյուրիյեթի» կայքը։
Մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ծանր վիճակում գտնվող մայրը վեր է կացել անկողնուց՝ որդուն տեսնելու համար։
«Այդ բարձրությունից ընկած երեխայի ողջ լինելը կարելի է հրաշք համարել»,- ասել է բժիշկ Նիյազի Քալյոնջուն։