Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ամուսնալուծությունների պատճառը աղջկա ընկերուհիների նախանձն է կամ տղայի ոչ հասուն լինելը»

«Ամուսնալուծությունների պատճառը աղջկա ընկերուհիների նախանձն է կամ տղայի ոչ հասուն լինելը»
12.07.2013 | 17:07

Այսօր սեքսապաթոլոգ Մարատ ԶԱՔԱՐՅԱՆԸ և հոգեբան Իրինա ԾԱՏՈՒՐՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ընտանեկան կոնֆլիկտներին և դրանից բխող ամուսնալուծություններին, որոնք, ի դեպ, վերջին տարիներին բարձր ցուցանիշ են կազմում:
Ըստ բանախոսների, ամուսնալուծությունների կամ ամենօրյա վիճաբանությունների հիմքում ընկած են երեք գործոն` սոցիալական, հոգեբանական, սեռական ներդաշնակություն, և նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ընտանիքում առաջանում են խնդիրներ:
Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանի համոզմամբ, ամուսնական համատեղ կյանքում ամենից դժվար ժամանակահատվածը առաջին մեկ-երկու տարիներն են: Նորաստեղծ ընտանիքներում առաջին ամենամեծ խնդիրը սոցիալ-հոգեբանական վիճակն է`երեխաների ծնունդը, բնակարանի հարցը, ֆինանսական խնդիրները: «Եթե առաջին կոնֆլիկտները սկսում են ամուսնությունից երկու տարի հետո, ապա վտանգավոր են ամուսնությունից 15-20 տարի հետո առաջացած կոնֆլիկտները, և նման իրավիճակների առաջ են կանգնում զույգերը նաև 60-70 տարեկան հասակում»,-նշեց նա: Ըստ Զաքարյանի, դա այն պահն է, երբ մարդիկ երեխա ունեն, և արդեն սկսում են մտածել թոռների մասին. տղամարդիկ իրենց հաճույքներով են սկսում առաջնորդվել:
Սեռական կյանքը, ինչպես սեքսապաթոլոգն է փաստում, շատ մեծ կարևորություն ունի ընտանիքի և ամուսինների համար. «Եթե չկա սեռականը, չկան նորմալ հարաբերություններ, այս դեպքում վտանգված է նաև մարդու ընդհանուր առողջությունը»,-ընդգծեց բանախոսը:
Իրինա Ծատուրյանի ձևակերպմամբ, ամուսնալուծությունների պատճառը շատ հաճախ աղջկա ընկերուհիների նախանձն է, տղայի ոչ հասուն լինելը, ով իր իսկ երեխայի ծնունդը համարում է որպես իր քունը խանգարող գործոն, իսկ կինը դեռ ամուսնուց ծաղիկներ է սպասում:
«Ծնողների խառնվելը ևս կարևոր գործոն է: Այսօր արդեն սոցիալական իրավիճակում քիչ ընտանիքներ են զարգանում ինքնուրույն, ծնողներն էլ աջակցում են նորաստեղծ ընտանիքին: Ամուսնալուծության պատճառ է նաև մշակութային կոնֆլիկտը. քաղաքաբնակ և գյուղաբնակ լինելը, ընտանիքների տարբերությունը, նոր ընտանիքում համակերպվելու խնդիրը»,-ասաց հոգեբանը: Վերջինիս խեսքով,ամուսնալուծությունների հիմնական պատճառներից է տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելը և արտաամուսնական կապեր ունենալը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ