ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Միլիոնների երթը»

«Միլիոնների երթը»
29.03.2013 | 01:02

Որ նամակի ժանրը նանո-ժամանակներում, և այն էլ երկու «ականավոր» մարդկանց միջև կրկին կվերականգնվեր, դժվար էր հավատալ:

Եթե կարճ ձևակերպենք, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, ընկել է մոր փորը: Ասված է` այստեղ ուզեցիր, այնտեղ կստանաս: Գիտենք, որ Րաֆֆին իր ողջ գիտակցական կյանքում նամակներով է հաղորդակցվել աշխարհի հետ: Դա նրա բնական կենսակերպն է: Ասենք` իր կուսակցության քարտուղարը նստած է կողքի սենյակում, կամ` իր թերթի խմբագիրը, կամ իրենց ֆրակցիայի ղեկավարը նստած են կողքի սենյակում. նրանք չեն կարող պարզապես մտնել Րաֆֆու սենյակ, ասել` «փարոն Րաֆֆի, փարև, փարևի մեջ արև կա, տերև կա, ինչպե՞ս եք, ինչպիսի՞ն է այսօրվա մեր օրակարգը»: Նրանք պետք է նամակ գրեն, տան Մամիկոնին, Մամիկոնը տա քարտուղարուհուն, քարտուղարուհին… հետո քարտուղարուհին հետադարձ` Րաֆֆու նամակը տա Մամիկոնին, Մամիկոնն այն փոխանցի մնացածին, և այդպե՜ս շարունակ:
Ձևից դառնանք բովանդակությանը:
Այսպիսով, ինչով կավարտվի Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան այս սրտամաշ նամակագրությունը: Առայժմ այնտեղ փակուղի է, ելքը չի երևում: Փակուղին անցանկալի, նույնիսկ, կարելի է ասել, վտանգավոր է, առաջին հերթին, Րաֆֆու համար:
ա. Այս ընթացքում Րաֆֆին կորցնում է քաղաքական պայքարի տրամաբանությունը: Ազատության հրապարակը պիկի վրա պահելու հնարավորությունը: Քաղաքացիական ֆորումն ապահովելու համար հռետորների դեֆիցիտը, ասելիքի կրկնությունը, նույնականությունը մաշում են հրապարակը: Միակ հետաքրքիր բանը, որ մնում է, փաստորեն, այդ նամակներն են:
բ. Ավագանու ընտրություններում չմիասնանալու ընդդիմության անկարողությունը, ինչպես նաև «հայտնի ուժերի», ասել է` ռեժիսորների ու «պապաների» (որոնք մինչ այդ աշխատում էին Րաֆֆու համար) հետ քաշվելն ու ընդդեմ Րաֆֆու աշխատելն արդեն իսկ իրենց զգալ են տալիս: Նրանց մարդկային, նյութական, լրատվական ռեսուրսները այլևս չեն գործածվում Րաֆֆու համար: Ընդ որում, այս օրերին Րաֆֆին կոշտ հակադարձման ու քննադատության է արժանանում ոչ թե իշխանությունների, որոնք էլ իրենց հերթին անչափ դժգոհ են Րաֆֆուց, այլ հենց սույն «պապաների» ու նրանց սատելիտների կողմից:
Նույնիսկ այնպիսի «հավատավոր» կուսակցություն, ինչպիսին Րաֆֆու կողքին առաջին իսկ րոպեներից կանգնած ՀՅԴ-ն էր, նույնպես պրոբլեմների մեջ է հայտնվել «Ժառանգության» ու Րաֆֆու հետ: Նկատի ունենք Լիլիթ Գալստյանի շուրջ եղած աղմուկը:
Անշուշտ, ավելորդ է խոսել ԲՀԿ-ի մասին, չնայած այն հանգամանքին, որ Օսկանյանի «Սիվիլիթասը» մինչ այս խիստ հավատարմորեն ծառայեց Րաֆֆու «շարժմանը», սակայն «Սիվիլիթասենք» արդեն այլ հետաքրքրություններ ունեն, և Րաֆֆին այս առումով նույնպես մենակ է:
գ. Հարթակը, Ազատության հրապարակը` բոլորը, ընդդիմադիր նոր լիդերի փնտրտուքի մեջ են: Անհնազանդները, որ տեղակայված էին ամենուրեք` վիրտուալ տարածք, բուհական համակարգ, դասախոսական կազմ, մտավորականություն, Ղարաբաղ, Սփյուռք, այլևս նույն թափով չեն պայքարում հանուն Րաֆֆու, իրենց արսենալը նրանք արդեն տեղակայել են ավագանու ընտրությունների մատույցներում, ուր «տեղափոխվեց» նաև Րաֆֆուց մերժված, Անդրիաս Ղուկասյանից «ներշնչված»` «միլիոնների երթը». այն կանցկացվի մայիսի 1-ին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ լիդերն արդեն կլինի ոչ թե Րաֆֆին, այլ անձամբ Վարդան Օսկանյանը` Անդրիասի ձեռից բռնած, ինչի համար անխոնջ պայքարում է նույն Անդրիասը:
դ. Առջևում է նաև Րաֆֆու «խոստացած» այլընտրանքային ինաուգուրացիան, որի դեպքում, ըստ ամենայնի զավեշտը կհասնի իր պիկին` մի կողմից, որովհետև, անկեղծ ասած, իսկապես մի քիչ անհեթեթ կլինի, որ Րաֆֆին վերցնի ու Աստվածաշնչի վրա երդվի, զուգահեռաբար էլ այդ առիթով իշխանությունների զայրույթը հասնի իր պիկին:
Ինչպե՞ս կլուծի այս բոլոր հարցերը Րաֆֆին: Եվ այդյո՞ք ի զորու կլինի լուծելու:
Պարզ չէ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ