Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ.Մի աբսուրդ վիճակի մասին

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ.Մի աբսուրդ վիճակի մասին
05.12.2012 | 17:47

Դպրոցներում ԿԳ նախարարի հրամանով արգելել են վաճառել աշխատանքային տետրերը, հասկանալի է:Երևանի վարչական տարածքների կրթության բաժինների պաշտոնյաները տետրերի հետ արգելել են մանկապարտեզներին գնել Կրթության ազգային ինստիտուտի հրատարակած «Նախաշավիղ» ամսագիրը, որն ուղղված է մանկապարտեզների դաստիարակներին՝ որպես մեթոդական ուղեցույց: Ամսագրի տարածմանը խոչընդոտող պաշտոնյաներն արդյոք հասկանո՞ւմ են դպրոցում աշխատանքային տետրեր վաճառելու արգելքի ու մանկապարտեզին անհրաժեշտ մեթոդական ամսագիր ձեռք բերելու տարբերությունը:Մանկապարտեզների դաստիարակները տարիներ շարունակ ամսե-ամիս սպասում են «Նախաշավիղի» նոր համարին: Նրանց վերադաս պաշտոնյաների ուշադրությունն եմ հրավիրում այս անհեթեթ արգելքի վրա:

Դիտվել է՝ 5850

Մեկնաբանություններ