20.12.2013|
11:56
Դեկտեմբերի 19-ին Գուգարք համայնքի հրդեհից տուժած 6 ընտանիքներին աջակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել Երևանի Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Հովհաննես Ավագյանը, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Վազգեն Մարտիրոսյանը, Երևանի Լև Տոլստոյի անվան (թիվ 128) դպրոցի տնօրենի դաստիարակության գծով տեղակալ Էլմիրա Հովակիմյանը և ուրիշներ։ Հյուրերը՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ, այցելեցին հրդեհից տուժած ընտանիքներին։ Ինչպես տեղեկացրեց Ա. Միսկարյանը, Երևանի թիվ 128 և թիվ 172 հիմնական դպրոցներում հանգանակություն է կատարվել: