Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. Բաց նամակ ընդդիմադիր դաշտի թեկնածուներին

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. Բաց նամակ ընդդիմադիր դաշտի թեկնածուներին
09.02.2013 | 18:12

Մամոլից տեղեկացայ, որ միասնական թիմի ցանկութիւն է եղել․․․ եւ չի իրականացել։

Այդ ուղղութեամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ Եւ Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղուած եւ Հրանտ Բ․-ը։
Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն եւ ՐՀ-ն՝ 5-35%: Եռեակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռեակը՝ 67-69% (սա քուէարկողների՝ ընտրութեան մասնակցողների թվում)։ ՈՒզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին եւ նոյնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։
Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպէս բարձրացնել իրենց պարտութեան տոկոսները։ Եւ արդեն ասում էն՝ ուշ է։
Իրականում, եթէ ես ընտրութեունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող էնք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եւ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա։
Սիրելի Րաֆֆի եւ Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդիւնքի կամ կպարտվենք առանձին-առանձին։
Հիմա Ձեզ հրապարակավ էմ դիմում եւ Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թէ պարզունակ հավակնութեունների պատճառով ձէր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորութեունից էք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 96թ միասնական թեկնածուի ճարտարապետը։
ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորութեունները։ ՐՀ-ին եւ ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի յաջողութեան հասնելու վերջին հնարավորութեունն է։ Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ։ Նրանք պատրաստ են․․․
Մշակուած են նաեւ կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրութեան տարբերակները։

Աստուած մեզ բոլորիս պահապան։

Ձեր՝ Պարոյր Հայրիկեան

Դիտվել է՝ 5620

Մեկնաբանություններ