-
28.06.2012|
23:57
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են վաղօրոք հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված քանդակագործ Դավիթ Մինասյանի «Երեք դուդուկահարներ» քանդակի նախագծի և արծաթագործ-դիզայներ Արման Դավթյանի հեղինակած` «Հուշարձան ընթերցողին» քանդակի էսքիզային առաջարկները:
-
28.06.2012|
23:32
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաների արդեն ավանդույթ դարձած տարեվերջյան հաշվետու համերգը: Ելույթ ունեցան «Նա Նե», «Անահիտ», «Ծիրանի» պարախմբերը: Կենտրոնի «Հեքիաթ» վոկալ ստուդիայի սաների կատարմամբ հնչեցին Ստեֆանի Քոչարյանի հեղինակային երգերը:
-
28.06.2012|
19:17
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի գրական ստեղծագործության էկրանավորմամբ:
-
27.06.2012|
16:58
Այսօր ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ ՈՒրի Քեյնը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտաս, Ասլամազյան, ինչպես նաև Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից և սեփական երգացանկից:
-
27.06.2012|
16:13
Մեկնարկել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի փորձնական հավատարմագրման գործընթացը: Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ) ներկայացրել է ինքնավերլուծություն` ըստ մշակված ձևաչափի:
-
27.06.2012|
16:06
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով: Հանրաճանաչ Միքայել Հաննեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր է:
-
27.06.2012|
12:28
Առաջարկում ենք կարդալ Աշոտ Գաբրիելյանի «Գեղեցիկ բառերից այն կողմ» բանաստեղծությունների շարքը:
-
26.06.2012|
14:01
Ապրիլի 27-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը (ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապյան):
Համերգի սկիզբը` ժամը 20:00-ին:
-
26.06.2012|
01:02
Հայն իր գործընկերոջը խարդավանելու, «քցելու» բարոյազուրկ վարք չի ունեցել:
«Վաճառել-վեճով առնել-վաճառ-արևելյան բազար» բառը, ամենայն հավանականությամբ, հայերեն «վաճառ» բառի հնչյունափոխված ձևն է:
-
26.06.2012|
00:41
«Իրատես de facto»-ի հյուրը «Մեկ կադր» միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷՆ է: