27.12.2012|
22:46
-Այս տարվա արդյունքները ես բացասական եմ գնահատում: Որովհետև այս տարի բանակցային գործընթացում սկսվեց լճացման փուլ: Եվ գլխավոր պատճառը մենք համարում ենք այն, որ հայկական կողմը բոլոր միջոցներով ցանկանում է երկարաձգել ստատուս քվոն: Նրանք կարգավորում չեն ուզում: Որովհետև կարգավորումը ենթադրում է ապաօկուպացում: Այսօր օկուպացված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև 7 շրջաններ, որոնք երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում, որտեղ հայ բնակչություն չի ապրել, այլ ադրբեջանցիներ են բնակվել: