Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 
  • Նրանք, փաստորեն, համաձայն չե՞ն

    Նրանք, փաստորեն, համաձայն չե՞ն

    22.01.2013| 11:54
    Ղազախստանի և Բելառուսի նախագահները միմյանցից մի քանի օրվա տարբերությամբ հայտարարել են, որ եվրասիական ինտեգրումը համարում են միայն տնտեսական, այլ ոչ քաղաքական միություն: Աստանայում դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, որ ևս մեկ անգամ ուզում է ընդգծել իր վերաբերմունքը` եվրասիական ինտեգրումը երբեք ուղղված չի եղել քաղաքական որևէ միության վերականգնմանը, առավելևս ԽՍՀՄ-ի:
  • Հավիտենական պետությունը

    Հավիտենական պետությունը

    22.01.2013| 11:47
    Երկրորդ անգամ պաշտոնակալությունից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է 17 նահանգի անկախության խնդրագիրը: ԱՄՆ-ից ուզում են անկախանալ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Հարավային և Հյուսիսային Կարոլինաների, Ալաբամայի, Լուիզիանայի, Միսուրիի, Տեխասի և այլ նահանգներ:
  • Չկա ոչինչ առավել

    Չկա ոչինչ առավել

    22.01.2013| 11:45
    Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին արգելել է միջուկային զենքը: Որոշումը պարտադիր է կառավարության համար` ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը.
  • Նա կապրի մինչև 120 տարեկան

    Նա կապրի մինչև 120 տարեկան

    22.01.2013| 11:44
    «Ես արդեն ասել եմ, որ նրա ժամանակը կբավականացնի ինձնից հետո ևս երեք անգամ ամուսնանալու: Կարծում եմ` նա կապրի մինչև 120 տարեկան: Նա անընդհատ ինքնակատարելագործվում է»` կնոջ մասին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:
  • Կանանց ճակատագիրը տնօրինելու ուսանելի փորձ

    Կանանց ճակատագիրը տնօրինելու ուսանելի փորձ

    22.01.2013| 11:41
    Զարգացման և գյուղատնտեսական վարկերի եգիպտական բանկը վարկեր է տրամադրում այն ագարակատերերին, ովքեր պատրաստ են երկրորդ կամ երրորդ անգամ ամուսնանալ ամուսնության տարիքն անցած ու չամուսնացած կանանց հետ:
  • Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

    Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

    21.01.2013| 12:31
    Այսօր Ստրասբուրգում կբացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Օրակարգում են Կոսովոյում տիրող իրավիճակը, Ադրբեջանի պարտավորությունների կատարման մոնիտորինգը, ինչպես նաև՝ ռուս-վրացական հարցը։
  • Այսօր Օբամայի երդմնակալության օրն է

    Այսօր Օբամայի երդմնակալության օրն է

    21.01.2013| 12:30
    ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում։ Այն կանցկացվի ամերիկյան Կոնգրեսի աստիճանների վրա և կուղեկցվի մայրաքաղաքի կենտրոնում նախատեսված շքերթով և տոնական այլ միջոցառումներով։
  • Մուշարաֆը մտադիր է վերադառնալ Պակիստան

    Մուշարաֆը մտադիր է վերադառնալ Պակիստան

    21.01.2013| 12:27
    Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և շարունակել քաղաքական գործունեությունը։ Համապակիստանյան մուսուլմանական լիգան ղեկավարող գեներալ Մուշարաֆը մտադիր է օգնել իր կուսակցությանն այս տարվա մայիսին տեղի ունենալիք ընտրություններում։ 2008 թվականից՝ լքելով նախագահական աթոռը, Փերվեզ Մուշարաֆն ապրում է Լոնդոնում։
  • Աֆղանստանում մահապարտները հարձակվել են ոստիկանության շենքի վրա

    Աֆղանստանում մահապարտները հարձակվել են ոստիկանության շենքի վրա

    21.01.2013| 12:25
    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել հարձակում ճանապարհային ոստիկանության վրա։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները, ինչպես նաև՝ ավտոմատներով զինված անձինք։
  • Մեքսիկայում ցրտից 29 մարդ է մահացել

    Մեքսիկայում ցրտից 29 մարդ է մահացել

    20.01.2013| 16:39
    Մեքսիկայի հյուսիսում ցրտերի պատճառով ավելի քան 29 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչները։ Ցուրտ եղանակն այստեղ պահպանվում է 2012թ. վերջից։