Որոշել էի չգրել, սակայն լռելը, չգրելն ու չբարձրաձայնելն էլ է սխալ:
Առանց այդ էլ լիքն են քաղբանտարկյալի բախտին արժանանալու վախից բացահայտ տակները լցրածները, նաև՝ պամպերս հագածներն ու իշխանությունների լարերի վրա թրթռացողներն ու նույնիսկ պատերազմում զավակին կորցրած նիկոլասերները:
Չի լինի չգրես.
-համաշխարհային ընդհանուր դեգրադացիայի, բարձրարժեք խոսքերի ու «վեհ նպատակների» անվան տակ «շանտղության նուրբ արվեստը» լայնամաշտաբ կիրառողների, համատարած գորշանքի ալիքներով ղեկավար դարձածների, ակումբային, սիրողական մակարդակի աշխարհաքաղաքական աթուրմայի վարպետների և նրանց կառավարման մասին
- պարբերաբար քաղաքական դաշտ նետված, սրսկված կամ սողոսկած գործիչների բուծած «մուտացված փսխանքների» գերակշռության մասին
- աներեսության, լկտիության «պերեդոզի», օրենքներն ըստ պահի, պահանջարկի ու իշխանությանը՝ պաշտոնին, կառչելու անհրաժեշտությամբ վերաձևելու և արևմտյան սուտի-մուտի դեմոկրատների, մարդու իրավունքների, ազատ խոսքի խախտումներն ըստ անհրաժեշության նկատելու կամ չնկատելու, կեղծ գործելաոճի մասին
- իշխանությունների կողմից օրենքների շուլալված և ֆրանկենշտեյնանման քրգործերով քաղբանտարկյալ «կարգելու ինկուբատորային» գործելաոճի մասին
- ամեն ինչ ուրիշների, նախկինների, իրենց քննադատողների, իրենց հետ չհամաձայնողների, լավ ու վատ ընդդիմադիր համարվողների վրա գցելու հեշտ ու անվտանգ գործելաոճի մասին:
Մի խոսքով, չկարդաք, առավել ևս, չկիսվեք կամ լայքեք, այլապես ձեզ ևս կմտցնեն «քաղբանտարկյալների ինկուբատորի սարքի» մեջ:
Ռոբերտ Մելքոնյան