Սա է իրողությունը:
Հաճելի է, թե օրգանական զզվանք ունենք դրանից,
ուզում ենք, թե չենք ուզում, ոչ մի նշանակություն չունի:
Բացարձակապես ոչ մի:
Կովկասն իր երեք հանրապետություններով գտնվել ու նոր
աշխարհակարգում գտնվելու է ռուսական անվտանգային համակարգում:
Այդ համակարգում մնալու ծանրագույն գինը Հայաստանն
արդեն վճարել է:
Հերթը Վրաստանինն է:
Կամ ՝ սկզբից Հարավային Օսիան (մոտ 53 հազար բնակիչ), հետագայում Աբխազիան հետ ստանալու դիմաց,
խաղաղ ճանապարհով կմտնի ռուսական «կափարիչի»
տակ կամ կստանա Մառնեուլի ու մյուս ադրբեջանաբնակ միավորների պետականաքանդ շարժումը:
Էլ չխոսած Աջարիայի մասին:
Վրաստանը վերջին օրերին երկու անգամ ռուսական այդ ծրագրի շրջանակում Ադրբեջանից մեսիջ ստացավ:
Նախ ֆրանսիական «Բաստիոն»-ների հետ կապված, երկրորդ՝ «Թբիլիսին հին ադրբեջանական քաղաք է»:
Այս երկրորդ մեսիջը ինձ մոտ ոչ մի կասկած չի թողնում, որ ճիշտ էի, երբ գրում էի, թե այդ ռազմական մեքենաների ստացումը Ալիևի կազմակերպածն է ռուսական ցուցումով:
Եթե մենք արդեն գին ենք վճարել, Վրաստանն ունի ընտրության հնարավորություն,ապա ծանրագույն վիճակում է հայտնվում Ադրբեջանը:
ՈՒժեղ Ադրբեջան, հավակնություններ ունեցող Ադրբեջան, այն էլ Ռուսաստանից, չի կարող լինել:
Հիշեք, երբ Ադրբեջանում սկսեցին խոսել Դերբենտի նկատմամբ հավակնությունների մասին, տեղի ունեցան Մախաչկալայի դեպքերը:
Ադրբեջանին հիշեցրեցին Թաթերի մասին:
Ադրբեջանը ցանկացած իրավիճակում կանգնում է տարածքային բաժանման առաջ:
Ռուս-բրիտանական ազդեցության գոտիները տարածաշրջանում արդեն ցցուն պատկերվում են:
2024 թ. ավարտվում է 1988 թ. սկսված 36-ամյա պատմական հերթական շրջափուլը:
Վստահ կարող եմ ասել՝ Ստեփանակերտը Խանքենդի չի կոչվելու...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ