Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Ընչի՞ ИМЕННОЙ Ծառուկյանը»

«Ընչի՞ ИМЕННОЙ Ծառուկյանը»
23.11.2023 | 19:42

Փաշինյան նիկոլի թավշյա, ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը մտնում է ավարտական փուլ: Մեկնարկում են մարդակերական ակցիաները: Մամուլից տեղեկանում ենք, որ գլխավոր դատախազությունը Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է նաև բռնագանձել 42 տրանսպորտային միջոց, 8 տրանսպորտային միջոցի ձեռք բերման արժեք՝ մոտ 348 մլն դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 մլն դրամ, 79 անշարժ գույք և 10 անշարժ գույքի շուկայական արժեք, նաև 39 ընկերությունների բաժնեմասեր և բաժնետոմսեր: Դատախազությունը պահանջում է նաև 86 մլրդ 400 մլն դրամ, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով:Ամենակարևորը՝ դատախազությունը պահանջում է կոնֆիսկացնել Ծառուկյանի շքեղ դղյակը՝ բոլոր երևանցիների և հայաստանցիների նախանձի աղբյուրը:

Հարց է առաջանում, որը կհնչեցնեմ երջանկահիշատակ Սարոյան Սեյրանի թևավոր խոսքով. ընչի՞ ИМЕННОЙ Ծառուկյանը, ընչի՞ ժողվարչապետը ИМЕННОЙ ընտրեց հենց Ծառուկյանին՝ հանրային հրապարակային սպանդի համար, ալ ոչ թե, ասենք, պարոն Լֆիկին, որն ավելի մոտ էր Սերժ Սարգսյանին, և ի տարբերություն Ծառուկյանի՝ հավատարիմ ծառայում էր նրան:

Որովհետև Ծառուկյանը գիրք չի կարդացել, նշանակում է՝ անտեղյակ է բարոյականությունից, արիությունից, ընկերական և գործընկերական համերաշությունից, պատմության զարգացման տրամաբանությունից, հետևաբար, չէր կարող կողմնորոշվել քաղաքականության մեջ, հետևաբար, չէր կարող ճիշտ քայլեր կատարել, արդյունքում սեփական գլխին փորձանք բերեց: Ծառուկյանը միացավ հեղափոխությանը՝ փորձելով իր դիրքերն ամրացնել երկրում և ինչ-որ չափով վենդետա իրականացնել նախկինների նկատմամբ, բայց, ավաղ, խիարը թարս բուսնեց: Դե, իսկ ժողվարչապետն էլ, որպես անգլոսաքսոնական արտադրանք, հիանալի տիրապետում է մարդկանց մաքսիմալ ցավ պատճառելու, պղծելու արվեստին: Եվ խլում է, ամենից զատ, Ծառուկյանի ամենաթանկ հոգևոր արժեքը՝ նրա դղյակը, ժողվարչապետը կարող էր դրա արժեքը պահանջել, բայց ոչ՝ նա պահանջում է հենց տունը Ծառուկյանին առավելագույնս նվաստացնելու և ցավ պատճառելու համար: Ինչպես ամերիկացիք Սադամին կախեցին բայրամի օրը՝ 2006-ի դեկտեմբերի 30-ին, որպեսզի մաքսիմալ դրամատիզմ փոխանցեն իրենց արարքին, իսկ Հարավսլավիայի ռմբակոծումը սկսեցին 1999-ի ուղղափառ զատկի օրը՝ նույն նպատակով, այդպես էլ փաշինյան նիկոլը ձգտում է Ծառուկյանի բոմժացմանը հաղորդել ամենամեծ էֆեկտը:

«Ընչի՞ ИМЕННОЙ Ծառուկյանը» հարցի պատասխանի երկրորդ մասն այն է, որ հենց Ծառուկյանին է փաշինյան նիկոլը պարտական իշխանությունը սահմանադրական ճանապարհով զավթելու գործում: Եթե Ծառուկյանը չտրամադրեր 30 ստորագրություն, լակոտ փաշինյանը երկրորդ անգամ չէր կարողանա առաջադրվել վարչապետի թեկնածու, հետևաբար, Ազգային ժողովը կլուծարվեր, կլինեին նոր ընտրություններ, իսկ այդ ընթացքում գազը կանցներ, նախիրն էլ տուն կվերադառնար: Կամ լակոտը պիտի դիմեր բռնի ուժով իշխանության զավթման, ինչի համար համապատասխան կամք ու ռեսուրս (այդ թվում զենք) չուներ: Մի խոսքով, լինելով ի ծնե զուրկ բարոյականությունից՝ փաշինյան նիկոլը պարտավոր էր դաժան հաշվեհարդար տեսնել Ծառուկյանի հանդեպ, դա է պահանջում հեղափոխության տրամաբանությունը, հատկապես՝ ամերիկյան հեղափոխության և ընդհանրապես ամերիկյան քաղաքականության, որի սկզբունքը հետևյալն է՝ օգտագործած վասալին ենթարկել ամենադաժան նվաստացմանն ու ոչնչացմանը, որպեսզի ոչ ոք չփորձի ունիսոն շնչել առաջին դեմքի՝ այդ պահին գործող ամերիկյան ընտրյալի հետ:

Կա նաև երկնային պատժի ֆենոմենը, որին Ծառուկյանը նույնպես չէր կարող ծանոթ լինել՝ դարձյալ գիրք չկարդալու պատճառով: Արցախի ցեղասպանության և Հայաստանի կործանման, 7-8 հազար հայ երիտասարդի սպանության մեջ Ծառուկյանն ունի լրջագույն ավանդ, հետևաբար, պետք է պատժվի:

Ռուս թագաժառանգ Ալեքսանդրը 1801-ին փաստացի մասնակցեց հարազատ հոր սպանությանը, և երկնային պատիժը վրա հասավ Ռոմանովների յոթերորդ սերնդին, իչպես և կարգն էր, ըստ Սուրբ գրքի:

Զարմանալու կամ տխրելու բան չկա՝ խորհելու բան կա, ուղեղ ունեցողները թող խորհեն:

Իսկ Ծառուկյանի համար դեռ ամեն ինչ ավարտված չէ, նա կարող է 180 աստիճանով փոխել իրավիճակը:

Թող մտածի, ժամանակ դեռ կա, կամ թող հարցնի գիտակ մարդկանց՝ կհուշեն:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6631

Մեկնաբանություններ