Փաստորեն, Արցախը ոչ մեկին էլ պետք չէր:
Ո՛չ պայմանական «նախկիններին», ո՛չ էլ, առավել ևս, այն ուրացած «ներկաներին»:
Դե, «ներկաների» պահը պարզ է. սրանք թուրք են իրենց բովանդակությամբ ու իրենց թուրքական ծրագիրը հանգիստ, անխոչընդոտ իրականացնում են:
Ինչ վերաբերում է մնացածին, ապա, ըստ երևույթին, իրենց էլ Արցախը պետք չէր:
Տո նույնիսկ արցախցիներին Արցախը պետք չէր, համենայն դեպս՝ մեծ մասին:
Դատելով այն բանից, թե որքա՜ն թեթև, որքա՜ն անցնցում, որքա՜ն սովորական մի բանի նման անցավ Արցախը թշնամուն հանձնելը, Արցախն ուրանալը և էս ամեն ինչը:
Որ պետք լիներ, էսպես չէր լինի:
Նայում ես շուրջկողմդ ու ոչ առօրեական հարթության վրա, ո՛չ հասարակական, ո՛չ էլ, մանավանդ քաղաքական հարթությունների վրա ոչ մի բանից ոչ մի ձևով չի երևում, թե Արցախը որևէ մեկին պետք էր:
Դե, ավելորդ տարածք էր, ավելորդ բեռ էր, տվեցինք (թույլ տվեցինք, որ տրվի) թշնամուն, պրծավ-գնաց:
Բացարձակապես ոչ մի բանից չի երևում, թե Արցախը որևէ մեկին պետք էր: Դե հա, մի 100-200 հոգի կմղկտա, կամ մղկտալով կմեռնի, պրծավ-գնաց:
Ի՞նչ ա եղել, որ... ի՞նչ ա եղել, որ... ի՞նչ ա եղել, որ...
Գրեթե բոլորն իրենց այնպես են պահում, որ դե դա այդպես էլ պիտի լիներ:
Լավ, է՜, արա...
Ի՞նչ ես կորցրել, նստել, ու՛մ ի՞նչ ես ասում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)