Ադրբեջանը խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով, անթաքույց, բացեիբաց հայտարարում է, որ թույլ չի տա Կապանի օդանավակայանի շահագործումը:
Պատկերացնու՞մ եք հայեր, մեր երկրի տարածքում թույլ չի տա օդանավակայան, հանքեր շահագործել, գործարան կառուցել:
Հա՛, ի դեպ, որոշ` «Արցախը տանք, հանգիստ ապրենք» տրամաբանության կրողների տեղեկացնեմ՝ Կապանը Սյունիքի մարզում է:
Ի՞նչ անենք, տանք, որ հանգիստ ապրե՞նք:
Անասուն պտի լինել չհասկանալու համար, որ Արցախից հետո Սյունիքն է...
Կրկնակի անասուն չհասկանալու համար, որ Սյունիքից հետո Վայոց ձոր, Գեղարքունիք, Արարատ, Երևան...
Ահա և վե՛րջ:
Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ