«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մենք չպետք է «սազն առած» հիմարություններ դուրս տանք, դառնալով բրիտանական պրոպագանդայի անվարձ գործակալ-պրոպագանդիստներ

Մենք չպետք է  «սազն առած»  հիմարություններ դուրս տանք, դառնալով բրիտանական պրոպագանդայի անվարձ գործակալ-պրոպագանդիստներ
28.04.2023 | 10:43

Առնվազն մի 10 անգամ պարզ ասած կլինեմ, որ չի կարող լինել թուրք-ադրբեջանական տանդեմ:

Որովհետև այդ համագործակցության արանքում կանգնած է Արևմուտքը, ի դեմս անգլո-ամերիկյան հզորագույն ուժի:
Այդ ուժի համար անտանելի է Էրդողանը:
Նրանք իրենց խաղադրույքը դրել են Ադրբեջանի վրա:
Մինչ ՈՒկրաինայի տարածքում (շեշտում եմ տարածքում) Արևմուտք (54 երկիր) և Ռուսաստան հակամարտության ներկա փուլը, ձև չէին գտնում Ադրբեջանին պոկել Ռուսաստանից:
(Իլհամը չէր խախտում հոր կտակը):
Այդ ընթացքում Թուրքիային մի դեր էր վերապահված` լինել Ադրբեջանի խնամարկուն:
Հիմա արդեն Բրիտանիային հաջողվել է իրենով անել Իլհամ Ալիևին:
Նրան համոզել են, որ հեռանկարում ՌԴ-ն խփված քարտ է:
Այնպես որ, վերջ տվեք ռուս-թուրք-ադրբեջանական եռյակից խոսել :
Չկա՛ նման պակտ:
Կա՛ Աստանայի եռյակ` ՌԴ-ԻՐԱՆ-ԹՈՒՐՔԻԱ:
Որոնց ԱԳ նախարարները և հետախուզության պետերը, երեկ՝ 25.04 .23 թ. Մոսկվայում քննարկում էին Սիրիայի հետ կապված հարցերը:
Ի՞նչ կապ ունի այդ քննարկումը մեզ հետ:
Բացատրեմ:
2015 թվականին, ինչպես գիտեք, առաջին նախագահ Տեր Պետրոսյանը , ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի միջոցով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին նամակ ուղարկեց:
Բովանդակությունը՝ ՌԴ-ն մտնելու է Սիրիա, Մերձավոր Արևելք: Մտնելուց առաջ ապահովելու է թիկունքը: Իսկ դա նշանակում է Արցախի խնդրի ոչ հայանպաստ լուծում :
Նման լուծման առաջն առ:
Սերժի քմծիծաղախառը պատասխանն էլ գիտեք... Քառօրյան էլ:
Հիմա էլ Մոսկվայում է նման քննարկում գնում:
Ապահովվում է ուկրաինական սպասվող հարձակման թիկունքը:
(Թուրքիան կա, ստրատեգիական դաշնակից Ադրբեջանը ոչ...):
Մանրամասների մեջ չմտնեմ, չնայած տիրապետում եմ...
Մենք չպետք է «սազն առած» հիմարություններ դուրս տանք, դառնալով բրիտանական պրոպագանդայի անվարձ գործակալ-պրոպագանդիստներ, այլ հստակ հասկանանք` որն է պահի խնդիրը: Իրավիճակն ի՛նչ լուծում է պահանջում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ