Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս հիշարժան տարեթվի մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի՝ շնորհիվ այն հարաբերությունների, հանուն որի ամեն օր աշխատում են շատ ֆրանսիացիներ և հայեր»՝ գրել է Լաքոտը, որ 2017-ից դիվանագիտական ծառայություն է իրականացնում Հայաստանում: Դեսպանը հրապարակել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության լուսապատճենն ու Արարատ լեռան ֆոնին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների լուսանկարը: