Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին սահման հերթափոխի կմեկնի հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը: Արմավիր քաղաքից մոտ 40 կամավորներից կազմված ջոկատի հրամանատարը վերջերս Արցախի նախագահի հրամանով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանն է:
Խդր Հաջոյանի խոսքով` հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը իր հետ կտանի նաև Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը:
Գաղափարը՝ «Մալա Էզդիա» - եզդիների տուն նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանի և Տիգրան Մեծ ՌՄՀՎ հիմնադիր տնօրեն գնդապետ Կորյուն Ղումաշյանի։