Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիափոխադրումները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հրահանգը ստորագրել է ՌԴ Միխայիլ Միշուստինը։ Հարավկովկասյան երկու պետությունների հետ ուղևորատար ավիափոխադրումները կվերսկսվեն փետրվարի 15-ից։ Փոխադարձության հիման վրա նախատեսվում է շաբաթական չորս չվերթ իրականացնել Մոսկվա-Երևան և երկուական չվերթ՝ Մոսկվա-Բաքու ուղղություններով: