Ներկա իրավիճակում, երբ առաջնահերթությունը անվտանգային հարցերն են, որքանո՞վ են հրատապ արտահերթ նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում են դատական համարագին, ԱԺ արտահերթ նիստում հարց բարձրացրեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Եթե դուք բերեիք նախագիծ, ասենք, Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի օրենքն ընդունելու մասին՝ կհասկանայի: Նախագիծ բերեիք «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին՝ էլի կհասկանայի, նախագիծ բերեիք բանակաշինության բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու մասին՝ կհասկանայի, որովհետև մեր այսօրվա առաջնահերթյունն անվտանգային խնդիրն է: Հիմա բերել եք դատական օրենսգիրք: Դուք գիտեք, որ ես դատական բարեփոխումների կողմնակից եմ, բայց առաջնահերթ կարգով արտահերթ նիստ՝ էս հարցի քննարկման համար՝ չեմ հասկանում», - նշեց պատգամավորը: