ՌԴ ԱԳ նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Նախարարները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Երկու օր առաջ Լավրովը զրուցել էր ՀՀ ԱԳ նախարարի հետ։
Ըստ պաշտոնական Երևանի, Արա Այվազյանն ընդգծել էր Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդների անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը Հայաստանի համար: Զրույցից հետո՝ երեկ, կողմերը ռուս խաղաղապահների միջնորդությամբ, գերիների հերթական փոխանակումն էին իրականացրել․ Ադրբեջանից Երևան էր տեղափոխվել հինգ հայ զինծառայող, Երևանից էլ մեկ ադրբեջանցի վերադարձվել էր Բաքու։