Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Եգիպտոսում հաշվում են հանրաքվեի ձայները

Եգիպտոսում հաշվում են հանրաքվեի ձայները
16.12.2012 | 17:00

«Մուսուլման եղբայրներ» շարժումը վստահեցնում է, որ Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի առաջին փուլի քվեարկությունն ավարտվել է իրենց հաղթանակով։ Ընդդիմությունը հակառակն է պնդում։

Իսլամիստների տվյալներով՝ նախագահ Մուրսիի աջակցությունը վայելող նախագիծը հավաքել է 56,5 տոկոս ձայն։ Նրանց մրցակիցներն ընտրատեղամասերը փակվելուն պես հայտարարել են, որ էկզիթ փոլի տվյալներով ընտրողների մեծ մասը դեմ է արտահայտվել սահմանադրության նախագծին։

Հանրաքվեի առաջին փուլն անցկացվել է եգիպտական խոշորագույն քաղաքներում՝ Կահիրե, Ալեքսանդրիա, և ևս 8 շրջաններում։ Ընտրության ժամանակը երկարաձգվել է ընտրողների բարձր ակտիվության պատճառով։

Հանրաքվեի երկրորդ փուլը տեղի կունենա մեկ շաբաթից։ Ամբողջ Եգիպտոսում գրանցված է 51 միլիոն ընտրող։

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ