Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ճապոնիայում թունել է փլուզվել

Ճապոնիայում թունել է փլուզվել
03.12.2012 | 11:43

Ինը մարդ է մահացել երեկ Ճապոնիայի կենտրոնական շրջանում ճանապարհային թունելի փլուզման հետևանքով։ Այդ մասին այսօր հայտնել են տեղի իրավապահները։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ առավոտյան Յամանասի շրջանի Սասագո թունելում։ Մայրուղին միացնում է մայրաքաղաք Տոկիոն Նագոյա քաղաքի հետ։ Փլուզման հետևանքով թունելի ներսում մնացել են մի քանի մեքենաներ, որոնցից մեկը հրդեհվել է։ Երկու մարդ ստացել է վնասվածքներ։ Մի քանի ժամվա ընթացքում փրկարարները չեն կարողացել մոտենալ դեպքի վայրին։
Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար՝ միաժամանակ նշելով, որ սեպտեմբերին իրականացված ստուգումների արդյունքում թունելում ոչ մի թերություն չի հայտնաբերվել։ Տեղի ունեցածի կապակցությամբ անցկացվում է հետաքննություն։

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ