ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնախմբի ղեկավար Ջոն Քերին երկրի պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուներից մեկն է։ Այդ մասին նշում է «Վաշինգտոն փոստ» թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Քերին կղեկավարի պետդեպարտամենտը։ Այս պաշտոնը, ինչպես նշում է պարբերականը, ամենայն հավանականությամբ, բաժին կհասնի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսին։