Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Երկրաշարժ՝ Կանադայում

Երկրաշարժ՝ Կանադայում
30.10.2012 | 13:43

Կանդայի արևմտյան ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պրինս-Ռուպերտ նավահանգստից 260 կմ հեռավորության վրա։
Նշենք, որ այս պահին Կանադայի արևմտյան ափերը Սենդի փոթորկի վտանգի տակ են։

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ