Կոստա Ռիկայում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդում է, որ էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Սան Խոսեից 145 կմ դեպի արևմուտք։ Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին առայժմ հայտնի չեն։ Մասնագետները նշում են, որ ցունամիի վտանգ, ամենայն հավանականությամբ, չկա։