Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն կիրակի մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Թեև Կաստրոն անձամբ չէր ներկայացել ընտրատեղամաս, որտեղ նա քվեարկում է 1976 թվականից սկսած, սակայն ուղարկել էր իր քվեաթերթիկը։ Բազմաթիվ տեսախցիկների առջև քվեաթերթիկը քվեատուփ է նետել ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը։
Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին գրանցվել է շատ բարձր մասնակցություն, ինչն արդեն ընդունված ավանդույթ է սոցիալիստական Կուբայում։ Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 7,24 միլիոն մարդ կամ ընտրողների 82,5 տոկոսը։