Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը վերջին 6 տարիներին երկրի արտգործնախարար Նիկոլաս Մադուրոյին նշանակել է փոխնախագահի պաշտոնում։ Այդ նշանակումը կատարվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ազգային ընտրական խորհուրդը Չավեսին պաշտոնապես հայտարարեց երկրի ընտրված նախագահ։
Չավեսը շնորհակալություն է հայտնել նախկին փոխնախագահ Էլիաս Հաուային, ով առաջիկայում կպայքարի Մարիանդայի նահանգապետի պաշտոնում ընտրվելու համար։