Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Սիրիայում ահաբեկիչները լրագրողի են սպանել

Սիրիայում ահաբեկիչները լրագրողի են սպանել
10.10.2012 | 16:59

Այսօր Սիրիայի արևելքում նկարահանումների ժամանակ սպանվել է սիրիական արբանյակային հեռուստաընկերություններից մեկի օպերատորը։ Այդ մասին հայտնել է հեռուստաընկերության ղեկավար Իմադ Սարան։ Նրա խոսքով՝ ժուռնալիստ Մուհամեդ ալ-Ահրամն աշխատում էր Դեր էլ-Զոր քաղաքում և դարձել է ահաբեկիչների զոհը։

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ