Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Չորրորդ պայթյունը՝ Հալեպում

Չորրորդ պայթյունը՝ Հալեպում
03.10.2012 | 16:18

Հալեպում այսօր արդեն չորրորդ պայթյունն է տեղի ունեցել։ Այս անգամ ռումբը պայթեցվել է Բեբ-Ամիր թաղամասի վարչական շենքի մոտ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այսօր Հալեպում տեղի ունեցած ահաբեկչություններից հիմնականում տուժել են խաղաղ բնակիչները։ Ավելի վաղ քաղաքի կենտրոնում որոտացել էր երեք պայթյուն, ինչի հետևանքով մոտ 30 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել վնասվածքներ։

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ