Երկուշաբթի ԱՄՆ Սպիտակ տան համակարգչային ցանցը ենթարկվել է կիբերհարձակման։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։ Նա տեղեկացրել է, որ նախագահի նստավայրի համակարգչային ցանցը զինված է հատուկ համակարգերով, որոնք պայքարում են նման վտանգների դեմ։ Քարնին ընդգծել է, որ ցանցահեններին չի հաջողվել ձեռք բերել կամ ոչնչացնել ոչ մի տվյալ։