Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին երկուշաբթի յոթօրյա այցով ժամանել է Հորդանան: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կարգավիճակում իրականացվող նրա այցելության գլխավոր նպատակը սիրիացի փախստականների ճամբարներ այցելությունն է:
Դերասանուհին կլինի վրանային ավանում, որտեղ բնակվում է ավելի քան 27 հազար սիրիացի, այդ թվում` դպրոցահասակ տարիքի շուրջ 5 հազար երեխա:
ՄԱԿ-ի տվյալներով` այժմ Հորդանանում է գտնվում ավելի քան 160 հազար սիրիացի փախստական: