«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ադրբեջանը ՄԱԿ-ի զեկույցում

Ադրբեջանը ՄԱԿ-ի զեկույցում
24.07.2012 | 13:12

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը ներկայացնում է նաև Հարավային Կովկասում սպառազինությունների պատկերը: «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի հիմնարար դերն ու կարևորությունը հատկապես մեծացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սանձազերծել: Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործման մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ադրբեջանը գերազանցել է պայմանագրով սահմանափակված երեք տեսակի սպառազինությունների քանակը: Ադրբեջանցիներն ունեն 381 մարտական տանկ` 220 թույլատրելիի դեպքում, հրետանային սպառազինության 518 միավոր` 285 թույլատրելիի դեպքում, 287 մարտական զրահամեքենա` 220 թույլատրելիի դեպքում: Անցած տարի Ադրբեջանն իր հրետանային զինատեսակների քանակն ավելացրել է 47-ով, հարվածային ուղղաթիռներինը` 2-ով, զրահամեքենաներինը` 106-ով: Ադրբեջանի ռազմական բյուջեի զգալի ավելացումը վերջին տարիներին (այս տարի ռազմական ծախսերի համար Բաքուն նախատեսել է 3,47 մլրդ դոլար), ադրբեջանական ղեկավարության մշտական ագրեսիվ ու կոշտ ռազմական հռետորաբանությունը մեծացնում են երկու ազգերի միջև անդունդը, ավելացնում լարվածությունն ու վտանգում առկա խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Այս առումով` Ադրբեջանի անհետևողական քաղաքականությունը բացասական մեծ ազդեցություն է ունենում` տարածաշրջանում վստահության ու համագործակցության մթնոլորտի ձևավորման Հայաստանի ջանքերի վրա», նշում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ