ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ծխածածկույթ՝ ժամանակակից կրթություն ունենալու քողի տակ

Ծխածածկույթ՝ ժամանակակից կրթություն ունենալու քողի տակ
17.03.2024 | 13:24

Այս իշխանություններն ու նրանց քաղաքականությունը մշակող «անհայտ» անձինք ասում են, թե մինչև ինչ-որ տարեթիվ երկրի բոլոր ԲՈՒՀ-երը տեղափոխելու են, այսպես կոչված, ակադեմիական քաղաք: Սրանց հիմնավորումն այն է, որ ինչ-որ կրթական ստանդարտներ կան, որոնց առկա շենքերը չեն բավարարում (ենթադրում եմ՝ մակերեսի առումով, այլապես ցանկացած շենքի ներքին կառուցվածք կարելի է փոխել), և դրա համար դրանք պետք է տեղափոխվեն, ու հայտնի անձը կրկին օգտագործում է «զրոյից սկսել» ձևակերպումը: Այս ամենը՝ միայն «հանուն ժամանակակից կրթություն» ունենալու:

Իսկ դատարկված շենքերը պետք է տրվեն ինչ-որ միջազգային կառույցի վարձակալության, որն իր հայեցողությամբ դրանք կտնօրինի, որից գեներացված եկամուտը կամ կգնա պետական բյուջե, կամ էլ՝ ենթադրյալ ակադեմիական քաղաքի բյուջե:

Իմ տեսած ու եղած բոլոր կրթական հաստատությունները, դրանց թվում՝ աշխարհում առաջինը համարվող Հարվարդի համալսարանը, ունի և՛ հարյուրամյակների վաղեմության շենքեր, և՛ նորերը: Նորերը կառուցվում են համայնքապատկան կամ մասնավոր նոր տարածքներ ու շինություններ գնելու միջոցով (նաև՝ դոնորների հաշվին): Եվ ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ համալսարանները պետք է տեղափոխվեն այլ վայր կամ քաղաքի մեջ ու կենտրոնում չպետք է համալսարաններ լինեն: Նման միտք ունեցողների վրա նվազագույնը կծիծաղեին և, տկարամիտ համարելով, կանտեսեին դրանց:

Ուզում եմ որևէ խելամիտ քննադատություն գրել այս «ծրագրի» մասին, բայց չի ստացվում: Որովհետև այսքան անհեթեթ չէր կարող սա լինել, միայն մի բացառությամբ՝ եթե այս ամենը դիտավորյալ չի արվում: Իսկ դիտավորությունը քննադատության առարկա լինել չի կարող:

Միայն մի բան ասեմ՝ հուսով, որ այդ օրը ոչ հեռու ապագայում գալու է:

Այն պահից, երբ Հայաստանում իրական ազգային ուժ կգա իշխանության, բոլոր համալսարանները կմնան իրենց տեղերում. ավելին ասեմ՝ հարակից շատ շինություններ կպետականացվեն (օրինակ, ԵՊՀ տարածքին հարակից մասնավոր սպորտհամալիրներն ու սրճարանները) և կփոխանցվեն համալսարանների կառավարմանը: Իսկ, օրինակ, Տնտեսագիտական համալսարանը կունենա ավելի մեծ տարածք՝ Ոստիկանության ծառայությունը այլ, ավելի համապտասխան վայրում կառուցված նորակառույց տեղափոխելով:

Ասեմ նաև, որ իրական ազգային ուժերը բոլոր ներկա քանդարարներին անպատիժ չեն թողնի. բոլոր նրանք, որ լուռ մասնակցել են երկրի ազգային ինքնության մաս կազմող համակարգերը քանդելուն, այսպես ասած, զրոյից սկսելուն, պատժվելու են օրենքի և արդարադատության ողջ խստությամբ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ