Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Մարդ այսքան էլ ինֆանտիլ լինի՞

Մարդ այսքան էլ ինֆանտիլ լինի՞
06.09.2023 | 13:20

Դիվանագիտության մեջ հնարավոր օգուտից ոչ պակաս կարևոր է հնարավոր վնասի հասկացությունը։ Օրինակ, Իսրայելը Ուկրաինայի հետ չի համագործակցում ոչ թե նրա համար, որ Ռուսաստանից տնտեսական կամ այլ օգուտ ունի, այլ չի համագործակցում նրա համար, որովհետև Ռուսաստանից հնարավոր մեծ վնաս կարող է ստանալ։

Հավատացեք, ռուսների՝ մեզ վնաս տալու գործիքակազմը շատ ավելի մեծ է, քան՝ Իսրայելին վնաս հասցնելու հնարավորությունը։ Սրանց ամեն քայլից ուղղակի անպատասխանատվություն է թափվում։

Այս առանց այն էլ սեփական մարտահրավերներից գերծանրաբեռնված իրավիճակում իմաստը ո՞րն է մի հատ էլ մտնել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության տակ։

Վրացիները, հրեաները, արաբները, թուրքերը ամեն գնով փորձում են խուսանավել մեկի կողմը բռնելուց, բայց այ, «մեր հզոր վարչապետը» նեղացել է, որ իր դեմքին իր մասին ճիշտն ասացին, ու «հիմա Պուտինը կտեսնի իրա հալը…»։ Մարդ այսքան էլ ինֆանտիլ լինի՞։

Իսկ մեր տեղական ռուսաֆոբները իրականում ամենամեծ ռուսամետներն են։ Միայն ռուսամետը կարող է Արցախի ապաշրջափակումը պահանջել հենց Ռուսաստանից։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ