Ձերբակալել են Ասկերանի քաղաքապետին, Մարտակերտի քաղաքապետին։ Արցախի վերջին ցեղասպանական իրադարձությունների ժամանակ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը նահատակվեց։ Եթե կենդանի լիներ, նրան էլ երևի կձերբակալեին...
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։