ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ճակատամարտը տանուլ չտալ

Ճակատամարտը տանուլ չտալ
11.07.2024 | 13:24

Այսօր բարեկամ ընտանիքներից մեկը ևս գաղթեց արտասահման: Իմ բոլոր փաստարկումներն առ այն, որ ամենավատ իրավիճակներում անգամ հայրենիքում ապրելն ավելի արդար ու հեռանկարային է, այլևս չունեն նախկին ներգործությունը, և, ընդհանրապես, շատ դժվար է հիմա խորհուրդ տալ ճակատագրի աղետալի ոլորաններով անցած մարդկանց: ԽոսքՆ արցախցիների մասին է:

Նրանց մի զգալի մասը պատճառաբանում է, որ իրենց դավաճանված են զգում նաև Հայաստանում, և ավելի լավ է օտարների մեջ ապրել, քան՝ յուրային չարակամների:

Կա մի խումբ, որ այլ դիրքորոշում ունի.

«Կմնանք էստեղ, մեր ջանքերը կներդնենք էս դավադիր իշխանությունների հեռացմանը, և մեր պարտքը կատարած՝ նոր կհեռանանք Հայաստանից»: Իսկ շատերը դեռևս անորոշության մեջ են, չգիտեն ինչպես վարվել: Նրանց ներկան ծանր, և հաճախ՝ նվաստացուցիչ է իշխանական-պետական և առանձին խմբերի վերաբերմունքից: Երբ կա նաև սրտագին աջակցություն բազմաթին հայաստանցիների կողմից: Բայց դա ակնհայտորեն բավարար չէ: Էդ նեղսրտված մարդիկ ուղղակի իրենց տեղը չեն գտնում, նրանք լուրջ զորակցության կարիք ունեն:

Ինձ հուսադրում են նրանք, ովքեր հաստատուն վճիռ ունեն՝ ապրել Հայաստանում, մասնակիցը լինել էստեղ սպասվող դրական փոփոխություններին և սպասել էնքան, մինչև կստանան տունդարձի հնարավորություն: Տեղահանվածների ո՞ր մասն են կազմում էսպես մտածողները. վիճակագրություն չկա, մնում է հուսալ, որ նրանք ավելին են, քան կարելի է սպասել: Գոնե էստեղ գոյութենական ճակատամարտը չպետք է տանուլ տալ, հակառակ դեպքում վերջնականապես կփոշիացնենք էն ամենը, որ մեր ու նախորդ սերունդները ստեղծել ու պահել են ամեն գնով:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ