ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քայլիստ Հայկ Կոնջորյանը ստում է

Քայլիստ Հայկ Կոնջորյանը ստում է
20.04.2024 | 19:31

Դավաճան Նիկոլի երեկվա հակահայ որոշումից հետո, երբ վերջինս համաձայնեց միակողմանի Տավուշի մարզից 4 գյուղի տարածք նվիրել Ադրբեջանին՝ դրա դիմաց ոչինչ չստանալով, կապիտուլյանտների դավաճանախմբի անդամները սկսեցին իրենց հակահայ առաջնորդին պաշտպանող գրառումներ և մեկնաբանություններ անել:
ԱԺ-ում քայլիստների թայֆայի ղեկավար Հայկ Կոնջորյանը գրառում է արել, թե բա «...Այսպիսով արձանագրվում է` Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է»:
Քայլիստ Հայկը բացահայտ ստում է և կեղծում իրականությունը:
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղին պատկանող բավական մեծ տարածքներ (քարտեզի վրա նշված է կարմիր գույնով) գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և Կոնջորյան ազգանունով «կենդանու» արտահայտությունը, թե իբր Տավուշի մարզից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին սուտ է:
Նիկոլը միակողմանի Բաքվին է նվիրում 4 գյուղերի տարածքներ դրա դիմաց չստանալով ոչինչ, իսկ Հայկի նման նրան ծառայողներն էլ կեղծ տեղեկություններ են տարածում՝ մոլորեցնելով և խաբելով հանրությանը:
Նշեմ, որ ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանվածության մասին կլկլացող քայլիստ «հայկանմանների» իշխանության օրոք է Հայաստանը կորցրել ոչ միայն Արցախը, այլև ՀՀ տարածքից Սոթք-Խոզնավար, Ներքին Հանդ, Սև լիճ, Իշխանասար, Ջերմուկ, Տեղ գյուղի հատվածները, որոնք պաշտոնական Բաքուն Ալիևի մակարդակով հայտարարել է, որ ոչ մի պարագայում Հայաստանին հետ չի տա:
Համոզված եմ, պատառ-պատառ Հայաստանը թուրքին նվիրող քայլիստ դավաճանները և նրնաց սպասարկողները երբեք չեն բարձրաձայնելու այն փաստը, որ Նիկոլի կառավարման ժամանակ կորցված տարածքներից մի միլիմետր նրան չի հաջողվելու հետ բերել, իսկ քայլիստ-դավաճանախունտայի կողմից Ադրբեջանին արվող միակողմանի զիջումները և տարածքային նվիրատվությունները ներկայացվելու են որպես մեծ ձեռքբերում խաղաղության հասնելու համար, որի վերջնարդյունքը լինելու է Հայաստանի անկախ պետության կործանումը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ