ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ֆեյսբուքյան առօրյա

Ֆեյսբուքյան առօրյա
05.04.2024 | 06:55

Չորրորդ հարկի Ռազմիկը Ֆեյսբուքում ստատուս գրեց, որ սիրտը պամիդորով ձվածեղ ա ուզում։ Մի քանի րոպեից կինը խոհանոցից քոմենթ գրեց, որ տանը պամիդոր չկա։ Ռազմիկը պատասխանեց՝ երեխուն ուղարկի, թող առնի։ Կինը գրեց, որ երեխեն զուգարանում ա։ Ուրեմն՝ գրածս կարդացել ա, եզրակացրեց Ռազմիկը, էլ նա զուգարանից դուրս եկողը չի։ Սոված մնացինք։ Թե էս Ֆեյսբու՞քն ով ա հնարել։ Կողքի հարևանի տղեն պատասխանեց՝ Ցուկենբերգը։ Էդ պահին երրորդ հարկի Վարթուշը գրեց՝ ես բաղնիքում եմ. հես ա դուրս գամ, կսարքեմ, իջեք, կերեք։ Վարթուշի տակ 72 հոգի սրտիկ դրեց, 24 հոգի՝ բթիկ, 5 հոգի՝ հռհռիկ ու մեկն էլ՝ ջղայնիկ։ Վարթուշը բաղնիքից դուրս եկավ ու զարմացած բացեց՝ տեսնի, թե ով ա էդ ջղայնիկը դրել։ Պարզվեց, որ Հարավային Կորեայից ինչ-որ պարի դասատու ա, որ հայերեն ոչ մի տառ չգիտի։ Վարթուշը պարի դասատուին բլոկեց ու գնաց ձվածեղը սարքելու։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5880

Մեկնաբանություններ