ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի մի մա­սը դա­վա­ճա­նել է ողջ հայ ժո­ղովր­դին

Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի մի մա­սը դա­վա­ճա­նել է ողջ հայ ժո­ղովր­դին
24.11.2020 | 00:38

Մեր ապ­րած ա­մեն օրն ա­վե­լի շատ է բա­ցա­հայ­տում ան­ցա­ծի հրե­շա­վոր էու­թյու­նը։ Հրե­շա­վոր՝ ողջ հայ ժո­ղովր­դի հա­մար։ Եվ Հա­յաս­տա­նի ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ Մով­սես Հա­կո­բյա­նի մա­մու­լի կոն­ֆե­րան­սը հա­մո­զիչ ա­պա­ցույց է, որ մեր ազ­գը պե­տա­կան խոր դա­վա­ճա­նու­թյան է են­թարկ­վել։ Գե­նե­րալ Հա­կո­բյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին նո­յեմ­բե­րի 19-ին գրե­ցին գրե­թե բո­լոր ԶԼՄ-նե­րը։ Ա­հա ձեզ պե­տա­կան ան­գոր­ծու­թյան ևս մեկ, թվում է՝ ոչ այն­քան նշա­նա­կա­լի օ­րի­նակ։


Կա­նա­դա­ցի հրա­պա­րա­կա­խոս Մայքլ Մի­խայ­լո­վի­չը վեր­ջերս «Թվի­թե­րում» հայտ­նեց Այ­սր­կով­կա­սում Ար­ցա­խի դեմ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած թուր­քա­կան բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի ա­նուն­նե­րը։ Ռազ­մա­կան ո­րոշ աղ­բյուր­նե­րի տվյալ­նե­րով, Թուր­քիա­յի ԶՈՒ գե­նե­րալ Բախ­տիար Էր­սայն «ան­ձամբ է ղե­կա­վա­րել» կով­կա­սյան թա­թար­նե­րի ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բը։ Ընդ ո­րում նշ­վել է, որ Ան­կա­րան «բա­ցա­հայ­տո­րեն չէր վս­տա­հում ադր­բե­ջա­նա­կան գե­նե­րա­լա­կազ­մին՝ նրան կաս­կա­ծե­լով Մոսկ­վա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու մեջ»։ Նման պն­դում­նե­րը լուրջ հաս­տա­տում­ներ չու­նե­ցան, իսկ Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ Բաք­վի ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյան «հա­մակ­րանք­նե­րի» մա­սին հղում­նե­րը հիմ­նա­կա­նում մտա­ցա­ծին են՝ հաշ­վի առ­նե­լով պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում Բաք­վի և Ան­կա­րա­յի ա­մե­նա­սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան բազ­մա­մյա փոր­ձը։ Բաք­վի հան­րա­պե­տու­թյու­նը Թուր­քիա­յի մի­ջո­ցով իր զին­ված ու­ժե­րը կա­ռու­ցում է՝ հետևե­լով ՆԱ­ՏՕ-ի չա­փո­րո­շիչ­նե­րին։ Բա­ցի դրա­նից, եր­կու եր­կր­նե­րի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան հայտ­նի սկզ­բուն­քը՝ «Մեկ ազգ, եր­կու պե­տու­թյուն» ակ­տի­վո­րեն ի­րա­կա­նաց­վում է հենց ռազ­մա­կան աս­պա­րե­զում, ինչն ա­ռանձ­նա­հա­տուկ ակ­նա­ռու­թյամբ ցու­ցադր­վեց Ար­ցա­խի դեմ ագ­րե­սիա­յում։


Մայքլ Մի­խայ­լո­վի­չը և ու­րիշ ռազ­մա­կան մեկ­նա­բան­ներ ակ­տի­վո­րեն նշում էին նաև թուրք գե­նե­րալ Գյոք­սել Քա­հյա­յի ա­նու­նը, ո­րը ղե­կա­վա­րում էր կով­կա­սյան թա­թար­նե­րի ՌՕՈՒ-ն, վե­րահս­կում էր օ­դա­յին հե­տա­խու­զու­թյու­նը և ա­նօ­դա­չու­նե­րով հասց­վող հար­ված­նե­րը։ Ար­ցա­խի դեմ պա­տե­րազ­մին նրա մաս­նակ­ցու­թյան մա­սին ՌԴ և Ի­րա­նի ԶԼՄ-նե­րը նշում էին դեռ հա­կա­մար­տու­թյան գո­տում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռա­ջին շա­բա­թում։ Տար­բեր տվյալ­նե­րով, բա­ցի Թուր­քիա­յի կող­մից նա­խա­պատ­րաստ­ված մի քա­նի հա­զար սի­րիա­ցի զի­նյալ­նե­րից, Ադր­բե­ջան է ու­ղարկ­վել 600 թուրք զին­ծա­ռա­յող։ Նրանք տե­ղա­բաշխ­վել են Նա­խիջևա­նում, որ­տեղ գտն­վում է ԶՈՒ ա­ռան­ձին հա­մա­զո­րա­յին բա­նա­կը, Գա­բա­լա (Կուտ­կա­շեն) ա­վիա­բա­զա­յում, ուր Գյան­ջա­յից բեր­վել են թուր­քա­կան F-16 կոր­ծա­նիչ­նե­րը, ինչ­պես նաև ճա­կա­տա­մերձ գո­տու ռազ­մա­կան այլ օ­բյեկտ­նե­րում։


Քիչ ա­վե­լի ման­րա­մասն պատ­մենք այդ Գյոք­սել Քա­հյա­յի մա­սին։ Ա­ռա­ջին ան­գամ նա հայտ­նի դար­ձավ Լի­բիա­յում, որ­տեղ ստեղ­ծեց ա­նօ­դա­չու սար­քե­րի կա­ռա­վար­ման կենտ­րոն, իսկ դրանք խիստ բար­դաց­րին ֆելդ­մար­շալ Խա­լի­ֆա Խաֆ­թա­րի զոր­քե­րի խն­դի­րը։ Գե­նե­րալ Քա­հյան Թուր­քիա­յի ՊՆ կա­ռա­վար­ման ծա­ռա­յու­թյան գլ­խա­վոր կա­ռա­վա­րիչն է։ 2019 թ. ամ­ռա­նը Խաֆ­թա­րի զոր­քե­րը գե­րե­ցին թուր­քա­կան բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի մի խումբ, և նրանց ձեռ­քի տակ հայ­տն­վե­ցին Թուր­քիա­յի ՊՆ այն ողջ թի­մի անձ­նագ­րա­յին տվյալ­նե­րը, ո­րը ժա­մա­նել էր Լի­բիա­յի ա­մե­րի­կա­մետ Ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյան (ԱՄԿ) զոր­քե­րի աշ­խա­տան­քը կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Գեր­ված սպա­նե­րից մե­կը Քա­հյան էր։ Նույն թվա­կա­նի օ­գոս­տո­սին նա ար­դեն Բաք­վում էր և հա­վա­նա­բար մաս­նակ­ցում էր հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­նե­րին։ Օ­գոս­տո­սի 13-ին Ա­լիևն ու պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վը հան­դի­պել են Թուր­քիա­յի ռազ­մա­կան պատ­վի­րա­կու­թյան հետ։ Նշ­ված հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­նե­րը մո­տե­նում էին ա­վար­տին, և Ա­լիևն ըն­դու­նեց Ան­կա­րա­յի բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րին, նե­րա­ռյալ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Խու­լու­սի Ա­կա­րը։ Բաք­վի ՊՆ մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը թվար­կել է բո­լո­րին, բա­ցի Գյոք­սել Քա­հյա­յից։ Դա, հա­մե­մա­տե­լով բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին հա­ղոր­դագ­րու­թյան տեքս­տը և լու­սան­կա­րը, նկա­տել էին ան­գամ «Nagorno Karabakh Observer»-ում («NKO»)։ 1,5 ա­միս հե­տո սկս­վեց Ար­ցա­խյան երկ­րորդ պա­տե­րազ­մը։ Իսկ ա­մեն տե­սա­կի «հրա­չյաար­զու­մա­նյան­ներ» ու «դա­վիթս­տե­փա­նյան­ներ» (Ստե­փա­նա­կեր­տում ու Երևա­նում) շա­րու­նա­կում են Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին ստել այն մա­սին, թե իբր «ա­մեն ինչ գաղտ­նի էր», բայց ա­մեն ին­չի մա­սին «Ռու­սաս­տա­նը գի­տեր»։ Այդ հար­ցին կվե­րա­դառ­նանք քիչ ներքևում։ Մի՞­թե Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հե­տա­խու­զա­կան մար­մին­նե­րը չգի­տեին այն, ին­չը հաշ­վար­կել էին «NKO»-ի աշ­խա­տա­կից­նե­րը։ Այդ դեպ­քում մեր ին­չի՞ն են պետք այդ­պի­սի հե­տա­խու­զա­կան կա­ռույց­նե­րը, ին­չու՞ են Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը պա­հում այդ ձրիա­կեր­նե­րին։ Լրագ­րող­նե­րը հետ­քը գտել են, իսկ Հա­յաս­տա­նի ԱԱԾ-ն՝ ոչ։ Հիա­նա­լի է, ճի՞շտ է։ Ինչ­քա՜ն լավ ենք մենք պաշտ­պան­ված «հպարտ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ»։ Ինչ­քա՜ն հա­րյուր­տո­կո­սա­նոց է մեր անվ­տան­գու­թյան ե­րաշ­խի­քը Փա­շի­նյա­նի օ­րոք։


Ար­ցա­խի հա­մար պա­տե­րազ­մում ծանր պար­տու­թյու­նից և նող­կա­լի դա­վա­ճա­նու­թյու­նից հե­տո հա­ջորդ օ­րը ա­ռան­ձին «ա­ռա­ջա­դեմ հա­յեր» սկ­սե­ցին պա­հին պատ­շաճ ա­ռաս­պել­ներ հո­րի­նել հա­յե­րի ա­մե­րի­կա­մետ լի­նե­լու ո­գով։ Պարզ­վում է, որ Հա­յաս­տա­նի (ա­վե­լի ճիշտ, ՌԴ-ի հետ որևէ միջ­պե­տա­կան պայ­մա­նա­գիր չու­նե­ցող, չճա­նաչ­ված Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան) պար­տու­թյան մե­ղա­վո­րը... Ռու­սաս­տանն է։ Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րա­րի խոր­հր­դա­կա­նի պաշ­տո­նից հրա­ժա­րա­կան տված Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը «Ֆեյս­բու­քում» ՀՀ վար­չա­պետ Փա­շի­նյա­նին և Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին մե­ղադ­րել է գի­տակց­ված ազ­գա­յին դա­վա­ճա­նու­թյան մեջ, հըն­թացս նաև հեր­թա­կան քա­րը նե­տել Ռու­սաս­տա­նի կող­մը։ «Տե­ղի ու­նե­ցա­ծը Ա­թա­թուր­քի Թուր­քիա­յի և Լե­նի­նի Ռու­սաս­տա­նի հա­մա­ձայ­նու­թյան կրկ­նու­թյունն է։ Այն ժա­մա­նակ մենք կորց­րինք Արևմտյան Հա­յաս­տա­նը, այս օ­րե­րին, Պու­տի­նի և Էր­դո­ղա­նի հա­մա­ձայ­նու­թյան հետևան­քով, Ար­ցա­խը»,- գրել է նա։


Հրա­չյա Ար­զու­մա­նյան, մի՞­թե մենք 1920-21 թթ. տի­րում էինք Արևմտյան Հա­յաս­տա­նին։ Ի­րա­կան, ոչ թե հո­րին­ված հա­յե­րը 1920 թ. չկա­րո­ղա­ցան թուր­քե­րից հետ նվա­ճել Ան­տան­տի կող­մից Հա­յաս­տա­նին «ըն­ծայ­ված» Արևմտյան Հա­յաս­տա­նը կար­ճատև պա­տե­րազ­մում, որն ա­վարտ­վեց Հա­յաս­տա­նի հա­մար ծան­րա­գույն Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րով։ Այ­սինքն Ար­զու­մա­նյա­նը պն­դում է, որ հա­յե­րը Լե­նի­նի «շնոր­հիվ» կորց­րին այն, ինչն ի­րենց չէր պատ­կա­նում, բայց չէր պատ­կա­նում նաև Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նին։ Հաս­կա­նա­լի է. հրեա բոլշևիկ­նե­րը մաս­նակ­ցել են դրան, բայց նախ­կին խոր­հր­դա­կա­նի հա­մար նվաս­տա­ցու­ցիչ է զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լը 1920 և 2020 թվա­կան­նե­րի միջև։ Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րում կետ կար Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղի­նե­րի և հա­ղոր­դակ­ցու­թյան այլ ու­ղի­նե­րի վրա Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղու­թյան մա­սին, ակն­հայ­տո­րեն բոլշևի­կյան կեղծ Ադր­բե­ջա­նի հետ Թուր­քիա­յի կա­պի հա­մար։ 2020 թ. նո­յեմ­բե­րի 10-ի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան ին­նե­րորդ կե­տը սահ­մա­նում է Հա­յաս­տա­նի պար­տա­վո­րու­թյու­նը՝ ա­պա­հո­վե­լու տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը կով­կա­սյան թուր­քե­րի և Նա­խիջևա­նի, պետք է հաս­կա­նալ` նաև Թուր­քիա­յի, միջև ա­պա­գա­յում կա­ռուց­վող հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րով։ 1920 թ. Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րով Հա­յաս­տա­նը ճա­նա­չում էր Թուր­քիա­յի խնա­մա­կա­լու­թյու­նը Նա­խիջևա­նի նկատ­մամբ։ Հա­յաս­տա­նը զրկ­վեց նաև Կար­սի մար­զից, ո­րը 1878 թ. Թուր­քիա­յից ա­զա­տագր­վել էր Ռու­սաս­տա­նի ցար Ա­լեք­սանդր 2-րդի կող­մից, և Սուր­մա­լու գա­վա­ռից (Ա­րա­րատ լե­ռան հետ), որն Ի­րա­նից ա­զա­տագր­վել էր Նի­կո­լայ 1-ին ցա­րի կող­մից 1828 թ.։ Քե­մա­լա­կան (բայց ա­ռաջ­վա պես ե­րիտ­թուր­քա­կան) Թուր­քիա­յին օգ­նե­լու հար­ցով Լե­նի­նին, Տրոց­կուն, Ստա­լի­նին ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րը հաս­կա­նա­լի են։ Բայց մնա­ցա­ծը Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նի և նրա նման «վեր­լու­ծա­բան­նե­րի» հո­րի­նածն է։ Մի՞­թե Հա­յաս­տա­նը 2020 թ. տի­րում էր Ար­ցա­խին։ Ի­րա­վա­բա­նո­րեն՝ ոչ, իսկ այն­պես՝ «ոչ այն­քան»։ Պաշ­տո­նա­կան Հա­յաս­տա­նը, ինչ­պես և պաշ­տո­նա­կան Բա­քուն, Ար­ցա­խը դի­տար­կում էր որ­պես «ար­տա­սահ­ման­ցի» հա­յե­րով բնա­կեց­ված ծայ­րա­մաս, որն ի­րեն հռ­չա­կել էր ևս մեկ հայ­կա­կան «պե­տու­թյուն»։ Հա­յաս­տա­նի կող­մից Ար­ցա­խին տի­րե­լը, նո­րա­մույծ լեզ­վով, կրել է «հիբ­րի­դա­յին բնույթ», և հա­մա­պա­տաս­խա­նա­բար 2020 թ. աշ­նա­նա­յին պա­տե­րազ­մը Հա­յաս­տա­նի կող­մից ի սկզ­բա­նե ըն­դու­նել էր հիբ­րի­դա­յին բնույթ։ Դրա­նից էլ՝ այդ պա­տե­րազ­մի ի սկզ­բա­նե ան­վս­տահ բնույ­թը և ստաց­ված ար­դյուն­քը։ Հա­յաս­տանն Ար­ցա­խի հա­մար կռ­վում էր «հիբ­րի­դա­վա­րի», իսկ կով­կա­սյան թա­թար­ներն ու թուր­քե­րը՝ ինչ­պես հարկն է։ Բա­ցի այդ, եր­կի­րը պա­տե­րազ­մում էր, իսկ հա­րյու­րա­վոր­նե­րը, ե­թե ոչ հա­զա­րա­վոր­նե­րը, այդ­պես էլ չեն զո­րա­կոչ­վել զին­կո­մի­սա­րիատ­նե­րի կող­մից։ Դեպ­քեր են ե­ղել, երբ կա­մա­վոր­նե­րը հա­սել են Ար­ցախ, բայց նրանց... տուն են ու­ղար­կել։ Ար­զու­մա­նյան, կա­սե՞ք, որ այդ­պի­սի բան չի ե­ղել։ Շա­րու­նա­կե­լու եք ստե՞լ, թե՞ լռել, ինչ­պես լռել եք պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։
Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես չի տի­րել Ար­ցա­խին և չի հռ­չա­կել նրա միակ­ցու­մը պա­տե­րազմ սկ­սե­լու հա­ջորդ օ­րը։ Նման ակ­տը կցու­ցադ­րեր ա­ռա­ջի­կա պայ­քա­րի վճ­ռա­կան բնույ­թը։ Իսկ ի­րա­կա­նում ա­մեն ինչ ե­ղավ ծու­լո­րեն, ծու­ռու­մուռ ու ան­վս­տահ։ Հայ ժո­ղո­վուրդն ի­րեն ամ­բող­ջու­թյամբ չտ­վեց այդ պա­տե­րազ­մին. դրա­նից էլ ե­ղավ պար­տու­թյու­նը։ Թե­կուզ նրա­նով, որ Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րը պաշ­տո­նա­պես ու լիար­ժե­քո­րեն չմ­տան այդ պա­տե­րազ­մի մեջ, թե­կուզ այն բա­նով, որ դա­վա­ճա­նու­թյուն ե­ղավ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով։ Փա­շի­նյա­նը պաշ­տո­նա­պես չդի­մեց Ռու­սաս­տա­նին ՀԱՊԿ-ի գծով, իսկ հայ զին­վո­րա­կան­ներն Ար­ցա­խի հա­մար ի­րենց հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մին Ռու­սաս­տա­նի հիբ­րի­դա­յին մաս­նակ­ցու­թյան տար­բե­րակ­ներ էին հո­րի­նում։ Փա­շի­նյա­նը խոս­տա­ցել էր պա­տե­րազ­մել «մինչև ա­րյան վեր­ջին կա­թի­լը»։ Իսկ ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի հիմ­նա­կան զո­րա­կան ու­ժե­րը և պա­հես­տա­զորն այդ­պես էլ կռ­վի մեջ չմ­տան։ Զո­րա­հա­վաք չե­ղավ։ Ռազ­մա­կան դրու­թյու­նը շին­ծու դուրս ե­կավ։ Այդ դեպ­քում Ար­զու­մա­նյանն ի՞նչ պա­հանջ­ներ կա­րող է ներ­կա­յաց­նել Ռու­սաս­տա­նին, Պու­տի­նին, Էր­դո­ղա­նին և այ­լոց, բայց միայն ոչ ի­րեն։ Իսկ ին­քը պե­տա­կան ծա­ռա­յող էր, Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի խոր­հր­դա­կա­նը։ Ար­ցախն ինք­նին բնա­կան ամ­րոց էր, և նրա ներ­սի քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը կա­րող էին դառ­նալ ձե­ռա­կերտ ամ­րոց­ներ։ Ին­չու՞ Շու­շին իր տնե­րով ու բնա­կա­րան­նե­րով, ո­րոնք լի էին քա­ղա­քից փա­խած հա­յե­րի ու­նեց­ված­քով, գրե­թե ամ­բող­ջո­վին բա­ժին է հա­սել թուր­քե­րին։ Չէ՞ որ բնա­կա­վայ­րե­րում հենց միայն մեր­ձա­մար­տե­րը կվե­րաց­նեին օ­դում հա­կա­ռա­կոր­դի գե­րիշ­խու­մը, իսկ մար­տե­րի ըն­թաց­քում նրա կող­մից տնե­րի ոչն­չա­ցու­մը ար­տա­սահ­մա­նյան ԶԼՄ-նե­րին ցույց կտար հու­մա­նի­տար ա­ղե­տի ակ­նա­ռու պատ­կե­րը։ ՈՒ դրա­նով Փա­շի­նյա­նին, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին, հենց Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նին էլ ուղղ­ված հար­ցե­րը չեն վեր­ջա­նում։
2020 թ. նո­յեմ­բե­րի 12-ին «Ար­մին­ֆոն» հրա­պա­րա­կել է ոմն Դա­վիթ Ստե­փա­նյա­նի «Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան պա­տանդ­նե­րը» հոդ­վա­ծը։ Ըստ Ստե­փա­նյա­նի, «ռազ­մա­վա­րա­կան պա­տանդ» է ոչ թե Ար­ցա­խից մնա­ցած տա­րածք­նե­րի հա­յե­րին պաշտ­պա­նե­լու հա­մար Ար­ցախ մտած ռու­սա­կան զո­րա­կալզմը, այլ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­յե­րը։ Կա­տար­վա­ծը Ստե­փա­նյանն ան­վա­նում է Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի «հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ»։ ՈՒ՞մ դեմ։

Պարզ է, որ, նրա ըմ­բռ­նու­մով, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի։ Բայց մի՞­թե հենց Հա­յաս­տա­նի կող­մից չճա­նաչ­ված (նույ­նիսկ ար­դեն ըն­թա­ցող պա­տե­րազ­մի ժա­մա­նակ) ԼՂՀ-Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան փո­խա­րեն 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ին Փա­շի­նյա­նի ստո­րագ­րած հա­մա­ձայ­նա­գի­րը չի վկա­յում հենց Երևա­նի կող­մից ան­ցած պա­տե­րազ­մի «հիբ­րի­դա­յին» բնույ­թի մա­սին։ Ստե­փա­նյա­նը նախ պետք է պար­զեր, թե ի­րա­կա­նում որ­տեղ է ե­ղել «հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մը»։ Իր հոդ­վա­ծում Ստե­փա­նյա­նը ստում է, թե ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկիզ­բը, ինչ­պես նաև նրանց նա­խոր­դող՝ Ար­ցա­խի դեմ «թուր­քե­րի» ու­ժե­րի կենտ­րո­նա­ցու­մը իբր գաղտ­նիք են ե­ղել Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան և ան­ձամբ Փա­շի­նյա­նի հա­մար, բայց իբր լավ հայտ­նի են ե­ղել Մոսկ­վա­յում։ Մի՞­թե կա­րող էր գաղտ­նիք լի­նել այն, ին­չի մա­սին Ա­լիևը բա­ցեի­բաց խո­սել է ՄԱԿ-ում 2020 թ. սեպ­տեմ­բե­րին։ Ռազ­մա­կան լար­ման և առ­ճա­կատ­ման վտան­գի ա­ճի մա­սին ամ­ռան վեր­ջին հայտ­նի էր բո­լո­րին, և հենց Երևա­նում։ Ինչ­պե՞ս կա­րող էր Երևա­նի հա­մար գաղտ­նիք լի­նել այն, ին­չը հաշ­վար­կել էին «Na­gorno Karabakh Observer»-ի աշ­խա­տա­կից­նե­րը։ Ստե­փա­նյա­նը ստում է, երբ պն­դում է, թե «ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու հա­մար հար­կա­վոր կլի­ներ մեկ զանգ. «տար­բե­րու­թյուն չկա՝ Բա­քու կամ Ան­կա­րա»։ Բայց խն­դիրն այն է, որ 1991-ից հե­տո Մոսկ­վա­յից «մի զան­գով» գոր­ծերն Ան­դր­կով­կա­սում չեն լուծ­վում։ Օ­րի­նակ, 2008 թ. չհա­ջող­վեց «մի զան­գով» կամ նույ­նիսկ մի քա­նի զան­գով կանգ­նեց­նել Սաա­կաշ­վի­լուն։ Իսկ Պու­տի­նի զան­գով խոր­հուրդ­նե­րը (ցու­ցում­նե­րը) կա­տա­րու՞մ էր Փա­շի­նյա­նը։ Ոչ, ո­րով­հետև նա հրա­պա­րա­կավ խո­սում էր «Մոսկ­վա­յում կո­շիկ­ներ լի­զե­լու» դեմ։ Եվ ե­թե Պու­տի­նը զան­գով չէր ղե­կա­վա­րում Փա­շի­նյա­նին, ա­պա ի՞նչ կա­րիք կա ստե­լու, թե ՆԱ­ՏՕ-ի ան­դամ եր­կի­րը «Պու­տի­նի զան­գով պար­տա­վոր էր» հե­ռա­նա­լու տա­րա­ծաշր­ջա­նից։ Իսկ գու­ցե Էր­դո­ղա­նի՞ն էր զանգ պետք ՆԱ­ՏՕ-ի կենտ­րո­նա­կա­յա­նից։ Ինչ­պես հի­մա է հայտ­նի դար­ձել, սկզ­բում Փա­շի­նյա­նը հրա­ժար­վում էր Ռու­սաս­տա­նի օգ­նու­թյու­նից ու զան­գում էր իր ա­մե­րի­կա­ցի ու եվ­րո­պա­ցի «գոր­ծըն­կեր­նե­րին»։ Գու­ցե Ստե­փա­նյա­նը, Ար­զու­մա­նյա­նը, նրանց նման մյուս արևմտա­մետ «գոր­ծիչ­նե­րը պատ­մեն աշ­խար­հին, թե Ար­ցա­խին ին­չով «օգ­նե­ցին» ԱՄՆ-ը, Ֆրան­սիան, Եվ­րա­միու­թյու­նը։ Եվ, ի դեպ, ՆԱ­ՏՕ-ից կամ ՆԱ­ՏՕ-ի ան­դամ եր­կր­նե­րի ա­ռան­ձին մայ­րա­քա­ղաք­նե­րից ոչ ոք այդ­պես էլ չզան­գեց Էր­դո­ղա­նին, ոչ ոք չս­պառ­նաց թուր­քե­րին, այ Ստե­փա­նյան։ Ա­մոթ չէ՞ ստե­լը նույ­նիսկ այժմ։
«Ար­զու­մա­նյան­նե­րի» և «ստե­փա­նյան­նե­րի», բո­լոր նրանց նման­նե­րի սու­տը նույն­պես ազ­գա­յին դա­վա­ճա­նու­թյուն է։ Ես Ռու­սաս­տա­նին մե­ղադ­րե­լու կամ ար­դա­րաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չեմ տես­նում։ Ի­րա­նին էլ։ Բայց մենք ու­րիշ­նե­րին չենք կա­րող մե­ղադ­րել այն բա­նի հա­մար, որ Հա­յաս­տա­նը կա­ռա­վա­րել և կա­ռա­վա­րում է ազ­գի դա­վա­ճա­նը, ո­րին մեզ է «տրա­մադ­րում» նրա սի­րե­լի Արևմուտ­քը։ Դրա հա­մար է «ակ­տի­վա­ցել» մե­կու­կես ա­միս լռած նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը, ո­րը նույն­պես սկ­սել է պա­հան­ջել Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը։ Ի­զուր չեն լու­րեր շր­ջում, թե Ար­մեն Սարգ­սյա­նի տե­րե­րը հայ ժո­ղովր­դի գլ­խին դեռ շատ վիշտ ու նոր «ար­կած­ներ» են պատ­րաս­տում։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը «փոր­ձանք բե­րե­ցին» ի­րենց «հե­ղա­փո­խու­թյամբ»։ Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան մի բա­ղադ­րիչն էր։ Իսկ այժմ Հա­յաս­տա­նը ոչ միայն խո­ցե­լի է ա­ռանց Ար­ցա­խի։ Հա­յաս­տանն այ­սօր գրե­թե ան­կեն­սու­նակ տա­րածք է, ո­րի բնակ­չու­թյան մի մա­սի ող­նա­շա­րը կոտր­ված է։ Կոտր­ված է հենց դա­վա­ճան­նե­րի, ոչ թե թուր­քե­րի ծեռ­քով։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 53607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ