ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ
10.11.2020 | 00:59

(Նախորդ մասը)

ՇՈՒ­ՇԻԻ ՆԱ­ՀԱ­ՊԵ­ՏԸ
Մա­յի­սի 9-ն էր։ Ա­ռա­վո­տյան արևը պայ­ծառ լույ­սով էր օ­ծել Շու­շին, թա­փան­ցել ան­գամ կի­սա­վեր շի­նու­թյուն­նե­րի խո­ռոչ­նե­րը։ Կր­կին տա­րեց ու մա­նուկ դուրս էին ե­լել՝ մաս­նակ­ցե­լու հաղ­թա­նա­կի օր­վա տո­նա­կա­տա­րու­թյա­նը։ Ինչ­պես ա­մեն տա­րի, մո­տիկ ու հե­ռու վայ­րե­րից հյու­րեր էին ժա­մա­նել՝ ար­ցախ­ցի­նե­րի հետ վերս­տին հի­շե­լու ա­զա­տա­մար­տի դժ­վա­րին օ­րե­րը, արժևո­րե­լու ան­հա­վա­սար պա­տե­րազ­մում թշ­նա­մու դեմ տա­րած հաղ­թա­նա­կի կարևո­րու­թյու­նը։ Զին­վո­րա­կան ու­սա­դիր­նե­րի աստ­ղե­րի, շքան­շան­նե­րի ոս­կե­փայ­լը, ե­րե­խա­նե­րի վառվ­ռուն հա­գուստ­նե­րը, նրանց ձեռ­քե­րում Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի ծա­ծան­վող դրոշ­նե­րը խին­դով էին լց­րել մարդ­կանց սր­տե­րը։ Ա­րե­գա­կի սարս­ռուն ցոլ­քե­րով օծ­ված Ա­մե­նափր­կիչն ա­սես Բարձ­րյա­լի պատ­գա­մով տի­րե­զե­րա­կան ան­հու­նից եր­կիր ի­ջած տե­սիլք լի­ներ՝ բազ­մա­խոր­հուրդ, վե­րերկ­րա­յին։ Շու­շի այ­ցի ե­կած ա­մեն հայ յու­րո­վի է զգում, ըն­կա­լում Ա­մե­նափ­րկ­չի խոր­հուր­դը։ Ա­մեն ան­գամ տա­ճա­րին նա­յե­լիս լուռ՝ նույն հարցն եմ միշտ նրան տա­լիս՝ մինչև ե՞րբ պի­տի հայն ա­րյու­նա­լի պայ­քար մղի իր ա­զատ ապ­րե­լու ի­րա­վուն­քի հա­մար, մինչև ե՞րբ, ինչ­պես «Շու­շի» կտա­վում, հայ ե­րե­խա­յի գլ­խա­վերևում կախ­ված է մնա­լու մա­հա­բեր սու­րը, դեռ որ­քան պի­տի ի­րենց հո­գի­նե­րում աշ­խար­հի, մարդ­կու­թյան հա­մար ա­րար­ման լույ­սը կրող հա­յոր­դի­նե­րը զոհ­վեն Չա­րի դեմ մղ­ված պայ­քար­նե­րում։ Ա­մեն ան­գամ Ա­մե­նափր­կի­չը խոր լռում է, կար­ծես ա­սե­լով՝ պա­տաս­խա­նը փնտ­րիր քո ներ­սում...


Հիա­ցած հա­յացքս դժ­վա­րու­թյամբ կտ­րե­լով Ա­մե­նափ­րկ­չից՝ դան­դա­ղա­քայլ բարձ­րա­ցա փո­ղոցն ի վեր։ Պետք է գտ­նեի Ար­սեն Ծատ­րյա­նի տու­նը։ Ա­սում էին՝ նա վեր­ջինն է հե­ռա­ցել Շու­շիից, երբ խոր­հր­դա­յին բա­նա­կը Շու­շիի հա­յե­րին զր­կեց ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րից, և կարճ ժա­մա­նա­կում թուր­քե­րին հա­ջող­վեց հա­յե­րին հա­նել քա­ղա­քից։ Խաչ­մե­րու­կում տա­րեց մի մարդ էր կանգ­նած։ Պի­տի որ ճա­նա­չեր հայտ­նի որ­սոր­դին։ Չհասց­րի հարց­նել՝ ին­քը հարց­րեց ինձ.
-Շու­շե­ցի չես, որ­տե­ղա­ցի՞ ես։
-Պա­պերս Կար­սից, Մու­շից են։ 1915-ին բնա­վեր են ե­ղել, ան­ցել գե­տի այս կող­մը։ Ծն­վել եմ Ա­նիի շր­ջա­նում, ապ­րել Երևա­նում, հո­գով շու­շե­ցի եմ։
Պա­տաս­խանս ա­մենևին չզար­մաց­րեց նրան։ Պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին և զի­նա­դա­դա­րից հե­տո էլ Շու­շի էին այ­ցե­լում աշ­խար­հի չորս կող­մե­րում ապ­րող շատ հա­յեր։ Սո­վոր էր պատ­վար­ժան հյու­րե­րի, իր հոգս ու ցա­վին հա­ղոր­դա­կից մարդ­կանց հա­մա­րում էր հա­րա­զատ, ի­րե­նը։ Սո­վոր էր պարզ, ան­զար­մանք նա­յե­լու հե­ռու­նե­րից իր դու­ռը հա­սած, տար­բեր դիրք ու հա­մա­րում ու­նե­ցող կա­րող մարդ­կանց և աշ­խար­հի քա­ղա­քի բնա­կիչ լի­նե­լու ար­ժա­նա­պատ­վու­թյամբ էր ըն­դու­նում բո­լո­րին՝ չնա­յած կրած ցա­վե­րին ու կո­րուստ­նե­րին, հետ­պա­տե­րազ­մյան հոգ­սա­շատ կյան­քին։


Ծե­րու­նին հե­տաքր­քր­վեց, թե ին­չու եմ հարց­նում Ար­սե­նի տան տե­ղը։ Ա­սա­ցի, որ գրող եմ, լրագ­րող, Ար­սեն Ծատ­րյա­նի ու նրա որ­դի­նե­րի մա­սին եմ գրե­լու։
Ինչ-որ բան մտո­րե­լով՝ հե­տաքր­քր­ված հա­յաց­քը հա­ռեց վրաս.
- Ճա­նա­չու՞մ ես Ջա­բիին...
Տես­նե­լով հար­ցա­կան հա­յացքս՝ կշ­տամ­բան­քի ե­րան­գով ա­սաց.
-Ո՜նց կա­րե­լի է Շու­շի գալ ու չճա­նա­չել Ջա­բիին,- ա­պա գլ­խի շար­ժու­մով ցույց տվեց,- գնա վերև, այն­տեղ կհարց­նես։ Ծատ­րյան­նե­րի տու­նը դժ­վար չէ գտ­նել։
Ար­սեն Ծատ­րյանն ինձ ըն­դու­նեց հա­րա­զա­տի ջեր­մու­թյամբ։ Տա­նե­ցի­ներն շտա­պով սե­ղան գցե­ցին։ Ես հա­նե­ցի գրա­ռում­նե­րիս տետ­րը։ Տա­րեց որ­սոր­դը զրու­ցա­սեր, խոս­քա­շեն մարդ էր։ Երևի բո­լոր որ­սորդ­ներն են այդ­պի­սին, թեև հա­մոզ­ված եմ՝ ոչ բո­լոր որ­սորդ­ներն են նրա պես քա­ջա­տե­ղյակ հա­յոց պատ­մու­թյա­նը։ Շատ գր­քեր էր կար­դա­ցել։ Լավ գի­տեր Շու­շի բեր­դա­քա­ղա­քի՝ հե­ռա­վոր ու ոչ հե­ռու ող­բեր­գա­կան ու հե­րո­սա­կան ան­ցյա­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ թա­թար-մոն­ղո­լա­կան ար­շա­վանք­ներից մինչև քսա­նե­րորդ դար, երբ Լե­նի­նը կար­միր ձևա­ցող Քե­մա­լին, հա­նուն հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան, նվի­րեց հա­յե­րի հայ­րե­նի­քը։ Քա­ջա­ծա­նոթ էր Բագ­րատ ՈՒ­լու­բա­բյա­նի «Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը սկզ­բից մինչև մեր օ­րե­րը» պատ­մա­գի­տա­կան աշ­խա­տու­թյա­նը։


...Ար­ցա­խի հա­զա­րա­մյա հայ­կա­կան կյանքն այ­լայլ­վեց, երբ ա­պօ­րի­նա­բար մե­լիք դար­ձած Շահ­նա­զա­րը, թշ­նա­մա­նա­լով չորս մե­լիք­նե­րի հետ, թուրք Փա­նահ Ա­լիին տա­րավ, բնա­կեց­րեց Բեր­դա­քար Շո­շի բեր­դում և այն նվի­րեց նրան։ Ո­րոշ ժա­մա­նակ անց պար­սից շա­հը հրա­մա­նով Փա­նահ Ա­լիին խա­նի ի­րա­վունք տվեց և ստի­պեց հայ մե­լիք­նե­րին, որ ճա­նա­չեն այդ ի­րա­վունքն ու են­թարկ­վեն Փա­նա­հին՝ իբրև շա­հի կու­սա­կա­լի։ Շո­շի խա­նու­թյան հիմ­նա­դիր մե­լիք Շահ­նա­զա­րը եր­կար ապ­րեց և տե­սավ իր չա­րա­գոր­ծու­թյան հետևանք­նե­րը. 1792 թվա­կա­նին կյան­քից հե­ռա­ցավ՝ թող­նե­լով վայ­րագ Փա­նա­հի որ­դի Իբ­րա­հիմ խա­նի ու նրա ցե­ղա­կից­նե­րի կող­մից դժոխ­քի վե­րած­ված Ար­ցա­խը։


1787 թ. հու­լի­սին Կով­կա­սի ռու­սա­կան զո­րախմ­բի հրա­մա­նա­տար Ս. Դ. Բուռ­նաշևը գե­նե­րալ-պո­րու­չիկ Պ. Ս. Պո­տյոմ­կի­նին զե­կու­ցում է Ար­ցա­խի հա­յու­թյան ծանր վի­ճա­կի և Իբ­րա­հիմ խա­նի կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին, ո­րը կա­լա­նա­վո­րել էր Գան­ձա­սա­րի կա­թո­ղի­կո­սին ու Ար­ցա­խի բո­լոր մե­լիք­նե­րին, ո­րոնք դա­ժան տան­ջանք­նե­րին չդի­մա­նա­լով՝ խոս­տո­վա­նել էին ի­րենց կա­պը ռու­սա­կան ար­քու­նի­քի գոր­ծիչ­նե­րի հետ։ Կա­թո­ղի­կո­սը մա­հա­նում է խա­նի հրա­մա­նով տր­ված թույ­նից։ Շու­շիի բան­տում գտն­վող մե­լիք­նե­րին հա­ջող­վում է մի վեր­ջին փորձ կա­տա­րել՝ ռուս­նե­րի օգ­նու­թյունն ստա­նա­լու հա­մար։ Լիար­ժեք օգ­նու­թյուն չի լի­նում, ո­րով­հետև Թուր­քիա­յի սուլ­թա­նը Ռու­սա­կան կայս­րու­թյու­նից հետ էր պա­հան­ջում Ղրի­մը և մեր­ժում ստա­նա­լով` պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց։ Ռու­սաս­տանն ստիպ­ված էր առ­ժա­մա­նակ հրա­ժար­վել Այ­սր­կով­կասն ու Հա­յաս­տա­նը գրա­վե­լու ծրագ­րից։ Ռուս­նե­րի օգ­նու­թյու­նից զրկ­ված հայ ժո­ղո­վուր­դը միայ­նակ հայ­տն­վեց ա­մե­նա­թող ո­սո­խի դեմ, ո­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում Շու­շին էր՝ միշտ են­թա­կա ա­վեր­ման ու վայ­րա­գու­թյուն­նե­րի։ Այն մեկ ան­գամ չէ, որ վե­րած­վել է դժոխ­քի։ 1930 թ. հրա­տա­րակ­ված «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ» գր­քում Մա­րիե­տա Շա­հի­նյա­նը գրել է ( էջ 41-42). «Ա­ռա­ջի­նը, որ ինձ ցն­ցեց, լռու­թյունն էր։ Այդ­քան սար­սա­փե­լի լռու­թյուն ես չէի զգա­ցել ո՛չ մի տեղ, եր­բե՛ք, և ան­մի­ջա­պես այն ինձ թվաց անբ­նա­կան։ Հան­կարծ մար­դուն թվում է, թե լռու­թյու­նը քրթմն­ջում է, քա­րե­րը շշն­ջում են, օ­րոր­վում, խշ­շում, և գլ­խիդ մա­զե­րը բիզ-բիզ կանգ­նում են։ Այս­տեղ 1920 թվա­կա­նի մար­տին ե­րեք օր­վա ըն­թաց­քում հր­դե­հի ու ա­վե­րի են են­թարկ­վել 7000 տներ, մորթ­վել են,- տար­բեր թվեր են ա­սում, - մեկն ա­սում է՝ ե­րեք-չորս հա­զար, ու­րիշ­նե­րը՝ ա­վե­լի քան տաս­ներ­կու հա­զար հա­յեր։ Ի­րո­ղու­թյունն այն է, որ ե­րե­սուն­հինգ հա­զար հա­յե­րից Շու­շիում չի մնա­ցել ո՛չ մե­կը։ Ա­ռու­նե­րում այս ու այն­տեղ դեռ կա­րե­լի էր տես­նել կա­նանց վար­սափն­ջեր՝ նրանց վրա չո­րա­ցած սև ա­րյան հետ միա­սին։ Երևա­կա­յու­թյուն ու­նե­ցող մարդն այս­տեղ դժ­վար կշն­չի...»։ Ա­յ­նու­հետև գրում է. «212 գյու­ղե­րի ընդ­հա­նուր թվից 59-ը ջնջ­վել է հո­ղի ե­րե­սից, բնակ­չու­թյան մեկ քա­ռոր­դը (37 հա­զար մարդ) մնա­ցել է ան­տուն, յոթ հա­զար տն­տե­սու­թյուն հրի է մատն­վել...»։


Ար­սեն Ծատ­րյա­նը յոթ որ­դի­նե­րին մե­ծաց­րել է հա­յոց դժ­վա­րին պատ­մու­թյու­նից քա­ղած իր դա­սե­րով՝ դրանք ամ­փո­փե­լով մի պատ­գա­մով. «Եր­բեք գլուխ չխո­նար­հել բռ­նու­թյան առջև, հայ­րե­նի­քի դժ­վա­րին ժա­մին հույս չդ­նել օ­տա­րի օգ­նու­թյան վրա։ Ինչ­պես պատ­մա­հայր Մ. Խո­րե­նա­ցին է գրել. «Սահ­ման քա­ջաց զզեն յու­րեաց»։
Երբ խոր­հր­դա­յին բա­նա­կը Շու­շիի հա­յե­րին զր­կեց ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րից, կարճ ժա­մա­նա­կում թուր­քե­րին հա­ջող­վեց նրանց հա­նել քա­ղա­քից։ Շու­շիից հե­ռա­ցող վեր­ջին հա­յը Ար­սեն Ծատ­րյանն էր՝ վս­տահ, որ վե­րա­դառ­նա­լու է իր հա­րա­զատ քա­ղա­քը։ Տե­ղա­վոր­վել են Ստե­փա­նա­կեր­տի վե­րին թա­ղա­մա­սի տնե­րից մե­կում, որ մոտ լի­նեն Ղա­զան­չե­ցող Ա­մե­նափ­րկ­չին, ի­րենց տա­նը։ Յոթ որ­դի­նե­րը՝ Մա­յո­րը, Լևո­նը, Վա­լե­րան, Սեր­գե­յը, Բո­րյան, Է­դիկն ու Ալ­բեր­տը, հա­վա­տա­րիմ հոր պատ­գա­մին, զին­վո­րագր­վել են հայ­րե­նի հո­ղի պաշտ­պա­նու­թյա­նը, ան­ցել ա­զա­տա­մար­տի դժ­վա­րին ու­ղին՝ Կրկ­ժան, Խո­ջա­լու, Շու­շի, Լա­չին, Քյո­սա­լար, Խա­նա­բադ... Այ­նու­հետև ծա­ռա­յու­թյու­նը շա­րու­նա­կել են նոր կազ­մա­վոր­ված պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զո­րա­մա­սե­րից մե­կում՝ Աս­կե­րա­նի վաշ­տում։ Կրկ­ժա­նի կռիվ­նե­րում հայ­րը որ­դի­նե­րի հետ էր։ Հե­տո շր­ջել է Աղ­դա­մի մա­տույց­նե­րում՝ Դա­վիթ Բե­կի, Մխի­թար Սպա­րա­պե­տի, Զո­րա­վար Անդ­րա­նի­կի ու Նժ­դե­հի, հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մյուս հե­րոս­նե­րի մա­սին պատ­մու­թյուն­նե­րով ո­գեշն­չել մեր մար­տիկ­նե­րին։


Վեր­ջա­պես ե­կել է Շու­շիի նա­հա­պե­տի այն­քա՜ն փա­փա­գած օ­րը՝ 1992 թ. մա­յի­սի 9-ը։ Շու­շին ա­զա­տագ­րող­նե­րի հետ նա ա­ռա­ջինն է մտել քա­ղաք ու նրանց հրա­վի­րել իր տուն։ Հա­նել է թթե­նու տակ հա­տուկ այդ օր­վա հա­մար թա­ղած գի­նու կա­րա­սը և հա­յացքն ուղ­ղե­լով շարք կանգ­նած մար­տիկ­նե­րին, ո­րոնց մեջ նաև իր զա­վակ­ներն էին, ող­ջու­նել.
-Կե­նացդ, Շու­շի, հայ ծն­վել ենք, հայ կմեռ­նենք...
(շա­րու­նա­կե­լի)


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Արսեն Ծատրյան
  • Արսեն Ծատրյանի որդին՝ Բորյան
Դիտվել է՝ 18840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ