Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ա՜խ այդ անշ­նոր­հա­կալ ռուս­նե­րը

Ա՜խ այդ անշ­նոր­հա­կալ ռուս­նե­րը
28.02.2020 | 11:09
«Независимая газета» թեր­թում Սում­գա­յի­թի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ կեղ­ծա­գի­րը բո­ղո­քի ա­լիք ա­ռա­ջաց­րեց Հա­յաս­տա­նում: Ընդ ո­րում, ապ­շեց­նում էր այդ ըն­դվ­զում­նե­րի հա­կա­ռու­սա­կան բնույ­թը՝ այ, տե­սեք, մեր դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նը իր մա­մու­լում տպագ­րում է ազ­գա­յին ող­բեր­գու­թյու­նը նեն­գա­փո­խող նյու­թեր և այլն: Ա­մո՛թ Ռու­սաս­տա­նին:
Սա­կայն ի­րա­կա­նում ինչ կապ ու­նի այդ ի­րոք ստա­հոդ հրա­պա­րա­կու­մը Ռու­սաս­տա­նի, նրա իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ: Ի վեր­ջո, նախ փոր­ձեք պար­զել, թե ով է նյու­թի հե­ղի­նա­կը, ի­րո՞ք ադր­բե­ջան­ցի լրագ­րող է: Գի­տե՞ք ինչ է Աս­կե­րո­վի իս­կա­կան ազ­գա­նու­նը՝ Մաաս: Այդ ո՜ր օր­վա­նից է ա­զե­րին դառ­նում Լև Մաաս: Նույ­նիսկ հարկ չկա նշե­լու նրա ազ­գու­թյու­նը, ա­մեն ինչ ջրի պես պարզ է: Վճա­րել են, գրել է, նրա հա­մար ինչ տար­բե­րու­թյուն, թող ի­րար գզեն ադր­բե­ջան­ցի­ներն ու հա­յե­րը: Բնա­կան է, որ նման պա­րա­գա­յում իր վար­ձատ­րու­թյունն է ու­նե­նում թեր­թի հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյու­նը: Ինչ է, Հա­յաս­տա­նում քի՞չ են վճա­րո­վի լրագ­րող­նե­րը:
Եվ հե­տո, ի՞նչ է նշա­նա­կում ռու­սա­կան մա­մուլ (չեն էլ ա­սում՝ ռու­սաս­տա­նյան): Մի­գու­ցե «Независимая газета»-ն՝ հա­յե­րեն՝ «Ան­կախ թերթ», ֆի­նան­սա­վոր­վում է Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա՞ն կող­մից: Գո­նե հե­տաքր­քր­վեք, թե ով է այն ֆի­նան­սա­վո­րում, նոր այն փոր­ձեք դարձ­նել «ռու­սա­կան»: Ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, ով վճա­րում է, նա էլ պատ­վի­րում է ե­րաժշ­տու­թյու­նը: Իսկ հատ­կա­պես Ռու­սաս­տա­նում ԶԼՄ-նե­րում շատ են ոչ ռուս հո­վա­նա­վոր­նե­րը: Ի դեպ, երբ Վլա­դի­միր Պու­տի­նը ըն­տր­վեց երկ­րի նա­խա­գահ, այդ «ան­կախ» թեր­թը, ո­րի տի­րա­կալն այն ժա­մա­նակ ան­մո­ռա­նա­լի հրեա օ­լի­գարխ Բո­րիս Աբ­րա­­մո­վի­չ Բե­րե­զովս­կին էր, դար­ձավ Ռու­սաս­տա­նի նո­րա­թուխ ղե­կա­վա­րի ա­մե­նաո­խե­րիմ քա­րոզ­չա­կան թշ­նա­մին: Եվ Պու­տի­նը հար­կադր­ված բա­ռա­ցիո­րեն ջախ­ջա­խեց այդ լրատ­վա­մի­ջո­ցը և երկ­րից դուրս վռն­դեց Աբ­րա­­մո­վի­չին: Թեր­թը մնաց, բայց ո՞վ ա­սաց, որ նա պի­տի լի­նի ան­կախ, էլ չենք ա­սում՝ հա­յա­մետ:
Ռու­սաս­տա­նի հայ հա­մայն­քի մա­սին, ո­րը, իբր, լռում է: Գի­տեք, ե­թե հետևեք Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջա­տար հե­ռուս­տաա­լիք­նե­րին, ա­պա չեք կա­րող չն­կա­տել, թե ինչ­քան ճա­նաչ­ված հա­յազ­գի քա­ղա­քա­գետ­ներ, լրագ­րող­ներ, վեր­լու­ծա­բան­ներ, հրա­պա­րա­կա­խոս­ներ կան դրանց քա­ղա­քա­կան հա­ղոր­դում­նե­րում: Հաս­կա­ցանք, ռու­սա­սեր են: Բայց ինչ են ա­նում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րը նրանց հա­յաս­տա­նա­սի­րու­թյան ծի­րի մեջ առ­նե­լու հա­մար: Ո­չինչ: Գո­նե մեկ-մեկ հրա­վի­րեք Երևան «ռու­սա­հայ հա­մայն­քի» այդ երևե­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, մշա­կեք նրանց, հա­յաց­րեք, «օգ­տա­գոր­ծեք»: Վե­րոն­շյալ պա­րա­գա­նե­րում նրանք կա­րող են ար­դյու­նա­վետ ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել:
Թե չէ՝ այդ անշ­նոր­հա­կա՜լ ռուս­նե­րը... Մենք կյանք­ներս չենք խնա­յում նրանց հա­մար, իսկ այդ ա­պե­րախտ­նե­րը...
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 65307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ