«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

…թե՞ «խաղաղության դարաշրջանը» միայն հայաստանցի ոչխարների համար է

…թե՞ «խաղաղության դարաշրջանը» միայն հայաստանցի ոչխարների համար է
25.08.2024 | 07:22

Nիկոլի պաշտելի Ադրբեջանում ձերբակալվել է ակտիվիստ՝ ՀՀ-ի հետ խաղաղության կոչերի համար:

28-ամյա ակադեմիկոս Բայրուզ Սամադովը կալանավորվել է այս շաբաթ և ներկայացել Բաքվի դատարան՝ «դավաճանության» մեղադրանքով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Նյութի աղբյուրը՝ ABCMedia

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ. Գ.

ասիլյան թաթուլին ասեք` իր կարոտած Բաքվում, հայերի հետ խաղաղություն քարոզելու համար կարող են ցմահ ազատազրկվել։

Նիկոլն իր «կիրթ ու կառուցողական» եղբայր Ալիևին բան չունի՞ ասելու, թե՞ «խաղաղության դարաշրջանը» միայն հայաստանցի ոչխարների համար է:

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ