ՈՒշադրություն դարձրեք, Հայաստանի հայրենասեր քաղաքացիներ. հենց որ Փաշինյանն սկսեց արդարացնել իր (իր անձնական) կապիտուլյացիան, ու հենց որ նրա «քայլարածներն» սկսեցին արդարացնել դավաճանին (իբր «մատուռը Նիկոլից առաջ՝ XIV դարում են ավերել»), իսկույն դավաճանին փառաբանողներին միացան կովկասաթաթարների հայտնի լոբբիստները, ասենք, համասեռամոլ Սերգեյ Մարկովը, կեղծ ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն (ասում են, որ նրան հեռացրել են ՌԴ ԶՈՒ-ի կազմից հենց... համասեռամոլական հակում ունենալու պատճառով) և ուրիշներ։ Սևխավիարային փողերը լուրջ գայթակղություն են ռուս համասեռամոլների (և ոչ միայն նրանց) համար։ «Անձամբ Իլհամից» եկող փողերի սիրահարները Մոսկվայում չափազանց շատ են։ Բավական է հիշել, թե Ալիևի կլանի «գրպանային շնիկներն» ինչ հալածանք էին սկսել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի դեմ Արցախի հարցում նրա օբյեկտիվ դիրքորոշման պատճառով։ Պատերազմը՝ պատերազմ, բայց Մոսկվայում շարունակվում է Ալիևի կլանի բոլոր հրամանները կատարելուն վարժված առնետների քաշվռտուքը։ Եվ դա նույնպես պատերազմ է, ընդ որում՝ ոչ պակաս կատաղի։ Նրանք արդեն «նախագիծ» են շրջանառության մեջ դրել, թե, իբր, «Զանգեզուր» բառի ստուգաբանությունը գալիս է թուրքական «զանգի» ցեղի անունից։ Հասկանալի՞ է ամեն ինչ, հայեր։ Հենց վերջերս գլխավոր «քայլականներից» մեկը ծիծաղում էր ձեզ վրա, թե «թավիշը վաղուց չկա»...
Նոյեմբերի 23-ին EADaily կայքում տեսնելով «Դմիտրի Սեմուշին. Ղարաբաղի հարցում պատմության խեղաթյուրումներն անթույլատրելի են» հոդվածը, ինչ-որ տեղ ուրախացա և սկսեցի կարդալ՝ կանխաճաշակելով Արցախի խնդրի ընթացքի և զարգացման օբյեկտիվ վերլուծություն։
Ավաղ, Դ. Սեմուշինը, որը հենց վերնագրից վերջնագրային պահանջներ ներկայացրեց Արցախի մասին գրած կամ հիմա գրող բոլոր հեղինակներին ու նախազգուշացրեց, որ «չխեղաթյուրեն պատմությունը», իրականում հենց ինքը որոշեց ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ խեղաթյուրել։ Ես կետ առ կետ չեմ հերքի Սեմուշինի պնդումները. դա կթողնեմ մասնագետ պատմաբաններին, մանավանդ որ Արցախի խնդրի էությունը ոչ թե ինչ-որ «հայկական անդրսահմանային նացիոնալիզմի» մեջ է, այլ այն բանում, որ 1918 թ. անգլիացիների և թուրքերի ջանքերով պատմության ու աշխարհագրության այլանդակ ծաղր է ստեղծվել։
Մեջբերում անենք. «Ադրբեջանի հանրապետությունում ամեն ինչ արհեստական, «անիսկական» էր, սկսած անվանումից, որը փոխարինաբար վերցվել էր Պարսկաստանի նահանգներից մեկի անունից։ Արհեստական տարածք, որն ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայ-թաթարական Բաքվի ու Ելիզավետպոլի նահանգները, ռուսական Մուղանը և թուրքական քաղաքականությամբ միավորվել որպես Կովկասում պանթուրքիզմի ու պանիսլամիզմի առաջադիրք։ Արհեստական պետականություն էր, որովհետև ժողովուրդների մեծ գաղթի ճանապարհին ընկած և իրար փոխարինած նվաճողների տարատեսակ մշակույթների ազդեցությանը ենթարկված այդ տարածքներում միշտ ապրել են մանր մեկուսի ցեղեր, որոնք թշնամի էին իրար ու մինչև հիմա պահպանել են քոչվորական կենցաղի գծերը։ Վերջապես, արհեստականորեն էր պահվում նաև ադրբեջանական կառավարությունը. սկզբում՝ Նուրի փաշայի կամքով, հետո՝ գեներալ Թոմսոնի, հետագայում՝ պարզապես իներցիայով» (Աղբյուրը. գեներալ Ա. Ի. Դենիկին, «Ռուսական խռովության ուրվագծեր, հ. 4։ Ռուսաստանի հարավի զինված ուժերը»։ «հսՏՉՏ» գրահրատարակչություն։ Բեռլին։ 1925։ Էջ 164)։
Հը, պարոն Սեմուշին, 2020 թ. գեներալ Դենիկինը չկա՞, որ Ձեր խղճին դիմի։ Անգամ, ինչու չէ, Ձեզ պարգևավճարներ տա, որ Դուք սովորեք «պատմությունը չխեղաթյուրելու»։ Թե՞ Դուք, որպես ծախու և թրքամետ «բոլշևիկների» հետևորդ, կսկսեք պնդել, թե իբր սպիտակգվարդիական գեներալը Ձեզ համար հեղինակություն չէ։ Վերջերս, այն էլ «Իրանիստիկա» խմբում («Ֆեյսբուքի» շրջանակում) առիթ ունեցա տեսնելու, թե ինչ չարությամբ ու հիստերիկորեն են արձագանքում կովկասյան թուրքերն ու բոլոր թրքամետները. «Ա՛յ-ա՛յ-ա՛յ, Դենիկինի՝ այդ անարժեքի վկայությու՞նը»։ Նախ՝ իսկ ինչու՞։ Ի տարբերություն թրքամետ Փաշինյանի, նա ականատեսն էր այն բանի, թե 1918 թ. ինչպես էին ստեղծվում անկախ Հայաստանը, Վրաստանը և կովկասաթաթարների պանթուրքական հանրապետությունը։ Իսկ Դենիկինի ֆոնին Իլհամ Ալիևը, նույնիսկ նրա հայրը՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ Հեյդարը, խորհրդային վարչակարգի կիսագրագետ «թռչնակներ» են, ոչ թե զինվորականներ կամ պատմաբաններ, որոնք լավ գիտեն, թե այն ժամանակ Այսրկովկասում ինչ և ինչու էր կատարվում։ Երկրորդ. լավ, Դենիկինը «դուր չի՞ գալիս»։ Այդ դեպքում՝ ուրիշ մեջբերում. «...Ադրբեջան անվանումն ընտրվել է այն պատճառով, որ երբ հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ենթադրվում էր, որ պարսկական և այդ Ադրբեջանները մեկ ամբողջություն կկազմեն... Այդ հիման վրա է ընտրվել Ադրբեջան անվանումը, բայց այժմ, երբ Ադրբեջան բառն օգտագործվում է երկու իմաստով՝ պարսկական Ադրբեջանի և հատուկ հանրապետության, շփոթվում ենք ու հարցնում, թե ո՞ր Ադրբեջանն է նկատի առնվում՝ պարսկակա՞նը, թե՞ այս Ադրբեջանը»։ Վասիլի Բարտոլդ, ակադեմիկոս, արևելագետ, հանրահայտ անձ, և արդեն ձեր խորհրդային ժամանակ, Դ. Սեմուշին։ Վկայությունն Ալիևների ընտանիքից չէ, ուստի Բարտոլդի ասա՞ծն էլ Ձեզ չի համոզի։
Այդ դեպքում ահա Ձեզ Հեյդար Ալիևի խոստովանությունը։ Անձամբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիևի։ Նրան հավատու՞մ եք։ Չէ՞ որ կոմունիստ է, կոմունիզմի կառուցող. «Հետագայում պետք է այնպիսի աշխատություններ ստեղծել, որ դրանք մշտապես, հետևողականորեն ապացուցեն Ադրբեջանին այն հողերի պատկանելը, որոնց վրա այժմ գտնվում է Հայաստանը։ Մենք պետք է անենք դա։ Մենք պետք է ուղի բացենք ապագա սերունդների համար»։ Դա հենց Հեյդար Ալիևն է՝ Ձեր սիրելի Ադրբեջանի Հանրապետության նախագահը, պարոն Սեմուշին։ Գրված է «ըՈՍՌվրՍՌռ ՐՈոՏփՌռ» թերթի 1999 թ. փետրվարի 11-ի համարում։
Ահա թե ինչից է սկսվել ամեն ինչ՝ Անգլիայի և թուրքերի ազգայնական, պանթուրքիստական մասի անզուսպ հավակնություններից. նրանք ստեղծեցին «պանթուրքիզմի և պանիսլամիզմի առաջադիրքը Կովկասում», ինչպես ճշգրիտ ասել է Դենիկինը, իսկ հետո՝ Ձեր, հավանաբար, պաշտելի բոլշևիկների բթամտությունից, որոնք նույնպես, պետք է ենթադրել, «աչք ունեին» Հյուսիսային Իրանի վրա, ինչը հրապարակավ, խորհրդային ժամանակ, խոստովանել է հենց խորհրդային արևելագետ Բարտոլդը։ Արցախն ու արցախցիները զոհն են Անգլիայի, պանթուրքիզմի և «Կարմիր Արևելքի միջոցով զարգացող պերմանենտ հեղափոխության» կողմնակիցների, այսինքն՝ բոլշևիկների։ Եվ հավատում եմ Արարիչ Աստծուն, պարոն Սեմուշին, և հաստատ գիտեմ, որ բոլորը, ովքեր մասնակից են Արցախի և արցախահայերի ողբերգությանը, պատժվելու են Աստծո պատժով՝ անկախ այն բանից, թե ովքեր են ըստ դավանանքի կամ գաղափարական համակրանքի. հրեաներ, սուննիներ, ուղղափառներ, կոմունիստներ... Յուրաքանչյուրին կհատուցվի ըստ նրա գործերի։
Բայց ինձ հոմերական ծիծաղի հասցրեց պարոն Սեմուշինի հետևյալ կեղծ դրույթը. «Անդրկովկասում առաջինը հենց հայ ազգայնականներն իրենց Ղարաբաղ-Արցախով 1987 թ. հրկիզեցին Խորհրդային Միությունը»։ Պետք է ասել, որ նման կեղծիքով «տառապում են» ժամանակակից Ռուսաստանի գործնականում բոլոր կոմունիստական ու կոմունիստամետ գործիչները, որոնք մինչ օրս երազում են «կուսկոմիտեների քարտուղարների» պաշտոնների մասին, երբ նրանք ԽՍՀՄ-ում փոխարինում էին իրական պետականությանն ու պետական իշխանությանը։ ՌԴ-ի ընկեր կոմունիստներ ու կոմունիստամետներ, ձեզ չի՞ ձանձրացրել ստելը։ Տեսեք, կարծես թե լուրջ հետազոտող Դ. Սեմուշինն էլ է շարժվում ձեր ուզածով։
Սեմուշին, թույլ տվեք Ձեզ մեղադրել կանխամտածված կեղծիքի մեջ, որի համար հավանաբար վճարվել եք Ալիևների ընտանիքի կողմից։ Խորհրդային Միությունն առաջինը հրկիզել են Ղազախստանի թուրք ազգայնականները 1985 թ.՝ Ալմա Աթայում անկարգություններ հրահրելով այդ հանրապետության կոմկուսի ղեկավարությունից Կունաևին հեռացնելուց և ռուս Կոլբինին Ղազախստանի ԿԿ ղեկավար նշանակելուց հետո։ Լարեք ձեր հիշողությունը. 1985 թ. դեռ ոչինչ չկար ոչ Ստեփանակերտում, ոչ Երևանում։ Բայց ջարդեր, խռովություններ, միլիցիայի վրա հարձակումներ կային Ղազախստանում։ Եվ ամենևին պատահական չէ, որ հենց նույն 1985 թ. ՈՒզբեկստանում սկսվում է ղրիմցի թաթարների «շարժումը»։ Հետո՝ նաև մեսխեթցի թուրքերի։ Սեմուշին, ղազախները, ղրիմցի թաթարները, մեսխեթցի թուրքերը նու՞յնպես Ձեր աչքին «հայեր» են իրենց «հայկական անդրսահմանային նացիոնալիզմով», թե դա, այնուամենայնիվ, այն է, ինչի մասին XX դարի սկզբին աշխարհին նախազգուշացնում էր գեներալ Դենիկինը. «Արհեստական տարածք, որն ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայ-թաթարական Բաքվի ու Ելիզավետպոլի նահանգները, ռուսական Մուղանը և թուրքական քաղաքականությամբ միավորվել որպես Կովկասում պանթուրքիզմի ու պանիսլամիզմի առաջադիրք»։
Չեմ հավատում Սեմուշինի և այլ սեմուշինների ազնվությանն ու մասնագետ լինելուն ոչ միայն Արցախի խնդրի էությունը գնահատելիս, այլև ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների գնահատականներում։ Սեմուշին, ես փող չունեմ, որ գնեմ Ձեր լոբբիստական ծառայությունները, ուստի հույսս դնում եմ Աստծո և Նրա պատժող աջի վրա։ Դուք և Ձեզ նմանները չեք խուսափի երկնային հատուցումից՝ հավատացյալ լինեք, թե աթեիստ։ Չեմ հավատում նաև EADaily.com լրատվամիջոցի ղեկավարության ազնվությանը, օբյեկտիվությանը և անկաշառությանը. ամենասկզբում ես ուզում էի, որ պանթուրքիզմի և շատ «հին Ադրբեջանի» մասին Գյուլնազ տատի հեքիաթների շարունակման կողմնակցին իմ պատասխանը հրապարակեր հենց այդ լրատվամիջոցը։ Ավա՜ղ, ալիևյան փողերը հավանաբար շատերի համար քաղցր ու հեշտ եկամտի միջոց են։ Այնուամենայնիվ, միլիոնավոր ընթերցողներ պարտավոր են իմանալու ճշմարտությունը, որը XX դարում առանձնապես չէին թաքցնում նաև կովկասյան թաթարների «պետականության» ստեղծման հեղինակները։ Հենց կովկասյան թաթարների, որովհետև անգամ ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում, ընդհուպ մինչև 30-ական թվականները, մինչև 1936 թ. «ստալինյան Սահմանադրությունը», ոչ ոք սույն էթնոսը չէր անվանում «ադրբեջանցի»։ Ժամանակն է, որ թաղվի անգլիացիների, պանթուրքիստների և բոլշևիկների այդ խոշոր կեղծիքը և Կովկասի տարածաշրջանը վերադարձվի ճշմարտությանը։
Բայց մեր պատմության վերջում ցանկանում եմ հարց տալ արդեն հենց Ռուսաստանի իշխանություններին։ ՌԴ ներկայիս կառավարող պարոնայք, ձեր ուշադրությունը հատկապես հրավիրում եմ խորհրդային, հատկապես խորհրդային ակադեմիկոս, արևելագետ Վասիլի Բարտոլդից բերված մեջբերմանը. «Ադրբեջան անվանումն ընտրվել է այն պատճառով, որ երբ հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ենթադրվում էր, որ պարսկական և այդ Ադրբեջանները մեկ ամբողջություն կկազմեն... Այդ հիման վրա է ընտրվել Ադրբեջան անվանումը, բայց այժմ, երբ Ադրբեջան բառն օգտագործվում է երկու իմաստով՝ պարսկական Ադրբեջանի և հատուկ հանրապետության, շփոթվում ենք ու հարցնում, թե ո՞ր Ադրբեջանն է նկատի առնվում՝ պարսկակա՞նը, թե՞ այս Ադրբեջանը»։ Դրանով Բարտոլդը խոստովանում է, որ ԽՍՀՄ-ի իշխանությունները, Անգլիայի իշխանություններից հետո, երազում էին բռնակցել իսկական Ադրբեջանը, այսինքն՝ ողջ Հյուսիսային Իրանը։ Այն, թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ՌԴ-ն ինչպես և ինչ ջանքերի գնով է օգնում, որ պահպանվի Ալիևների քրդական կլանի «ապշերոնյան խանությունը», ապացու՞յց է, որ Պուտին-Մեդվեդև-Պուտին ժամանակաշրջանի Ռուսաստանն էլ, ինչպես ԽՍՀՄ-ը, երազում է Իրանից «կտրել» նրա բոլոր հյուսիսային նահանգները։ Եթե՝ այո, ապա դուք, Ռուսաստանի կառավարիչներ, կեղծավոր եք և անազնիվ, անգամ անարդար՝ Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական պատերազմում ձեր դաշնակցի նկատմամբ։ Եվ հարկ կլինի այն, ինչ պետք է, ներշնչել գոնե Իրանի ԱԳՆ-ի ղեկավարությանը։
Իսկ եթե ձեր պատասխանն է՝ «Ոչ», ապա ինչու՞ Ռուսաստանը հենց հիմա էլ չսկսի ուղղել Լենին-Ստալինի վարչակարգի հանցավոր սխալը (փառք Աստծո, որ Հայաստանում չեն ընդունվել խորհրդային շրջանում, այսպես կոչված, «ապօրինաբար բռնադատվածների» արդարացման մասին օրենքները)։ Չէ՞ որ ԽՍՀՄ-ի վերացումից հետո է առաջացել ավարների, լեզգիների, թաթերի, ուդիների, ցախուրների, թաբասարանների, ինչպես նաև «ապշերոնյան խանության» հյուսիսում ապրող և կովկասյան լեզվախմբին պատկանող այլ ժողովուրդների «բաժանված ազգ» երևույթը։ Բացի այդ, XXI դարում ինչու՞ պետք է այդ տարածքների համար օգտագործվի այն նույն տեղանունը, որն անգլիացիներն 1918 թ. «գողացել են» Իրանից։ Դուք չե՞ք ամաչում, Ռուսաստանը կառավարող պարոնայք։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ