«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վեր կացեք, առջևում խավար է

Վեր կացեք, առջևում խավար է
17.09.2023 | 22:48

Ինչ-որ բան մեզանում պակաս է,

մարվել է մեռոնը հավատքի,

ու մինչդեռ, սրբորեն պահել ենք

մերանը մեր ոգու ու կամքի,

մեր կաթը, կարծես թե, շաղել են

խառնածին ու օտար՝ տմարդի,

դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,

տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։

Հաղթանակ ունեցանք, պատվարժան,

և տեսանք կորուստ ու պարտություն,

ի վերջո, ապրելու համար են

և փառքը, և ցավ ու դառնություն,

բայց առանց պատիվ ու ինքնություն,

ապրելը մեռնելուց վատթար է,

խնդրում եմ, աղաչում, պահանջում,

վեր կացեք, առջևում խավար է։

ԴավիթՎանյան

17.09.2023թ․

Դիտվել է՝ 3676

Մեկնաբանություններ